Other notices
— - Bibliographic notice
77
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԳ
ՌՃԻԲ = 1673 - ՌՃԻԲ = 1673

ID
Number
77
Old record number
481
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԳ
Start date
ՌՃԻԲ = 1673
End date
ՌՃԻԲ = 1673
Date details

. ՌՃԻԲ = 1673 (տես վարը)։

Copy place
Տրապիզոն։
Reference
Type
Number of pages
293
Dimension
28,8x20 (19,5x14)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 19,5x6։
Writing details

՝ բորգիր մեծ և անկիւնաւոր, սև մելանով գրուած, -

Codicology

25 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։ Բնագրի թերթահամարները շարունակական չեն, այլ Ա-Ե, ԺԵ-ԺԹ Ժամագրքին. իսկ Սաղմոսին՝ Ա.էն կը սկսի և կը հասնի ԺԴ.ին -

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթանրման, ողորկ և ազնիւ։

Number of lines
23։
Binding

(նոր) ստուարաթղթեայ՝ շիկագոյն դեղին կաշիով պատեալ, եզերքըն միայն դրոշմազարդերով։

State of preservation

. ընդհանապէս լաւ պահուած է. միայն մէկ թուղթ (դատարկ) առջևէն կտրուած է.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 120բ-121ա.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 226բ-227ա.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 2782 279ա1։ Տեղ տեղ ալ թուղթերու ստորին լուսանցք մերթ ճեղքուած և մերթ ալ թանաքոտուած են։

Copyist
Միքայէլ երէց։
Owner

նախ Լուսխաթուն, ապա Ս. Յովհաննէս եկեղեցին, ապա Մինաս Տէր Պետրոսեան։ - ՅԻՇԱՏԱԿԱ ԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 1ա, 60ա2, 290բ1, 292բ1։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, թռչնագիր, ևն երկագոյն են, այսինքն աղօտ կարմիր և մոխրագոյն կապոյտ. բաւական նուրբ են և գեղեցիկ։

Initials

Marginal illuminations

նոյնչափ, մեծագոյն, մեծ և փոքր. որթապատեալ թռչուններով և այլ մոտիւներով, յաճախ զարդագիրներուն միացուած. իրենց տեսակին մէջ ճարտար են և գեղեցիկ։ - ՆԸ. ԿԱՐՔ բնաւ։

Images

Canon tables 1

Canon tables 2

9, տես Թղ. 1ա1, 121ա, 137ա1, 157ա1, 178ա1, 196ա1, 217ա1, 234ա1, 254ա1, եռագոյն են, այսինքն՝ աղօտ կամիր, կապոյտ և դեղնաստուեր՝ սպիտակ յատակով. մեծագոյն են, մեծ և փոքր։

Title text

կարմիր. այսպէս են նաև սկզբնատողերէն մերթ առաջինը և մերթ երկրորդը, ինչպէս նաև Տունք և Գուբղայք մէն մի սաղմոսին վերջը. իսկ Տնագլուխները փոփոխակի մէկ մը կարմիր և մէկ մալ մանուշակագոյն։

Blank pages

Թղ. 60, 119, 291բ2, 292ա.293ա։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Մատենին վերջը, Թղ. 290բ1, կա գրչութեան ընդարձակ յիշատակարանն, այսպէս. ֆառք անսահման ան(հ)ուն և անզուգական, պարզ և անզըննին, անճառ և անպատում, անորիշ և անբաժ, անքանակ միութիւն, և միակամ իշխանութիւն, մի տէրութիւն և մի միայն անբաւութիւն յարատևակ և յարակամ, այժմ ի սեռատեսակ ներկայս, ընդ քանակութեամբ յարակռուեալ էակացս, գոհացողական տեսակաւք փառս անբաւս՝ անբաժա, նելի տէրութեանդ, յաւիտեանս յաւիտենից, ամէն։ Որ տաս աւգնակ(ան)ութիւն տկարաց ի պատերազմի, անբանից մտաց՝ իմաստ խոհեմայ կան. ամէն։ Արդ գրեցաւ հոգիաբուխ տառս և աստուածային գանձարանս ի հայկազ(ե)ան տումարի. Ռ. և ՃԻԲ. ամին, ի յունիս ամսոյ Ի և իննին, ի յաստուածապահ մայրաքաղաքս ի Պոնտոս, որ այժմ ասի Տրապիզոն, ընդ հովանեաւ սուրբ Չարխափան աստուածածնին, և սուրբ Յակո, ԹԻՆ, և սուրթ Նիկողացոսին, ի հայրապետութեան տեառն Յակոբ կաթողիկոսին, և յառաջնորդութեան տէր ֆիլիպպոս աստուածաբան վարդապետին. զի տէր լիսուս տացէ նմա սիրտ հաստատուն և միտք անզբաղ և հոգի անախտ. լցեալ ամե նայն իմաստութեամբ՝ ժառանգել զաթոռն, որպէս զհայրենի ժառանգութիւն, հանդերձ եղբարբ իւրով և ամենայն զարմիւք մինչև ի խորին ծերութիւնն. ամէն։ Որ ետ կարողութիւն տկարիս հասանել ի յաւարտումն գրոցս, ոլ կոչի ժամագիրք, աղաւթամատոյց, և տետրակ և սաղմոսարան, ևն։ Ընդ որս և ես մեղապարտ գրիչ Միքայէլ երէցս, որ բնաւ չեմ արժանի յիշման։ Արդ երես անկեալ աղաչեմ զսուրբ ընթերցողքդ՝ առնել արժանի յիշելոյ ի ժամ սոս, կալի և քստմնելի սուրբ բաշխման խորհրդոյն և անմեղադիր լերուք խոշորութեան և սխա, լանաց գրիս, զի կարս մեր այս էր։ Աղաչեմ յոյժ և թախանձանաւք, զի խնամաւք կալցին, զի խնամեալ և պահեալ լիցին յաստուծոյ. և որ կարդա կամ օրինակէ, դրեսցէ զնոսա տէրն քրիստոս ի գիրն կենաց. բայց զեղկելիս մի մոռասցի։ Դարձեալ յիշեցէք զուսուցիչն իմ ըզՄովսէս վարդապետն, և զհայրն իմ Մկրտիչն և զմայրն իմ զՂամար խաթունն, որ հանգուցեա են առ քրիստոս, և այլ ամենայն մեր ի տէր։ Եւ խնամաւ(ղ)ք սորա խնամեալ լիցի(ն) յաստու, ծոյ. և որ ոչ խնամարկեսցեն, զհակառակն կրեսցեն. ամէն,։ Անդ և նոյն գրով կը յարի. Յիշատակ է ժամագիրքս Լուսխաթունին հոգուն, իւր կողակցին Ղալճի Մուրատին, և իմ ծնողացն՝ հաւրս Հաղիպէկին, և մաւրն Խասմելիքին, և եղբաւրն պարոն Վարդին, և ամենայն արեան մերձաւորացն։ Ես Լուսխաթունս իմ հալալ արդեամբքս։ գնեցի զայս գիրգս՝ ինձ և իմ ծնողացն հոգուն, և եդի յիշատակ ի սսարբ Յովանես։ Ոչ ոք ունի իշխանութիւն իմ ազգաց կամ աւտարաց ծախելոյ կամ գրաւելոյ կամ հանելոյ. եթէ ոք յանդգնի ծախէ կամ գրաւէ, զպատիժն ի Յուդայէ առնու, և մասն ի Կայենէ. ամէն։ 2. Թղ. 291բ1. ի ստորև կայ տարբեր բոց լորգրով։ Տէր Միքայէլ քահանայն (գրիչը՝ վախճանեցաւ Թվ. ՌՃԻԴ. մարս(տ)ի ԺԶ. աւրն կիրակի. աստուած ողորմի հոգոյն. ամէն,։ 3. Թղ. 60ա2, Յովհ. Գառնեցւոյ գրութեան վերջը, կայ նոտրագրով. Թուին արամեանս տոհմի(տոմարի). ՌՄԾԵ, և մարտի 15ին ի Տրապիզոն քաղաքի՝ սուրբ 0գսենտ եկեղեցին նոր ի նորոյ նորոգեցաւ գեղեցիկ և պատուական յօրինուածովք, համայն պարագայիւքն, ձեատմբ և մեծաւ ջանիւ բաբունապետին մերո, Կոս տանդնապօլսեցի մահտեսի Կարապետեան Իսրայէլ վար. դապետին, ի չորորդ ամի առաջնորդութեանն, և ի դառնալից ժամանակի, յորում տէր պահեսցէ հաստատուն,։

Informations

. Ձեռագիրս 1809ին մտեր է հաւաքմանս մէջ, յիշատակ է Պր. Մինաս տէր Պետրոսեանի, ստացուած է ի Տրապիզոն՝ արդեամբք մեր Հ. Թովմաս Վ.ին Մաքսեթեան։ Մատեանս է Ժամագիրք և Սաղմոսարան լիակատարք, որ կը պարունակէ զանազան ուրիշ երգեր, գովասանութիւններ և աղօթքներ ևս։ Մատեանս թէ և մի և նոյն գրչէն գրուած է - ըստ յիշատակարանին - և մի և նոյն դիրքն ու մեծութիւնը և կազմը ունի, որպէս երկու շիկակարմիր հարազատներ, սակայն վերջինս աւելի կրսեր է ժամանակաւ, մանաւանդ թէ նախընթաց օրինակէն գաղափարուած. բայց որովհետև ունի այլ և այլ յապաւումներ և յաւելուածներ, և նոյն իսկ կարգաւորութեան զանազանութիւն, ուստի կարևոր կը համարիմ այդ կէտերը ակներև դնել։ 1. Թղ. 1ա1։ Կը սկսի Ժամագիրքը՝ Հրաժարիմքով և Խոստովանութեամբ, և Թղ. 109բ2։ կաւարտի։ Ժամագիրքս կրկին է. և երկուքն ևս Գիշերային ժամերգութեամբ կը սկսին և կը հասցնեն Հանգստեան ժամերգութեան վերջը. բայց աւելի համառօտ են քան ԾԲ. 0րինակը, զի յաճախ Գոխեր, Սաղմոսներ, Քարոզներ և Աղօթք, ևն ամբողջապէս մէջ չեն բերուիր, այլ միայն կը նշանակուին։ Առաջինը, որ կը սկսի Թղ. 4ա1։ կաւարտի Թղ. 58բ2, յապաւեալ բաներու նկատմամբ սովորութիւն ունի ծանօթագրել ստէպ, 0ր։ իմն. Եկեսցէին Քարոզն և Աղաւթքն և Մաղթանք յառաջն է գրած, (այսինքն թէ՝ տես յաջորդին մէջ). հաւանօրէն ԾԲ. 0րինակէն համառօտուած է. և երկու անգամ կը կարգէ Պատարագը համառօտակի, մէկ մը Թղ. 28ա2-32բ2, այսինքն Գիշերային ժամուն վերջ, և մէկ մալ Թղ. 42ա2-44բ1. այն է Արևագալին վերջը։ Իսկ երկրորդ Ժամագիրքը.- որ կը սկսի Թղ. 64բ1, և կաւարտի Թղ. 109բ2,- թէև աւելի ընդարձակ,բայց չունի բնաւ Պատարագը։ Երկուքին մէջ ևս զանց եղուած է ԾԲ. 0րինակի Առաւօտ լուսոյին յաջորդող Աստուածածին մայր քրիստոսիևն տէր ողորմեայն։ - Թղ. 41բ1. Արևագալի Ճանապարհ բարի քրիստոսցին կը յաջորդէ. Իննեակ դասք հոգեղինաց՝ երկնային զաւրաց,ևն, ընդարձակ ուրիշ երգ մևս (Բղ. Գղ. Դղ. և Եղ. ի վրայ պատշաճուած, որ կը պակսի ԾԲ. Որինակին մէջ։ - Թղ. 59ա1, այն է Խաղաղականին վերջը, կայ. Բան ի Յովանէս Գառնեցոյ հոգելի վարդապետէ՝ վասն դաւթեան սաղմոսի, որ ոմանց յերկբայս լինին։ Զսաղմոս Դաւթի, մանաւանդ թէ զերգս հոգւոյն սրբոյ,ևն։ - Թղ. 109բ2-118բ2 (այն է Հանգստեան ժամին վերջը) կան Գ. Նարեկացւոյ հնգաթիւ մաղթանաց աղերսներն. որոնց առաջինն է։ Եւ արդ զորս յայտնեցից, և յաղագս ոյց նշանակեցից, ևն. իսկ վերջինը, Թղ. 114բ2. Երրորդութիւն անայլայլական՝ նորոգ ստեղծաբանութեան ազդեալ յաստուծոյ յոր ինչ ի նիկիայ սահմանեցաւ հաւատ։ Խոստովանիմք և դաւանիմք, պաշտեմք և երկրպագեմք,ևն։ - Վերջ Թղ. 119ա1։ Գովեալ երկայնամիտ, և քեզ փառք և պատիւ յաւիտեանս։ ամէն,։ 2. Թղ. 121ա։ Կը սկսին սաղմոսք Դաւ թի, այսպիսի վերնագրով։ Աւգնեա հոգիտսուրբ աստուած ճշմարիտ։ Սաղմոս ի Դաւիջն. ա. ձայն՝ Աւետարան Յոհան։ Ռահ գործեալ երկնաւորաց։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց,ևն։ Եւ կը վերջանան Թղ։ 274բ2, ՃԵ. սաղմոսով։ Սադմոսարանս՝ Թղ. 270ա1. ֆոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսէն վերջ՝ ունի կարգաւ՝ նաև Թղ. 270ա2 Երդ երից մանկանցն, ի մէջ հնոցի հրոյն,։ Թղ. 272ա2. Մարիամու աստուածածնին, (երգ)։ Թղ. 272բ2. Զաքարիայ հաւրն Յովհաննու,։ - Թղ. 273ա2. Սիմէոնի, Յրհնութիւնքը, ինչպէս նաև ՃԽՐ-ՃԾ. սաղմոսներն, և Թղ. 274ա2. Իւոստովանութիւն Մանասէի, ունի անթերի, որոնք ԾԲ. 0րինակին մէջ՝ կը պակսին։ Աակայն Սաղմոսարանիս միայն յատուկ նորու։ թիւնն այն է, որ յաւարտ իւրաքանչիւր Կանոնին այսինքն Գիշերային ժամու Մաղթանքէն, ևն անմիջապէս ետքը - ունի Նարեկէն ևս մաղթանաց՝ Աղերսներ, Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի,ևն խորագրի ներքև։ Եւ ահա այսպէս Թղ. 135ա1։ Եւ արդ ես նախատինս ամպարշտաց, գլուխս մեղաւորաց,ևն։ - Վերջ Թղ. 136բ2։ - Թղ. 153բ2. Եւ զի մի զփրկուկութեանն վստահութիւն ի սպառ կտրեցից,ևն։ - Վերջ Թղ. 156ա2։ - Թղ. 156բ1. Աստուած գթութեան, փրկութեան և ողորմութեան,ևն։ Թղ. 175ա2։ Տէր աստուած անոխակալ և երկայնամիտ,ևն։ - Վերջ Թղ. 177բ2։ - Թղ. 193ա2. Եւ արդ դու միայն՝ աստուած երկնաւոր, ևն։ - Վերջ 194ա2։ - Անդ։ Արդ աղաչեմ զխնամակալդ վտանգաւորաց,ևն։ - Վերջ Թղ. 195բ2։ - Թղ. 214ա2. Ոտէր զթութեանց և աստուած ողորմութեանց,ևն։ - Վերջ Թղ. 216բ։ Անդ. Աստուած և տէր, կեանք և արարիչ, ևն։ - Վերջ Անդ։ - Թղ. 231ա1. Եւ քանզի ըստ ողբաձայնիցն բանաստեղծութեանց վերընծայելոց զդրութիւն թուոցս յարմարեցի,ևն։ - Վերջ Թղ. 233բ2։ - Թղ. 251ա1. Եւ արդ դու միայն սկիզբն բարեաց գթութիւն անճառ,ևն։ - Վերջ Թղ. 253բ2։ 3. Թղ. 276ա2-բ1։ Աղօթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց ի քրիստոս՝ առ սուրբ երրորդութիւնն. Տեառն Ներսէսի հայոց հայրապետի ասացեալ է։ Հաւատով խոստովանիմ, ևն։ - Վերջ Թղ. 278բ2 (թերի)։ 4. Թղ. 279ա1։ Խօսք ընդ աստուծոյ (թերի սկիզբէն)։ ... ընտանի անուն, մերձաւոր ձայն։ կցորդութիւն հարազատ ևն։ - Վերջ թղ. 280ա2։ (Թուի նարեկացւոյն)։ 5. Անդ։ Աղաւթք նախ քան զպատարագն (ատուցանի։ Ամենակալ բարերար, մարդասէլ աստուած բոլորից,ևն։ - Վերջ Թղ. 281ա2։ 6. Անդ։ Դարձեալ կրկնեսցի նոյն կարգ բանի՝ մինչև վստահութիւն լուսոյ հրաշապէս յայտնեսցի, ազդեալ աւետարանել վերստին խաղաղութիւն։ Աղաչեմք և աղերսեմք արտասուալից հառաչմամբ,ևն։ - Վերջ Թղ. 282ա1։ 7. Անդ։ Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի (Նարեկացւոյ) առ նուն աղերս մաղթանաց, բան ի խորոց սրտի խօսք ընդ աստուծոյ։ Գիշերի ժամուն։ Աս։ տուած յաւիտենական, բարերար և ամենակալ ևն։ - Վերջ Թղ. 283ա։ (Հմմտ. ԾԲ. Որ։ 8. 3. Թղ. 123ա1, Հանգստ. ժամ.)։ - Անդ Նորին։ Արեգակն արդար, ճառագայթ աւրհ, նեալևն։ - Վերջ Թղ. 283բ2։ - Շարականի դաղուածքն, Թղ. 284ա1 (հմմտ. ԾԲ. 0րին. 8. 8. Թղ 256ա1-263ա1). հոս սակայն կայ հետև եալ ուշագրաւ տեղեկութիւնը. Սիրելի եղբայր, ոչ թ։ զայս իմովս անձամբ արարի. քաւ և մի լիցի։ Այ մեծ կաթուղիկոսն Մովսէս իւր խորին իմաստութեամբ։ քննեալ, և վկայ առեալ զմեծ հաւատարիմ վկայ։ զսուրբն զՍտեփաննոս, որ զաւագ աւրհնութիւններն։ Ժ. շարական ասասասել (ասացեալ է), ոչ աւել և ոչ պակաս. և քրիստոսի մարդասիրին փառ յաւիտեանս։ Թէ ընդունիս՝ բարի է. և թէ ոչ եղեցին կամք քո,։

Content