7810741662 (տես յիշտկ.)։
բոլորգիր միջին, ցածադիր և հաստկեկ։
29 (այսպէս նշանակուած են, բայց իրօք չեն), իւրաքանչիւրն 12 թուղթք։
մագաղաթ յոռի, մաս մը հաստկեկ և կոշտ, մաս մ՝ալ նուրբ։
(նոր) ստուարաթղթեայ՝ սև կաշիով պատեալ և անզարդ։
շատ գէշ. թուղթերն առհասարակ խոնաւութենէ դեղնած են, աղտոտուած ու կծկած։ Թղ. 4-7, 15-17, 20, 22, 38, 63, 76, 83-84, 88, 90-96, 125150, 169, 189, 191, 195, 203, 206 լուսանցք սաստիկ վնասուած են. այսինքն՝ մասամբ հեղուկէ մը վարակուած, մասամբ զմելինով կտրատուած, մաս մալ պատըռտուած և ետքէն սպիտակ թուղթով կարկտուած։ Սկիզրէն (այն է Ժամագիրքէն) կը պակսին 4-5 թերթեր, Թ. Ժ. և Ե. թերթերն ալ խառնափնդորուած են և յոյժ պակասաւոր, այսինքն 48 թուղթք։ 10 թուղթք կը պակսին ընդ մէջ Թղ. 16բ2-17ա1.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 49բ2-50ա1։- 12 թուղթք ընդ մէջ Թղ. 95բ296ա1։- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 168բ2-169ա1.- 3 թուղթք ընդ մէջ Թղ. 180բ2-181ա1.- 1 թուղթ ընդ մէջ Թղ 189բ2-190ա1.- 2 թուղթք ալ վերջը կտրուած են։
նախ։ կինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Յարութիւն Մարկոսեան, ապա այլք։
չունի։
շատ յաճախ, այսինքն՝ իւրաքանչիւր երեսին վրայ 1-2 հատ, մեծ մասը թռչնագիր. առհա։ սարակ միագոյն են, այն է՝ վարդակարմիր։ - ԽՈ։ ՐԱԳԻՐՔ կարմիր. այսպէս են նաև սկզբնատողերն, Տունք և Գուբղայք, և տնագլուխ տառերն առ հասարակ։
յոյժ բազմաթիւ են, նոյն, պէս միագոյն. որթապատեալ թռչուններով, խաչաբարձ խորաններով և ամաթեղջերաձև ծաղիկներով
ընաւ։
չկան։
18, տես Թղ 41ա1, 50ա1, 54ա1, 56բ2, 59ա1, 62բ2, 71ա1, 78բ1, 91ա1, 96ա, 107բ1, 119բ1, 133ա1, 145ա1, 157բ2, 168ա2, 178բ1 190ա1։
Թղ. 70բ2, 107ա2։
բազմաթիւ են, ամէնքն ալ մի և նոյն գրչէն, այսպէս։ 1. Սաղմոսաց վերջը, Թղ. 189ա, կայ գլխաւորապէս. Աւրհնեալ է ամենայն ժամ։ ֆառք անհաս վեհի, անկարօտ հզօրի, անբաւ մեծի, աննիազ բարերարի, հօր անսկզբնականի, որդւոյ սկզբնակի, հոգւոյ գոհակցի, ապենիպք արարչի, ամենից փրկչի, բոլորից ազատչի, հօր կամեղի յաւիտեանս և անդադար քան զամենայն յաւիտեանս ամէն։ Արդ՝ գրեցաւ գիրքս. գ. ի սմայ, որ անուանի ժամագիր ատենի, ըստ կատարեալ թւո, սուրբ աւետարանին ի սմա. Եւ սաղմոսն դաւթեան կայ ի սմայ միհամուռ, ի յնտիր և ի լաւ օրինակէ Գառնեցւոյն։ Աւարտեցաւ ի թուականիս հայոց. ՌՃ.ԺԱ. ամին, և յունիսի ԻԱ, յաւուր շաբաթու, ի գաղաքն Զմիւռ, ընդ հովանեաւ սուրբ Բարդուղիմէոսի եկեղեցուն. և այլ կայր գիրքս այս ի ձեռին իմում, ոչ կարէի աւարտել, զի էի վաճառող ընչից. երթայի քաղաքէ ի քաղաք՝ յայլ երկիր որ կոչի Տալիա, ի քաղաքն Լիկուռնայ, ի թագաւորութիւն գրանդուկայ ֆերդինանդուս Մեդիչի։ Եւ հայրապետութեանն մեծն Հռոմայ, որ (ուր) է սրբոց մարմինն Պետրոսի և Պողոսի. և ի վեցերրորդ սուրբ հայրն մեր Ալէսանդրուս, զի ունի իշխանութիւն ընդ ամենայն ուղղայփառ քրիստունիցս։ Ի թվականիս ծնընդեանն քրիստոսի հաղար վեցհարիար և կբ. ամին՝ ի յուլիսի գ. աւարտ արարի լիապէս զսա, ի թիրի տօղերաց, և ի յաւել տօղերաց. վասն որ յամիս բ. և գ. օր, սկսէի գրել, ոչ էի դպիր գրոյ գրել, ուխտ եդի ի սրտի իմ ի տեղի երկրի Տալիու, գնացեալ առի գնով զմագաղաթս ի քաղաքն մեծն Հռումայ՝ և ի սուրբ։ Հայրն մեր էր հայրապետ ընդ Հռումայ՝ որ էր սուրբ մարմինն Պետրոսի և Պողոսի. էր նազելի, ճարտար և իմաստուն վեցերորդ Ալեսանդրուս փափն մեր, որում (տացէ) տէր աստուած սրբոց առաքելոցն բարեխօսութեամբ և ամենայն սրբոց, մնասցեն հաստատուն ի յաթոռս իւրեանց. ամէն։ Եւ ի հայրապետութեան հայոց երանելի հայրն մեր Յակոբ կաթողիկոսն, որ տէր աստուած զինքն հաստատ ի յաթոռ իւր պահեսցէ։ Արդ ծաներուք եղբարք, լոռ ժամ ընթեռնուք ի սմայ՝ ոչ մեղայդրէք գրուս, կամ սղալանացն, որոյ ըստ չափոյ իմոյ արարի սա՝ զորս տեսանէք, անմեղայդիր լերուք։ Արդ աղաչեմք զամենեսեան՝ որք հանդիպիք սմա ընթեռնուք զսա, գիտելով գիտասջիք որ սա յետ վախճանելոյ իմում ով ոք որ սփրեսցէ(ջ) սա, անվնաս պահեսցի, ոչ ի վաճառելոյ, ոչ ի տեղիս տեղիս աւերելոյ կամ այլ բան գրելոյ։ Ով ոք որ ի սմայ յաւել և ի պակաս բան խառնէ, առաջի աստուծոյ ահեղ դատաստանին պարտական լիցի. Գծող գրոյս՝ Զաղլէ թոռն ՍուքիաԴարձեալ աղաչեմ զձեզ, հայրք, որք հանդիպիք ի սմայ, յիշեցէք գրող գրքիս Սուքիաս մեղսալիս և իմ ծնօղս զԱղլենց Վարդանն, և մայրն՝ Շիրինն, ևս մայրն իմ Պասն() որ են հանգուցեալ ի քրիստոս յիսուս. տէր աստուած ողորմի ամենայն ննջեցելոց ևս առաւել ծնօղացս իմոց։ Դարձեալ յիշեցէք..., (մնացեալը կը պակսի)։ 2. Թղ. 178ա2, այն է Յովնանու մարգարէի Աղօթքէն ետքը, կայ նոյնէն մաքուր ոճով և ոտանաւոր, այսպէս. Ոհ ոհ զեղկելի գրիչս զՍուքիաս յիշեա ի տէր։ Ձեռքս երթա դառնա ի հող. գիրս մնա յիշատակող։ Զձեզ աղաչեմ ով ընթերցող, վասն իմ առ տէր լինիք մաղ(թ)ող։ Սոաքիաս անուն գրիս գծող, զձեզ մաղթեմ ով վերծանող. յիշման առնէք զիս աղօթով, և զձեզ յիշէ տէրն փրկող։ Ի թուականիս հայոց ազգի, հազար հարիւր տասն և մէկի, մայիս ամսոյ քսան մէկին, զայս երգարանս որ է Դաւթի, ի սոյն աւուր յաւարտ ածի,։ 3. Թղ. 18ա և 198ա2. կայ չղագրով հետևեալը. Յիսուսի քրիստոսի ծառայ Յարութիւն Մարկոսեան, 1839 օգոստոսի 20ին գրեցաւ գիրս. օվ օր կարդայ (զիս յիշէ),։ Հաւանօրէն վերջին ստացող մէ ստորագրեալը։
. Ձեռագիրս 1768-1876ին մտած Մերևի հաւաքմանս մէջ, բայց յայտնի չէ թէ որուն։ ձեռքով և ուստի ստացուած է։ Մատեանս է ատենի Ժամագիրք, Սաղմոսարան և Տօնացոյց։ Սաղմոսն է լիակատար և ուղղագիր, և ընդօրինակուած է Յովհ. Գառնեցւոյ կոչուած ընտիր և լաւ օրինակէ մը, և խնամքոգ բնագրին հետ վերստին բաղդատուած։ Տօնացոյցն ևս կատարեալ է. իսկ Ժամագիրքն երբեմն լիակատար էր, բայց այժմ յոյժ պակասաւոր, ինչպէս պիտի տեսնուի ի հետագայն։ 1. Թղ. 1ա1։ Ժամագիրք (պակասաւոր կերպով) այսինքն է Զ. թերթէն կը սկսի, և Թղ 95բ2, կաւարտի Հանգստեան ժամու՝ Ն. Շնորհալւոյ Հաւատով խոստովանիմով, որ Արքայ երկնաւոր, տունով կընդհատուի։ Ժամագրքիս Ա-Ե. թերթերն ինկած ըլլալով, և Զ-Ժ. թերթերն ալ իրարու հետ խառնափնդորուած լինելու պատճառով Գիշերային և Առաւօտեան ժամերն ևս վերիվայր եղած են և պակասաւոր։ Սակայն աւելի ուշագրաւ են այդ ժամերու հետ խառնուած և ադոնցմէ աւելի ընդարձակ տեղ - այն է՝ Թղ. 1ա1-4բ2, և Թղ. 17ա1-45բ2գրաւած աւետարաններն, որոնք ուրիշ ոչ մի օրինակի մէջ չկան՝ այդ չափով. մանաւանդ դիտելով՝ որ Յովհաննու աւետարանը՝ սկիզբէն մինչև վերջը՝ ամբողջապէս արտագրուած է՝ Կիսախորանով ի միա սին. այնպէս կը կարծուի որ Չեռագրիս՝ ժամագրքէն դուրս՝ ամբողջ Աւետարան մը ևս միացած էր երբեմն, իբրև լրութիւն Ատենի ժամագրոց, բայց ետքէն կազմալուծուելով՝ անյայտացեր են առաջին երեք աւետարաններն։ Եւ այս անկէց իսկ յայտնի է, զի Թղ. 1ա1, - որ Չ. թերթին կը պատկանի, - կը ներկայացնէ Ղուկասու Աւետարանի՝ ԺԹ. գլուխը, ևն։ Բ. Գրիչն ինքնին, ինչպէս ետքէն պիտի տեսնենք, կը վկայէ այս բանիս՝ կատարեալ կոչելով զանի։ Արևագալի վերջին Յորդորակին հոս (Թղ. 53բ2) ալ կը յարին Յուլք (Հոյլք) անմարմնական սեռից,ևն, ուրիշ յորդորակներ ևս, Բղ. Գղ. Դլ. և Եղ. օրերուն պատշաճուած, որոնք տպագրութեանց՝ մէջ չկան։ Թղ. 62բ1, - այն է՝ յետ Ճաշու ժամուն, - կայ Պատարագը, որ կը սկսի Յրհնեալ թագաւորութիւն հօր,ևն աղօթքով. որուն կը յաջորդեն Ժամամուտներն, Ճաղու սաղմոսներն և Ալելուք միահամուռ։- Թղ. 69ա1 - 70բ2, այն է Պատարագի 0րհնեալ եղերուք,էն անմիջապէս ետքը, զետեղուած են, Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Երեկոյի ժամուն,ևն, կարմրագիր խորագրի ներքև, խազերով և ձայներու բաժնուած բազմաթիւ ֆառեր, որոնք Խոնարհեցո և Ապրեցոյի շուրջը կը դառնան և այլ տօնական օրերո և կիրակէի, և տպագրութեան մէջ կը պակսին։ Թղ. 31ա1-82բ1. Կան Աղի և Հանդերձեղէնի՝ օրհնութեան կրկին Կանոններ. այս երկու թուղթերը, որով ընդհատուած է Խաղաղական ժամու Շնորհեա մեղ տէր, երգը վրիպակաւ կազմողին։ հոս փոխադրուած են, վասն զի Մաշտոցի մասն է։ 2։ Թղ. 96ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի, մեծ կիսախորանով, որուն ստորին մասին հետ՝ նաև Երանեալ սաղմոսի խորագիրն և առաջին տողերն ևս եղծուած են և կամ դիտմամբ ջընջուած։ Եւ կաւարտին Թղ. 188բ2, ՃԾ. սաղմոսով. որուն վերջը կայ կարմրագրով նախ հետևեալր. Պորս կանոնս. ՌՅԽԲ. Տուն է։ Միահամուռ սաղմոսիս Գուբղաս. ԾԶ։ Սղմսք. ՃԾ. Տունս. ԲՌ. ԴՃ. ԿԲ.։ Այս ծանօթագրութեան կը յաջորդէ անմիջապէս, Թղ. 188բ2. Գոքր էի ես յեղբարս իմ,ևն, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսը, ճիշդ տպագրութեան խորագրով։ Ուստի սաղմոսարանիս մէջ կը պակսին Երից մանկանց, Մարիամու, Զաքարիայի, Սիմէոնի 0րհնութիւններն ու Մանասէի Աղօթքը։ Սաղմոսարանիս մէջ իւրաքանչիւր սաղմոսի հանդէպմերթ ի սիւնամիջի և մերթ արտաքին լուսանցից վրայ - նշանակուած են թուահամարները երբեմն սևագիր և երբեմն կարմրագիր։ ՃԺՐ և ՃԽԴ. սաղմոսաց հանդէպ նշանակուած են եբրայական այբուբենք։ Խորագիրք սաղմոսաց համառօտագունին և ընդարձակագունին միջասահման տեղին ունին. այսինքն Զօհր. տպագրութեան պէս, բայց նշանաւոր տարբերութիւններով. և տեղ տեղ ալ Գէորգ Վ.ի խորհրրդապաշտ մեկնութիւններով։ Որին. աղագաւ, Բ. սաղմոսի խորագրին մէջ կը պակսի տպ. ի գրոց, բառր, և 2,րդ տան վերջ ունի Հանգիստ, բացատրութեամբ հանդերձ։ է. սաղմոսն ունի։ Վասն Քուսերա որդոյ Յիմիայ,։ Ժ. սաղմոսն ունի. Ի կատարած. վասն գալստեան որդոյ Սողոմոնի,։ ԺԻ. սաղմոսը տպ. խորագրին կը յարէ նաև և ասէ զսաղմոսս զայս՝ գոհութիւն Դաւթի և մարգարեութիւն քրիստոսի գալստեան և համ թարձմանցևն ևն։ (Հմմտ. Դ. ԼԱ. և Յովհ. Գառնեցւոյ ուրիշ օրինակները)։ 3. Թղ. 190ա1։ Տաւնացոյց, և Կարգա ւորութիւն, և Հրահանգ. զոր եդեալ է և սահմանեալ սրբոյն Սահակայ՝ հայոց հայրապետի զոր ընկալեալ հասուցին մեզ նախնիքն մեր։ Յունվարի զ։ Աստուած(այայտ)նութեան ճրագալուցի գիշերն առաջի կանոնագլխին Գառ՝ Հաւատ։ Յգենուն և յատեան ասեն,ևն։ Վերջ Թղ. 209բ1։ Ի ծնընդենէն մինչև յառաջաւորն հանապազ աւելու և նուազի. դու տես ի վերայ հց.երուն. թէ պակասէ հց.երն՝ դու ԳՁ, և ԳԿ, և ԲԿ ասա, որ ուղիղ գայ,։ Կատարեալ է Տօնացոյցս։ 4. Թղ. 210ա1։ Կանովն Հաղորդ տալոյ ռնոյ քահանայն զփրկական խորհուրդն, և խաչն առաջի և բուրվառ։ Եւ երթան առ հիւանդն. և (յ)երթալն՝ ասեն Զամբիծսն ի բուն Բայց օրէն է նախ խոստովանել առ ընտանիսն և առ ամենայն ոք լըջմտութեամբ. և ասէ առ քահանայն զխոստովանութիւնն պարզ մտօք և բազում յուսով. և ապա քարոզէ Վասն ի վերուստն։ Եւ ասէ զաղօթս. Ամենակալ, ամենայգութ, ամենախնամ, ծածկագիտող որդոց մարդկանևն։ - Վերջ Թղ. 224բ2։ Աւրհնեա տէր, և զհողանիւթեա յարկ տապանի սորա կնքեա անարատ աջովդ, և պատուակա... (կը մնայ թերի)։ Կանոնս - յորում են ամենայն ընթերցուածք։ սաղմոս, Աւետարան ևն, - հիւանդաց հաղորդ տալէն կը սկսի,՝ և կ՝աւարտի Թաղումով, մասն մի է Մաշտոցի, բայց թէ ինչպէս հոս զետեղուած է և ինչ պատճառաւ, յայտնի չէ։ Դիպուածով չըլլալն ասկէց իսկ յայտնի է, զի Ձեռագրիս թեր։ թահամարներն՝ ԺԲ.էն սկսեալ՝ յառաջախաղաց կարգաւ կընթանան մինչև վերջը և առանց ընդհատման։