Other notices
— - Bibliographic notice
664
ԺԱՄԱԳԻՐՔ ԼԶ. եւ ՏԱՂԱՐԱՆ
ՌԾԸ = 1609 - ՌԾԸ = 1609

ID
Number
664
Old record number
689
Title
ԺԱՄԱԳԻՐՔ ԼԶ. եւ ՏԱՂԱՐԱՆ
Start date
ՌԾԸ = 1609
End date
ՌԾԸ = 1609
Date details

ՌԾԸ = 1609, իսկ նորոգողին կողմէ աւելցուած մասը՝ 1640ին։

Copy place
շատ հաւանաբար Կամենից։
Reference
Type
Number of pages
415
Dimension
18x30
Layout
միասիւն (14x23,5)։
Writing details

բոլորգիր՝ շատ մեծ եւ ընտիր։

Codicology

սկզբնականր խանքարուած է, ապա անկանոն կերպով ձեւացած են թերթերը։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
11-15։
Binding

խաւաքարտ կաշեպատ, կռնակի կողմը ցեցոտած, ներքին կողմէն ծածկուած է թուղթով։

State of preservation

գործածութենէ մաշած եւ էջերը առաջին նորոգութեան մը ենթարկուած են, նոր թուղթով ծածկուած երբեմն նաեւ բնագիրը։ Թուղթերը գործածութենէ թխոտած են. կարօտ է հիմնական նորոգութեան։

Copyist
Թորոս դպիր, իսկ նորոգուած մասերուն՝ Աստուածատուր դպիր (1627ին) եւ Ծերիկ դպիր (1630ին)։
Owner

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

հազուագիւտ, բոլորն ալ միագոյն։

Initials

կարմիր թանաքով են։

Marginal illuminations

հազիւ հատ մը՝ որ կազմի ատեն կտըրուած է։

Images

էջ 13, 13x22 մեծութեամբ, որու վերեւ գրուած է «Մեծն Ներսէս եւ սրբազան», կը ներկայացնէ հայրապետը՝ եպիսկոպոսական թագով, եմիփորոնով եւ գաւազանով, դիմացր ծնրադիր իշխան մը։

Canon tables 1

էջ 19։

Canon tables 2

էջ 133 եւ 353, բոլորն ալ պարզ զարդերով, կարմիր եւ կապոյտ գոյներով։

Title text

Blank pages

էջ 66 եւ 414։

Colophon

Բնագրին գրչութեամբ կան հետեւեալ 1. Էջ 40. «Ով եղբայր, յիշեա՛ զմեղաւոր գրչակս»։ 2. Էջ 132. «ԶԹորոն նոտարս յիշեա՛, ու քաղցրաձայն եղբայր»։ 3. էջ 329. «Ով եղբայր, յիշեցէք զԹո րոս նոտարս»։ 4. Էջ 352. «Գրեցաւ գիրըս ձեռամբ Թորոս դըպրի որդւոյ Միթքոյի, թվին ՌԾէ ( = 1609)։ Ով եղբայրք, յիշեցէք զմեղաւոր գրչակս»։ Նորոգողին կողմէ են հետեւեալները. 5. Էջ 8. «Չմեղապարտ զԱստուածատուր դպիրս յիշեցէք յաղօթս ձեր, ով պատուական հայրք եւ նազելի եղբայրք եւ Աստուած յիշողացդ ողորմեսցի, ամէն։ Թվ. ՌՀԶ (1627) ամին գրեցաւ»։ 6. Էջ 437. «Գրեցաւ թվ. ՌՁԱ ( = 1640 եւ Նոյեմբեր ամսոյ ԻԸ (-28), օրն դչ.»։ 7. Էջ 467. «Ով եղբայրք իմ սիրելի, յիչեցէք զթերավարժ գրչակս զԾէրիկ դպիրն որդոյ Նիկօլին, եւ անզարդութեան գրոյս անմեղադիր լերուք, եւ Աստուած յիշողացդ եւ յիշելեացս ողորմեսցի իւր միւսանգամ գալուստն. ամէն։ Գրեցաւ թվ. ՌՀԹ ( 1630), Դեկտ. ԺԵ ( = 15), օրն զշբթի (Ուրբաթ)»։ 8. Էջ 489. «Յիշատակ է այս ա ( = 1) տետրիս թուխթըն պարոն Թաթույին, որդոյ պարոն Գրիգորին Կամէնիցոյ տօլվաթաւոր քառասուն եղբարցն մէկ. ի վայելումն Սուրբ Նիկաւղայոս սքանչելագործ եկեղեցոյս, թվ. ՌՂԳ ( = 1644), Ապրիլի ԺԲ ( = 12)։ Աստուած բարով վայելել տացէ ընդ երկայն աւուրս եւ զմեղապարտ գրիչս զՎարդավարս դպրապետս՝ որդոյ պարոն Քրըշթօֆին. յիշեցէք ա ( = 1) Հայր մերիւ եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն»։ 9. Էջ 405. «Պու պիթիք եազըլտը սդարանեէսը աշրա եազըխլը, անարժան Յակոբ դպիրնընկ, Տէր Գրիգոր օղլունունկ. տարօղ քազանեէսը, ալպօ պույրուխուպիլա աղալարնընկ, խայսինքի յիշատակ խոյտուլար Սուրբ Նիկօլ երխովունա. տաեասուտը խօլուպիլա» (երեք բառ անընթեռնլի, կտրուած կազմի ժամանակ)։

Informations

«Ընծայեալ Հ. Մինաս Վրդ.ին Բժշկեան, ի Կամենից, 1820»։ Մատեանս կը բովանդակէ ժամասացութեան երգեր, շարականներ եւ տաղեր։ Նախ կը ցանկագրենք բուն բնագիրը (§§ 1-46) եւ ապա նորոգողին կողմէ կատարուած յաւելուածը (§§ 47-65)։ 1. Էջ 7. (Տաղ Յարութեան). «Այսաւր ուրախացեալ սուրբ Եկեղեցի Քրիստոսի տաւնէ...»։ 2. Էջ 9. «Տաղ Համբարձման Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. Այսաւր անդրանիկ չոր միածին...» (սկղբեատառք «Անդրիս3. Էջ 12. «Կանովն Երկրորդ Ծաղկազարդի. Թագաւոր գոլով քո յաշխարհ». միայն Օրհնութիւնը։ 4. Էջ 19. (Երգ Գիշերային ժամու). «Յիշեսցուք ի գիշերի...»։ - «Առաւօտ լուսոյ...»։ - «Աշխարհ ամենայն...»։ - «Արթունք եղերուք արթուն իմաստունք...»։ 5. Էջ 54-65. Մանր տաղերու ձեւով կան հետեւեալները. «Աստուածածնին. Աստուածածին ամէնաւրհնեալ ըզպաղատանս մեր ընկալ...»։ - «Սուրբ խաչի. Գովեալ ես դու փայտ...»։ - «Առաքելոց. Երկոտասան սուրբ առաքեալք...»։ - «Մարգարէից. էին ընտրեալ բանին կենաց...»։ - «Յով(հ)ա(ն)նու Մկրտչի. Թագաւորին երկնաւորին...»։ - «Սուրբ Ստեփաննոսի. Ի քէն հայցեմք աղերսագին...»։ - «Սուրբ Լուսաւորչին. Խնդրեմք ի քէն հայր պատուական...»։ - «Չինաւորաց. Կենդանարար թագաւորին...»։ - «Կուսանաց. Ճրագունք վառեալք...»։ - «Հրեշտակաց. Յանեղ լուսոյ»։ - «Հանգստեան. Շնորհատու ազգի մարդկան...»։ - «Սրբոց հայրապետաց. Յանկալի հայրապետաց...»։ 6. Էջ 67. «Քարոզ կիրակէից զկնի Մեծացուսցէի. Եւ եւս... վասն սուրբ տեղւոյս...»։ - «Կիրակէից. Եղիցի անունն Տեառն...»։ 7. Էջ 77. (Երգ զկնի Փառք ի բարձունսի). «ԶՅարութիւն փրկչին աւրհնեսցուք...»։ 8. Էջ 95. «Քարոզ Զատկաց, զոր արարեալ է Տեառն Բարսղի Կեսարու Կապպադովկեցու եպիսկոպոսի. ժողովեալքս ի տաճար փառաց սրբութեանդ քո հայցեմք...»։ 9. Էջ 107. «Կիրակէից. Նորաստեղծեալ բանն յանէից...»։ 10. Էջ 111. «Երգս Արեւագալին. Յարեւելից մինչ ի մուտս...»։ 11. Էջ 133. «Շարական խնկարկութեան. Յայս յարկ...»։ 12. Էջ 141. «Դաւանութիւն հաւատոյ. Հաւատամք ի մի Աստուած...»։ 13. Էջ 153. «Սրբասացութիւն սրբոյ պատարագին. Բազմութիւնըք հրեշտակաց...»։ կը յաջորդեն պատարագի դպրաց դասի երգերը. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ...», «Սուրբ սուրբ սուրբ...» եւ այլն, որոնց մէջ է «Մայր հաւատոյ» երգը։ 14. Էջ 199. «Երգ Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի ասացեալ. Աստուած անեղ անժամանակ...»։ - «Ողբ ի վերայ ննջեցելոցն. Արարիչ եւ մարդասէր...»։ 15. Էջ 235. «Տաղ Ծնընդեանն Քրիստոսի. Ով զարմանալի խորհուրդ այս մեծ...»։ 16. Էջ 239. «Այլ տաղ Ծնընդեան. Սկըզբնազարդ գոյից ստեղծօղն...»։ 17. Էջ 243. «Այլ տաղ Ծնընդեան. Մայր երկնանման իջեւանեալ...»։ 18. Էջ 245. «Այլ տաղ Ծնընդեան. Տունկ անմահութեան բողբոջեալ...» (սկ. «Տէր Առաքեալ»)։ 19. Էջ 248. «Տաղ սրբոյն Սարգսի. երջանիկ մեծ զօրական...» (սկ. «Եւ գովեստի»)։ 20. Էջ 254. «Տաղ Տեառնընդառաջի. Այսօր ցնծայ երուսաղէմ...»։ 21. Էջ 264. «Տաղ Մաղկազարդի. Այսօր ցնծան արարածք րախճանապէս...»։ 22. Էջ 267. «Տաղ մեծի Աւագ Հինգշաբաթի. Ընդ երեկոյս հասեալ ժամուս...»։ 23. Էջ 270. «Տաղ Աւագ Ուրբաթի. Աստուածածին կոյսն Մարիամ կացեալ...»։ 24. Էջ 282. «Տաղ մեծի Զատկի. Ով քաղցրաձայնեալ քաղցրախօս...»։ 25. Էջ 287. «Տաղ Կիրակէի. Այսօր նոր արեւ ծագեալ...»։ 26. Էջ 291. «Տաղ Աւետման Աստուածածնի. Աւետիս քեզ Մարիամ...» (Ա-Ք)։ 27. Էջ 304. «Տաղ Երեւման Սուրբ Խաչին. Խաչն ի նախնումն երեւեցաւ...»։ 28. Էջ 307. «Տաղ Հոգ(ւ)ոյ Գալստեան. Ներհիւսեսցուք քաղցր եղանակ...»։ 29. Էջ 310. «Տաղ Սրբոյ Հռէփսիմեանց. Առաւօտ լուսոյ արեւելեան...» (սկ. «ԱԿ Հռիփսիմէ կոյսն է»)։ 30. Էջ 314. «Տաղ Վարդավառի. Լեառն ցնծայ դու Թափօր...»։ 31. Էջ 320. «Տաղ փոխման Սուրբ Աստուածածնին. Այսօր Գաբրիէլ հրեշտակապետն...»։ 32. Էջ 330. «Տաղ ծննդեան Սուրբ Աստուածածնին. Մայր Աստուծոյ Մարիամ դուստր Դաւթի...»։ 33. Էջ 334. «Տաղ Վերացման Սուրբ Խաչի. Ես ձայն զառիւծուն ասեմ...»։ 34. Էջ 337. «Տաղ Գիւտ Սուրբ Խաչին. Այսօր եղեւ գալ դշխոյին...»։ 35. Էջ 343. «Տաղ Սուրբ Յակոբայ. Անճառ միածին Հօրն երկնաւորի...»։ 36. Էջ 349. «Տաղ Պետրոսի եւ Պօղոսի. Պետրոս եւ Պօղոս քրիստոնէից պարծանք...»։ 37. Էջ 353. (Կարգ դոնբացէքի) Նախ ունի երեկոյեան ժամերգութեան «Խոնարհեցո» եւ «Ապրեցո» սաղմոսները կտրատեալ, միջանկեալ երգուելիք սաղմոս ներով («Ուրախ լեր եկեղեցի սուրբ»...), բոլորն ալ խազագրուած։ 38. Էջ 382. «(Երգ) Խաղաղականի. Շրնորհեա մեզ Տէր ի գիշերի...»։ - «Նայեայ սիրով...»։ - «Ի քէն հայցեմք...»։ «Երկնաւոր հօր ընտրեալ...»։ 39. Էջ 406. «Երգ զկնի Տէր հովուեսցէի. ձանապարհ եւ ճշմարտութիւն...»։ 40. Էջ 412. (Օրհնութիւն Մաղկազարդդի). «Որ վերաւրհնիս յաթոռս...»։ 41. Էջ 420. «Գործատըներ Յարութեան կարգաւ. Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր...»։ Կը յաջորդեն զանազան տօներու շարականներ, մէկ կամ երկու տուն, որոնք աղօթքի եւ խնդրանքի նկարագիր ունին։ 42. Էջ 435. «Շարական Խաչատուր Վրդ.ի ասացեալ վասն զսգեստի. Խորհուրդ խորին...»։ 43. Էջ 439. «Տաղ Յարութեան աւուր ասա, ով երգող. Դասքն հրէական եդին պահապան...»։ 44. Էջ 445. «Երգս ասացեալ է սրբոյն Ներսէսի հայրապետին առ սուրբ հրեշտակապետս. Արդ պաղատիմք առ հոգեղէնսդ...»։ 45. Էջ 452. (Տաղ Աւագ Ուրբաթու). «Լցան բանքն այսօր սուրբ մարգարէին...»։ 46. Էջ 457. «Թագաւորք մարտիրոսաց. Բարեխաւսութեամբ սրբոց...»։ նորոգողին կողմէ աւելցուած են հետեւեալները. 47. Էջ 1. «Տաղ Սուրի Խաչին. Խաչն եղիցի մեզ պահապան...»։ 48. Էջ 3. (Քաղուածք շարականաց) Ութը ձայներուն համաձայն (ԱՁ-ԴԿ) զանազան սուրբերու շարականներ օրինակուած են, առանց տրամաբանական կարդի։ 49. Էջ 6. (Տաղ նուիրեայ Կամենից քաղաքի). «Ով յաստուածապահ քաղաք մեծդ Կամենից. ի քառից կողմանց պատեալ...»։ - Վերջ՝ «Մանաւանդ փոքրիկ հօտի հայկական զարմի, որ կան հաստատեալ սիրով փրկչին Յիսուսի»։ 50. Էջ 16. (Օրհնութիւն Համբարօման) «Համբարձաւ Տէրն մեր...»։ 51. Էջ 110. (Շարական Աստուածածնի). «Սրբուհի Մարիամ սափոր ոսկի...», «Դասք անմարմնոց հրեշտակաց...»։ 52. Էջ 470. (Սաղմոս). «Աւրհնեցից զՏէր յամենայն ժամ... Ի Տէր պարծեսցի անձն իմ...»։ 53. Էջ 479. «Տաղ մեծի աւագ Երկուշաբաթի առաւօտու. Անդ ի մէջ դրախտին երեք անձինք էին...»։ 54. Էջ 480. «Տաղ մեծի Երեքշաբաթի առաւօտու. Որք ընկալայք ի գործ զքանքար...»։ 55. Էջ 481. «Տաղ Երեքշաբաթի նաշու. Քեզ ով Տէր Յիսուս ձայնեմ կոյս յիմարութեամբ...»։ 56. Էջ 482. «Տաղ մեծի Չորեքշաբաթի առաւօտու. Այսաւր զՏէրդ արարիչ որ գաս ի շարչարանս...»։ 57. Էջ 483. «Այլ տաղ նմին յառաւօտուն. Հիանան այսաւր դասք հրեշտակաց...»։ 58. Էջ 485. «Տաղ Մեծի Հինգշաբաթի ճաշու. Հոսեալ հրեղինացն հաւաքեալ կային...» (Հ-Ա)։ 59. Էջ 487. «Տաղ եւ ողբ Մեծի Ուրբաթին առաւաւտու. Ի յուրբաթու մեծի զատկիս...»։ 60. Էջ 490. (Քաղուածք շարականաց)։ Կան զանազան շարականներէ հատուածներ, ըլլա՛յ տէրունական, ըլլա՛յ սուրբերու, առանց տրամաբանական կարգի մը։ 61. Էջ 501. (Տաղ Սուրբ Խաչի). «Յայսմ տաւնի նաւակատեաց որով կոչի սա Խաչվերաց...»։ 62. Էջ 502. «Տաղ անոյշ (ի) վերայ Սրբոյն Ստեփաննոսի. Եկայք ժողովուրդք մէջ տաճարիս աղաչեսցուք...»։ 63. էջ 505. (Երգ վեցերորդ ժամու)։ «Խաւարեցաւ լոյսն արեւուն...»։ 64. Էջ 511. «Տաղ անոյշ եւ գեղեցիկ (ի) վերայ սրբոյ Խաչին Քրիստոսի. Երանահրաչ նշան պարծանաց...»։ 65. Էջ 515. «Երգ մեռելոց. Օրն այն յետին օր բարկութեան...»։

Content