Other notices
— - Bibliographic notice
409
ՄԱՇՏՈՑ Ղ
ՌՃԺԳ = 1664 - ՌՃԺԳ = 1664

ID
Number
409
Old record number
1016
Title
ՄԱՇՏՈՑ Ղ
Start date
ՌՃԺԳ = 1664
End date
ՌՃԺԳ = 1664
Date details

ՌՃԺԳ = 1664։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
160
Dimension
20,6x15 (20x 15)
Layout
միասիւն (13x9 կամ 14,9x10)։
Writing details

բոլորգիր մարմնեղ, Թղ. 2ա-23բ եւ 48ա-70բ նոյն գիրն է, Թղ. 24ա-47բ եւ 71ա-156բ գիրը քիչ մը տարբեր է. իսկ Թղ. 317ա-319ա նորագոյն նոտրգիր է։

Codicology

14. որոնցմէ 12ը՝ 12 թուղթով են, 1ը՝ 10 թղ. մին՝ 4 թղ. սկիզբէն 2 եւ վերջն ալ 2 թուղթ կան։

Principal subject
Subject details

թուղթ սպիտակ դիմացկուն, երբեմն հաստ։

Number of lines
19-20։
Binding

տախտակ կաշեպատ՝ շադանակի գոյն։ Երկու կողմէն աստղանման դրոշմազարդեր մ'ունի, եւ նոյն տեսակէն է նաեւ շըրջանակը։ Կեդրոնը՝ անկիւնէ անկիւն զիրար կտրող պարզ գիծեր, մէջտեղն աստղ մը։ Ներսէն հաստ հասարակ գունաթափ սպիտակ լաթ մ'ունի։

State of preservation

շատ լաւ պահուած է։ Թղ. 43ա, 124բ-125ա աղտոտած են. Թղ. 120բ-160բ վերի լուսանցքի վրայ ջուր իջած՝ գոյնը փոխած է, առանց գրութեան վնասելու։

Copyist
Owner

Վարդեթուր եւ իր կողակիցը Դիլան։

Commanditaire
Illuminator
Binder
հաւանաբար տէր Աստուածատուր եւ Գալուստ սարկաւագ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

շատ քիչ եւ անարժէք են։

Initials

Marginal illuminations

շատ քիչ (Թղ. 35ա) եւ աննշան։

Images

չկան։

Canon tables 1

Canon tables 2

չկան։

Title text

ընդհանբապէս սեւագիր են՝ մանբ. քիչ անգամ կարմիր մելանով։

Blank pages

Թղ. 1ա-2ա, 159բ-160բ։

Colophon

Թղ. 2ա, 320բ։

Informations

Թղ. 1ա. «Յիշատակ է ուխտիս Ս. Ղազարու ի վենետիկ, ի Պր. Մինասայ Տէր-Պետրոսեան՝ առ ի Տրապիզոնայ, 1809 - ՌՄԵԸ»։ Մատեանս է Մաշտոց միջակադիր, ցանկը տես Թղ. 2ա, ունի հետեւեալ կանոնները. 1. Թղ. 2բ։ «Կանոն մկրտութիւն առնե2. Թղ. 13ա։ «Կանոն ջուր աւրհնելոյ» (Յայտնութեան)։ 3. Թղ. 25ա։ «Կանոն խաչ արկանել հարսանեաց». տ. տպ. 60-61։ 4. Թղ. 26բ։ «(Կանոն) պսակ(ի)». 5. Թղ. 31բ։ «(Կանոն) պսակ վերացուցանել(ոյ)»։ 6. Թղ. 32ա։ «Կանոն հաղորդ տալոյ»։ 7. Թղ. 35ա։ «Կանոն զամենայն վախնանեալս առ Քրիստոս յուղարկելոյ»։ 8. Թղ. 64բ։ «Յերկրորդ աւուր այգուցն՝ գան ի գերեզմանն»։ 9. Թղ. 51ա։ «Կանոն տղա(յա)թաղ առնել(ոյ)»։ 10. Թղ. 58բ։ «Առաւօտուն գան ի գերեզման» (Այգալաց)։ 11. Թղ. 59բ։ «Կանոն ոգէհանգիստ առնելոյ». Աղօթքին Բ մասն է «Աւրհ. ես տէր Աստուած ամենակալ արչ. ամ. արարածոց, որ տէրդ ես ուխտից»։ 12. Թղ. 64բ։ «Կանոն զուարակ աւրհնելոյ է տեառնական»։ Թղ. 68ա։ «Եւ ապա զկարմիր մանեն ընդ բամբակի երեքկին, եւ խաչանման պսակեն եզն զուարակն, եւ աւծանեն իւղով զգլուխն եւ զենցեն։ Եւ ասեն մինչդեռ յաւծանել լինին. Աստուած ողորմեա մեզ»։ 13. Թղ. 68ա։ Աղ օրհնելու աղօթքը՝ նախորդ կանոնին հետ ձուլած է։ 14. Թղ. 68ա։ «Կանոն սեղանոյ տեառնականի»։ 15. Թղ. 68բ։ «Կանոն ապաշխարող առնել(ոյ)». Թղ. 69ա կը սկսի «Աւրհնեալ ես Տէր Աստուած որ ընդրեցեր զխոստովանողս և զապաշխարողս... Աստուած մշտնջենաւոր են եւ ողորմած, աչաղեմ եւ խնդրեմ»։ Թղ. 75ա։ «Եւ ածեն փիլոն եւ կապեն գաւտի եւ տանին առաջի բեմբին». ուր կը լսէ այդ խըրատը «Ահա որդեակ, դու քո(յ)ին կամաւ յաւժարեցար եւ եկիր յաստուածպաշտութիւն եւ ի կոչումս յայս, իրադործեալ անձին քում փրկութեան ճանապարհ... աւրհնութեամբ բարեբանեսցուք»։ Առաջին մասը սովորական չէ այս կանոնիս մէջ։ 16. Թղ. 78ա։ «Ժամատուն աւրհնե17. Թղ. 82բ։ «Կանոն քարոզ պատուի18. Թղ. 86բ։ «Կանոն մեծի Հինգշաբաթին... զապաշխարողսն (արձակելոյ)»։ 19. Թղ. 95բ։ «Կանոն ոտնլուային»։ 20. Թղ. 105։ «Կանոն աւրհնութեան պղծեալ տաճարի, շարժեալ սեղանոյ վերըստին հաստատելոյ»։ 21. Թղ. 118բ։ «Կանոն նոր աւազան աւրհնելոյ»։ 22. Թղ. 123ա։ «Կանոն դուռն դնել(ոյ) եւ աւրհնել(ոյ)»։ 23. Թղ. 123բ։ «Կանոն նկարեալ եկեղեցի աւրհնել(ոյ)»։ 24. Թղ. 124ա։ «Կանոն հանդերձեղէն սպասեն ( = սպաս աւրհնել) եւ թէ վարագոյր իցէ կամ շարշափայ՝ կարգ նոյն է, որպէս գրեցօ»։ 25. Թղ. 125ա։ «Կանոն սկի եւ մաղզման աւրհնել(ոյ)»։ 26. Թղ. 125ա։ «Կանոն ժամհալաւ ( = ժամահար)աւրհնել(ոյ)»։ 27. Թղ. 126բ։ «Կանոն սերմանիս աւրհ. սերմն եւ շեղջ հնձան»։ 28. Թղ. 130ա։ «Կարգ երկրորդ ամուսնութեան». հմմտ. ԺԳ. Մաշտ. տ. տպ. էջ 87, 89։ 29. Թղ. 132բ։ «Աղօթք պղծեալ կերակրոյ՝ յանգէտս ուտելով»։ 30. Թղ. 133ա։ «Կանոն նորակերտ գիրք աւրհնելոյ»։ 31. Թղ. 134ա։ «Կանոն պսակ առնելոյ. Երթան ի դուռն եկեղեցւոյ, եւ քե. դնէ զձեռն հարսին ի ձեռն փեսին եւ ասէ Սղ. Կալար զաջոյ ձեռանէ իմմէ. Քրզ. Աղաշեսցուք զամենակալն Աստուած։ Աղթ. Խորհուրդ երկնաւոր փեսային». հմմտ. ԺԳ. Մաշտ։ Ներկայ կարդաւորութիւնը լատին ծէսէն առնուած է. անոր հետ շատ նմանութիւն ունի, տ. ԺԳ. Մաշտ։ 32. Թղ. 134բ։ Իւղաբերից, Բժշկութեան եւ Հանգստեան Աւետարաններ։ 33. Թղ. 143բ։ «Գանձ Յայտնութեան. Մաքուր եւ ամբիծ, Ս. Աստուածածին». 6 տուն, սկզբնատառք Մկրտիչ։ Մկրտչի սոյն գանձերը եւ ուրիչ 18 հատ՝ կը գտնենք 1455ին դրուած մաշտոցի մը մէջ։ Հմմտ. Տաչեան թիւ 133, էջ 4245։ 34. Թղ. 145ա։ «Գանձ սրբոյն Սարգսի. Մեծապայծառ փառաւք զարդարեալ». Օ տուն, առաջին գրերը՝ Մկրտիչ։ 35. Թղ. 147բ։ «Գանձ տէր Մխիթարայ, Ծաղկազարդին. Համագոյական Հաւր սահման եւ Բան». 6 տուն, սկզբնագիրք Հայցես։ 36. Թղ. 149բ։ «Գանձ մեծի Յարութեան աւուր. Մեծ աւետեաց ձայն ուրախալի, տայր Գաբրիէլ պետըն հրաշալի». 6 տուն, տնագլուխք՝ Մկրտիջ։ 37. Թղ. 151բ։ «Գանձ մարտիրոսաց. Խոնարհեալ Բանին Աստուծոյ՝ դուք բանաւոր գառինք». 8 տուն, առաջին գրերը՝ Խաչատուր։ 38. Թղ. 154ա-6բ։ «Մինդ ի յէէն բանդ». 7 տուն՝ Մանվելս։ 39. Թղ. 157ա։ «Արարիչն արարածոց մեզ բարկացաւ»։ Վերջինս՝ նորագոյն նոտրգրով է։

Content