Other notices
— - Bibliographic notice
404
ՄԱՇՏՈՑ ՁԵ
ՌՂԷ = 1648 - ՌՂԷ = 1648

ID
Number
404
Old record number
1124
Title
ՄԱՇՏՈՑ ՁԵ
Start date
ՌՂԷ = 1648
End date
ՌՂԷ = 1648
Date details

ՌՂԷ = 1648։

Copy place
«քաղաքն Քարնու՝ որ այժմ ասի Ազրում»։ ՏէՐ Տէր Մելքոն։
Reference
Type
Number of pages
178
Dimension
20,8x13,5 (20,2x13,5)
Layout
միասիւն (13,9x8,7)։
Writing details

բոլորգիր, սկիզբը խոշորագոյն, եւ միշտ մաքուր դիւրընթեռնլի։

Codicology

15. որոնցմէ միայն ժդ 10 թղ. է, միւսները՝ 12 թղ.։

Principal subject
Subject details

թուղթ հաստ, հնագոյն։

Number of lines
18։
Binding

տախտակ՝ սեւ կաշեպատ. առաջին կողմին դրոշմազարդն է մեծ խաչ մը՝ եռաստինան պատուանդանով. շրջանակն ալ՝ սիրուն դրոշմազարդեր են։ Վերջին կողմը իբր զարդ՝ զիրար կտրող պարզ գիծեր մը ունի. շրջանակը՝ աստղանման զարդերէ ձեւացած է։ Գոցելիք մասը կայ բայց բոլոր կոճկելիքները թափած են։ Ներսէն ունի կապոյտ լաթ։

State of preservation

ձեռագիրը թէեւ քայքայուած է՝ բայց անթերի. քանի մը տեղ քիչ մը բծաւորուած է, ուր գրութիւն մ'աւրելու համար՝ թուղթը մաշեր է։ Թղ. 168բ-169ա եւ վերջին մագաղաթին վրայ՝ գրչափորձեր եղած են. Թղ. 51 եւ 52 ետեւառաջ ագուցուած են։ Թղ. 3ա-բ.ի գրութիւնը՝ տեղւոյն անյարմար է, հաւանաբար տղայաթաղի գանձ մ'է։

Copyist
Owner

Commanditaire
Illuminator
Binder
Յակոբ գրիչ՝ քահանայ։
Parchment flyleaf

ունի, ամէն կողմէն մէկ հատ՝ երկուքի ծալած, մեծ (27x19,5), երկսիւն (11x7,5), ԺԱ-ԺԲ. դարու երկաթագիր Աւետարանի մը մասեր։ Առաջինը (Ղկ. ԺԹ, 9-20) «3նա Յիսուս (այս աւ)ր եղեւ փրկու(թիւն) տանս այսմիկ... Եկն մինն եւ ասէ. ահա մնասն (քո զոր) ունէի ծրար» վերջ։ Իսկ երկրորդը՝ (Յովե. Ը, 40-51) կը սկսի. «Զոր լուայ ի Հաւրէ իմմէ. զայդ Աբրահամ ոչ արար... Ամէն ամէն ասեմ» վերջ։ Յատուկ ուշադրութեան արժանի է մագաղաթներուս ուղղագրական եւ քերականական բացարձակ ճշտութիւնը. բան մը որ ուրիշ ձեռագիրներու մէջ հազուագիւտ է։

Lettrines

եւ

Initials

Marginal illuminations

շատ կան, իւրաքանչիւր կանոնի սկիզբը, եւ բաւական յաջող են. մութ կարմիր եւ կապոյտ գոյնով են. թռչնագիրք կամ ծաղիկներ։

Images

Canon tables 1

Թղ. 5ա վարդագոյն եւ կապոյտ գոյնով։

Canon tables 2

չկան -

Title text

կարմիր են։

Blank pages

Թղ. 4բ։

Colophon

Թղ. 176ա-7բ։

Informations

չկան։ Մատեանս է Մաշտոց միջակադիր, ցանկը տես Թղ. 4ա, ուր կան հետեւեալ կանոն1. Թղ. 5ա։ «Կանովն յորժամ քրիստոնեա(յ) առնեն»։ 2. Թղ. 18ա։ «Կանոն յորժամ տղայն քառասնօրեա(յ) լինի»։ 3. Թղ. 19բ։ «Կանոն պսակ առնելոյ»։ 4. Թղ. 27բ։ «(Քահանայն) զպսակն վերացուցանէ»։ 5. Թղ. 28բ։ «Կանոն հաղորդ տալոյ»։ 6. Թղ. 34ա։ «Կանովն զամենայն ննջեցեալսն յուղարկել(ոյ) առ Քրիստոս»։ 7. Թղ. 53բ։ «Այգուցն» (աշխարհաթա8. Թղ. 60բ։ «Կանովն յորժամ տղա(յ) վախջանի»։ 9. Թղ. 68բ։ «Այգուցն» (տղայաթաղի)։ 10. Թղ. 71ա «Կանոն ոգեհանգիստ առնելոյ»։ 11. Թղ. 77ա։ «Օրհնութիւն աղի»։ 12. Թղ. 77բ։ «Կանոն տեառնական աւրհնելոյ»։ 13. Թղ. 83ա։ «Կանոն ջուր աւրհնելոյ»։ 14. Թղ. 97բ։ «Կանոն մեծի Եշ.ի Ոտրնլուայի»։ - Թղ. 109ա։ «Եւ ի կատարելն (ոտքերը լուալէն վերջ) նստի յաթոռն եւ կարդա(յ) ի վերայ աթոռոյն աւետր. Յովհ. Եւ յորժամ լուաց»։ 15. Թղ. 110բ։ «Կանոն խաչ աւրհնելոյ»։ 16. Թղ. 128ա։ «Կանոն գառն աւրհնե17. Թղ. 128բ։ «Կանոն պղծեալ տանարի՝ դրուակ ինչ եդեալ ըստ ժամանակիս»։ 18. Թղ. 130բ։ «Կանոն նոր դուռն եկեղեցւոյ աւրհնելոյ»։ 19. Թղ. 131բ։ «Կանոն աւազան աւրհնե20. Թղ. 135ա։ «Կանոն սպաս աւրհնե21. Թղ. 135բ։ «Կանոն սկիհ եւ մաղզման աւրհնելոյ»։ 22. Թղ. 136ա։ «Կանոն զնկարեալ եկեղեցի աւրհնելոյ»։ 23. Թղ. 136բ։ «Կանոն խունկ աւրհնե24. Թղ. 137ա։ «Կանոն զսերմանիսն աւրհնելոյ, շեղջ եւ հնձան»։ 25. Թղ. 138ա։ «Աղօթք պղծակերի՝ որ պեղծ ինչ կերեալ իցէ»։ 26. Թղ. 138բ։ «Աւրհնութիւն խաղողոյ զոր արարեալ է սրբազան կաթուղիկոսն Հայոց մեծաց սուրբն Ներսէս եղբայր մեծին Գրիգորիսի կաթուղիկոսի... Եպիսկոպոսն կամ պատարագիչն կարդա(յ) զաղաւթս զայս. Աւրհնեալ ես Որդի եւ Բան Հաւր». հմմտ. տպ. 693։ Ձեռագիրս աղօթքին երկրորդ մասն առեր է՝ առաջինը թողլով։ 27. Թղ. 141ա։ «Կանոն խաչլուա(յ) առնելոյ, այգ(ւ)ոյ կամ անդո(յ) դրախտի, կամ պարտիզի կամ խաշանց կամ ջրհոր աւրհնելոյ, եւ այլ ամենայն պատահարաց, զի՛նչ որ լինիցի»։ 28. Թղ. 144բ։ «Գանձ Ծննդեան Քրիստոսի. Մաքուր եւ ամբիծ Ս. Աստուածածին». 6 տուն Մկրտիչ։ 29. Թղ. 147ա։ «Տաղ համեղ. Ով զարմանալի խորհուրդս այս»։ 30. Թղ. 148ա։ «Գանձ Յարութեան Քրիստոսի. Մեծ աւետեաց ձայն ուրախալի». 6 տուն Մկրտիչ։ 31. Թղ. 151ա։ «Տաղ համեղ. Ոչ արդելեաց վէմն երկրաւոր»։ 32. Թղ. 152ա։ «Գանձ ամենայն կիրակ(ա)մտից. Գերամբարձ Աստուած գովեալդ ի զաւրաց». 6 տուն Գրիգոր։ 33. Թղ. 154բ։ «Տաղ գանձիս. Մայր մարմնացելոյ Բանին». 7 տուն Մկրտիչ է։ 34. Թղ. 155բ։ «Գանձ ամենայն մարտիրոսաց. Մեծապայծառ փառաւք զարդարեալ». 6 տուն Մկրտիչ։ 35. Թղ. 158ա։ «Գանձ մեռել(ա)թաղի Մինդ ի յէէն Բանդ». 7 տուն Մանվելս։ 36. Թղ. 161բ։ «Մեռել(ա)թաղի տաղ ողբաձայն. Ով քահանայք եւ վարդապետք»։ 37. Թղ. 3ա։ «(Գանձ տղայաթաղի). «Աստուած քարողեաց եւ խրատ ետուր»։ 38. Թղ. 164ա։ Աւետարանք Իւղաբերից Բժշկութեան եւ Հանգստեան։ 39. Թղ. 177բ։ «Տաղ հոգոյ. Ես գիտէի թէ աշխարհս»։ 40. Թղ. 179բ։ «Տաղ ննջեցելոյ. Եղբայրք որ կայք»։

Content