1695
1808
անցեալին Ձեռագիրս կազմուած է Մաշտոց 2Ձ.ի հետ, որ օրինակուած է ՌՃ թուին, այն է 1651ին. կը համարինք որ նոյն թուականին ըլլայ նաեւ ներկայ մեր Ձեռագիրը։
կէս առ կէս՝ բոլորգիր եւ նօտրգիր։
երեք, թերի սկիզբէն եւ վերջաւորութեան։
թուղթ հասարակ։
պարզ թուղթ մը, որ է անկազմ. կը կարօտի նորոգութեան։
անբաւարար։
սակաւք, բնագրին թանաքով, հանգուցագիրք յաջողք։
բնագրին թանաքով, թէեւ պարզ, սակայն հնաբոյր։
բնագրին թանաքով։
չունի։
անցեալին Ձեռագիրս կազմուած է Մաշտոց 2Զ.ի (Ձեռ. թիւ 165) հետ, որմէ անջատուելով՝ ստացած է առանձին թիւ (1808). Մաշտոցին թղ. 1բ.ի վրայ գրուած է անորոշ թանաքով. «Յ(ի)շատակ է Թաթօն եւ իւր կողակցին (անունը անընթեռնլի) ետուն մեզ»։ Մատեանս է Բժշկարան, որու բովանդակութիւնը նման է Բժշկ. Ա.՝ Հեթում թագաւորի բժշկարանին. դժբախտաբար պակասաւոր է եւ անկատար ու կը ներկայանայ հետեւեալ կերպով. 1. Թղ. 7բ. «(Վասն) ամենայն ցեղ գըլխացաւութեան, որ լինի ի կեանս մարդկան» (Ա-ՂԱ). ցանկ։ Թղ. 8բ. «Ա. Վասն ամենայն ցեղ գլխացաւութեան, որ լինի ի կեանս մարդոյ»։ Հմմտ. Բժշկ. Ա., § 5, էջ 230-395։ Մեր Ձեռագիրը թերի ըլլալով, Ա-ՂԱ մասերէն ունի Ա, Զ (մասն) - ԺԴ (մասն)։ 2. Թղ. 19ա. «(Բժշկարան, զոր փոխած է ի տաճիկ լեզուէ ի հայս)»։ - Վերջ թղ. Հմմտ. Բժշկ. Ա., § 2, էջ 15-137։ Մեր Ձեռագիրը թերի ըլլալով, Ա-ԼԴ մասերէն ունի վերջին երեքը, ԼԲ (մասն) - ԼԴ։ 3. Թղ. 19բ. «Թարգմանութիւն անվանց դեղոց յայլ լեզ(ու)աց ի մերս» (Ա-Փ)։ Վերջ թղ. 21ա. հմմտ. Բժշկ. Ա., § 3։ 4. Թղ. 21ա. «Այս ինչ է բժշկարանիս. Ա. Վասն հալումաշ ջերմանց» (Ա-Լ) ցանկ։ Թղ. 21բ. «Ա. Պատմութիւն նախագիտութեան հալեւմաշ ջերմերո(յ) թէ քանի ազգ է եւ ընդ քանի բաժանին եւ զիւրեանց պատնառն եւ զտեղիքն թէ ուր է»։ Հմմտ. Բժշկ. Ա., § 4. մեր Ձեռագիրը պակասաւոր ըլյալով՝ Ա-Լ մասերէն ունի Ա-ԻԴ, ԻՉ (մասն) - Լ. (ԻՉ-Լ մասը տե՛ս թղ,