805
1339
Ժէ դար։
նօտր։
26, միջանկեալ երկու ամբողջ թերթ (է, ը) կորած են, կորսուած են նաեւ բազմաթիւ թուղթեր (ընդ մէջ թղ. 24-25, 34-35, 44-45, 64-65, 78-79, 82-83, 194-195), որու հետեւանքով անկատար են թերթերը, այսինքն գ-զ, իգ՝ ունին 10 թղ., ժ, ժբ, ժգ, ի, իա՝ ունին 8 թղ., իբ, իե՝ 6 թղ., իզ՝ 4 թղ., մնացածները 12 թուղթ։
թուղթ։
դրոշմանիշ բաց շագանակագոյն կաշի, միջուկը տախտակ։ Ունի գոցելու կաշին, ինկած են զոյգ ականջները։ Աստառը կապոյտ հասարակ կերպաս։
խեղն, կը կարօտի նորոգութեան։
չունի։
շատ մը տաղերու սկզբնատառերը, կենդանակերպ, ստէպ ընտիր, երբեմն անյաջող։
եւ
չկան։
չկան։
թղ. 3ա, 161ա, շատ պարզ եւ նախնական։
եւ տաղերու յաջորդական տուներու ըսկըզբնատառերը կարմիր եւ կանաչ գոյներով։
թղ. 159ա-160բ, 193բ-194բ, 235բ-241բ։
1791էն շատ առաջ ունեցած ենք։ Մատեանս է Տաղարան նօտրագիր եւ ունի հետեւեալ բովանդակութիւնը 1. Թղ. 1ա. Ցանկ տաղարանիս ա-հե տաղերուն. «ա. Նախ. Աւրհնեսցուք մեք։ բ. Աստուած աս տունն շէն պահէ»։ 2. Թղ. 3ա. «ա. Աւրհնութիւն հաւ(...). Աւրհնեսցուք մեք մի(... զ)Հայր եւ զՈրդի եւ զսուրբ Հոգին, որ բարուց է պարգեւող, զոր վայելեն ազգ (մ)արդկային։ Յառաջն աւրհնեմք զայս տանուտէրն, որ զմեզ կոչեաց ի միասին, եւ զսեղանըս զարդարեաց, եւ պատրաստեաց զանուշ գինին» (սկ. «Այս ի Առաքել վարդապետի»)։ 3. Թղ. 5բ. «բ. Աւրհնեցէք ի վերայ սեղանոյ (ի Մարտիրոսէ ասացեալ). Աստուած այս տունըն շէն պահէ» (սկ. Ա-Ք)։ 4. Թղ. 6բ. «գ. Տաղ ուրախութեան (ի Գառնիկէ ասացեալ). Այսաւր խըմենք այս մառանիս» (սկ. Ա-Ս)։ 5. Թղ. 9բ. «դ. Տաղ ի վերայ գինոյ. Արարիչ տէրն քաղցրացաւ ի յԱդամայ, եւ ծնաւ ի սուրբ կուսէն Մարիամայ» (սկ. «Ազարիայ» եւ 4 տուն)։ 6. Թղ. 11բ. «ե. Տաղ հոգոյ խրատ գի նոյ (ի Յովհաննէ ասացեալ). Քեզ հոգեւոր խրատ մի տամ, է անպիտան անձն իմ լսէ» (11 7. Թղ. 13ա. «զ. Խրատք իմաստնոց. Իսկի դու տեսել (ես) մարդ գինէխում, որ զտունն է շիներ» (57 տուն)։ 8. Թղ. 20ա. «(է). Տաղ ի վերայ գինոյ. Աս աստըւորիս վերայ, երկու բան ողորմ ու լալի, մէկ մօր գինեսէր լինի, մէկ մալ այն մեղօք մեռանի» (12 տուն)։ 9. Թղ. 21բ. «(ը). Տաղ սիրոյ. Աս աստընորիս վրայ, երկու բան ողորմ ու լալի, մէկ մոր սիրու տէր լինիս, մէկ ալ անկարաւտ մեռանի» (16 տուն)։ 10. Թղ. 23բ. «(Տաղ սիրոյ). Հոգի աչերուս ես լոյս, երբ որ յիմ դիմացն ելնուս» (7 11. Թղ. 24բ. «(Տաղ սիրոյ). Այտ վայրի լեռն է տի վայր, ջուրն ի շինուտ մէջն անցանէր» (կը մնայ կիսատ՝ թուղթի անկու12. Թղ. 25ա. «(թ. Տաղ սիրոյ ի Ղազարէ ասացեալ. Ծով աչք ամ քանի)....կարմիր, ինձ քո ծառայիտ քիչ մ(ը) մաւտեցիր, առնում համբուրեմ դու իմ լուր կացիր, սըրտով կու սիրեմ դու զքեզ իմացիր։ Երեստ է կարմիր քան գնուռնենի» (28 տուն, սկիզբը թե13. Թղ. 29ա. «Ժ. Տաղ սիրոյ եւ ուրախութեան. Մեր տէրն է բազմեր ի բարձը աթոռին, աջովն աւրհնէր է զպատկեր քո(յ)ին» (15 տուն)։ 14. Թղ. 31բ. «Ժա. Տաղ Յովանէսի ի վերայ սիրոյ. Ես քո սիրուն չեմ դիմանար, հալալ արայ հանսը մեռայ» (15 տուն)։ 15. Թղ. 33բ. «Ժբ. Տաղ գեղեցիկ է. Այսաւր ըզքեզ տեսայ եւ ուրախացայ, բարով զարդարեցեր տեառնէ գոհացայ» (սկ. Ա-Ռ կը մնայ կիսատ՝ թուղթի անկունով)։ «Յանկին հետեւելով՝ ձեռագրէն ինկած են սա տաղերը.» ժգ. Աղեկ պատկեր բոլոր. ժդ. Կոզալ(մը) ես յերեկ տեսայ. ժե. Ղարիպ կըտրիճմ յաւտ. ժզ. Այբէն մինչեւ ի քէն. ժէ. Քանի որ տեսնում. ժը. Այսաւր էի խիստ. ժթ. Արեկ արեկ իմ խուպ. ի. Յորժամ եղեւ գարուն. իա. Դու ես գարնան ա. իբ. Տէր արարիչ երկու ազգ լեզվէ. իգ. Ադամայ ստեղծողն. իդ. Ստեղծողն արարչա. իե. Սիաբանին օձն եւ Եւա։ 16. Թղ. 36ա. «(իզ. Տաղ. Ադամ նստէր դուռն)». սկիզբը թերի՝ թուղթի անկումով, ծաղէն մնացած է 17 տուն։ 17. Թղ. 38ա. «իէ. (Տաղ). Անդ ի մէջ դրախտին, երեք անձինք կային, Ադամ եւ Եւայ եւ պատուիրանըն տեառն» (9 տուն)։ 18. Թղ. 39ա. «իը. Յոհաննէս վարդայպետի Երզընկացո(յ), որ մականուն Պլուզ կոչեցեալ, ասացեալ բան շահա(ւ)էտ եւ օգտակար վասն Ադամայ որդւոցն. Ադամայ որդիքս ամէն ծընունդն, ի հողէն եկայք տամ ձեզ խըրատ» (6 տուն)։ 19. Թղ. 40բ. «իթ. Յովաննէսի ասացեալ է վասն չար կանանց. Աւրհնեալ անուն արարողին, որ ի կողէն ստեղծեալ է կին» (18 20. Թղ. 42բ. «լ. Տաղ վասն չար կանանց է. Է մարդ աղօթք արայ, յէրակ որ այլ չգայ քեզ փաթերակ» (10 տուն)։ 21. Թղ. 44ա. «լա. Աւրհնէք ի վերայ սեղանոյ. Աստուած զայս տունն շէն պահէ, բազում բարով զինք զարդարէ» (սկ. Ա-Ռ, կը մնայ կիսատ՝ թուղթի անկումով։ Տաղս կրկին անգամ օրինակուած է, տես վերեւ թղ. Յանկին հետեւելով՝ կը պակսի լբ տաղը որ կը սկսի. «Մեծածիր այսաւր»։ 22. Թղ. 45ա. «(լգ. Տաղ խրատու. Անձն իմ արի աղօթէ...)։ Թագաւոր ես մարմնով ի յայսմ աշխարհիս». սկիզբը թերի՝ թուղթի անկումով, մնացած են Թ-Ք սկզբնատառերը։ 23. Թղ. 48ա. «լդ. «(Տաղ ի Նաղաշ վարդապետէ ասացեալ). Անցանէ մեծութիւն եւ փառք աշխարհի, յաւերի եւ քակտի շինուած տաճարիս» (սկ. Ա-Ք)։ 24. Թղ. 51ա. «լե. Տաղ հոգոյ խիստ գեղեցիկ (ի Թաթոսէ ասացեալ). Ես յուսով հաւատով առ քեզ յուսանամ, աղախին եմ արեամբ գընած քո ծառան» (17 տուն)։ 25. Թղ. 52բ. «լզ. (Տաղ). Ես եմ կորուսեալ ոչխար մոլորեալ, ի սուրբ քո հաւտէն» (18 տուն եւ կը մնայ կիսատ)։ 26. Թղ. 55ա-60բ. կը բովանդակէ տաղի մը 52 տուները, թերի սկիզբն ու աւարտին։ Ցանկին համաձայն հոս պէտք են գտնուիլ զոյգ տաղեր. «լէ. Մի՛ մնար տարեկուս» եւ «լը. Երկուս ի մէկ տեղ բեր»։ Մնացած 52 տուն տաղը կը սկսի (թղ. 55ա). «Հողըս չոր խուսշի կանէ, ջուրս գէճ կու ցըրտացնէ, քամին զիս յերերք ունի, կըրակին բոց ընկու վառէ»։ - Վերջին տունը կ'ըսէ. (թղ. 60բ). «Ի կեր ւի խումէս հետ մեղաց, ի ժուռ կու գաս զաւրն անադադար ի կեր, գիրացընես որդանց համար» (կը մնայ կիսատ)։ 27. Թղ. 61ա. «լթ. Տաղ հոգոյ Նաղաշ վարդապետի ասացեալ. Երազ է ու սուտ եղբայրց աշխարհիս բաներն ի նըման» (14 28. Թղ. 62բ. «խ. Տաղ Պլուզ վարդապետէ ասացեալ. Յամենայն մեղաց ի զատ ասէ դու կացիր, եւ յաւրէնս աստուածայինս միշտ մերձեցիր» (սկ. «Յոհանէիս վարդս կը մնայ 29. Թղ. 65ա. «(խա. Տաղ ի վերայ ղարիպի. Հոգի մի՛ ասեր ղարիպ...). Ղարիպ ղուսայ միայն էր, ղուսայէն մարդըն չի շահիր» (6 տուն, սկիզբը թերի՝ թուղթի անկումով)։ 30. Թղ. 65բ. «Խբ. Տաղ Ծընընդեան. Անճառելի բանն ի Հաւրէ թինչ աննման է, լոյս ծագեաց մեզի համար խիստ գեղեցիկ է»։ 31. Թղ. 67ա. «խգ. (Տաղ սիրոյ). Եթէ միտ առնուս ու պահես, սիրել զընկերն ասեմ քեզ, որ զքեզ առնէ պարզ երես» (36 տուն)։ 32. Թղ. 70բ. «խդ. Տաղ Գաւդայի ասացեալ ի վերայ մեղաց. Այ տէր տերանց, մեղայ քեզ, զերդ զայլ ծառայ չեղայ քեզ, հոգիս լալով հեղայ քեզ, այլ տէր տերանց մեղայ քեզ» (63 տուն)։ 33. Թղ. 76ա. «Խե. Տաղ Յովակիմայ, Եղեւ այր մի արդար յորդւոցն Յուդայ, անունըն Յովակիմ եւ կնոջն Աննայ» (17 տուն եւ կը մնայ կիսատ)։ 34. Թղ. 79ա. «(Խզ. Տաղ ի Յովասափէ ասացեալ. Անձն իմ յէ՞ր ի չարիս դուն»)։ Թուղթ ինկած ըլլալով կը պակսին Ա-Վ ըսկըզբնատառերը, մնացած են Տ-Ք տառերը. «Տէր Յիսուս աղաչէ արտասուէ յերկար, Բամ սըրբոց բարեխօս եւ սուրբ տիրամայր, Ցաւք մեղաց զքեզ պատեաց Յովասափ յիմար...»։ 35. Թղ. 79ա. «խէ. Այլ տաղ հոգոյ. Քաղցր է տէր եւ Աստուած, զվէրսրդ բժշկէ, փութացիր առ Յիսուս որ զքեզ նորոգէ» (սկ. 36. Թղ. 80բ. «խը. Ողբ հոգոյ ի վերայ ննջեցելոց ասայ. Լուարուք զբարբառ բերանոյս, ով եղբայրք սիրելիք իմ հոգոյս» (15 տուն, կը մնայ կիսատ)։ 37. Թղ. 83ա. «(խթ. Տաղ վասն մահուան. Ամենայն փառք մարդոյ...)». սկիզբը թերի, կը պակսին Ա-Հ սկզբնատառով տուները. մնացած է՝ «Ձեռընտու ոչ լինի ոչ ոք մեռելին, ոչ լինի աւգնական ի ժամ վաղճանին» (սկ. 3-Ք)։ 38. Թղ. 85ա. «ծ. (Տաղ խրատական). Անձն իմ ընդէր ես ծուլացել, ւի մահւանէ անհոգացել» (43 տուն)։ 39. Թղ. 89բ. «ծա. (Տաղ խրատակն ի Նաղաշ վարդապետէ ասացեալ). Սողոմոն մայրն իմաստութեան, առ մեզ խօսի բան խրատական» (42 տուն)։ 40. Թղ. 94բ. «ծբ. Տաղ վասն ողորմութեան. Ի սկըզբանէ Քրիստոս աւետարանին, երանի տայ նոցա որ խոնարհին» (սկ. «Ի Յվասափէ բանս»)։ 41. Թղ. 96բ. «ծգ. Վասն խոստովանութեան. Հաւատամք ի Քրիստոս որդին միածին, եցոյց մեզ ճանապարհ եւ ճշմարտութիւն, եօթանասնեկին եօթն թողուլ ըզպարտին» (11 տուն)։ 42. Թղ. 98բ. «ծդ. Տաղ վասն ողորմութեան (յԱռաքել վարդապետէ ասացեալ). Քան զամենայն գործս բարեաց, ողորմութիւնն է պատուական» (15 տուն)։ 43. Թղ. 100բ. «ծե. Տաղ վասն ուրախութեան եւ ծիծաղելոյ, հարբածի եւ խումարի (ի Տատուրէ Արզրումեցւոյ ասացեալ). Յոյս կենաց արդարութեան, քաւիչ մեղաց մեղաւորաց» (25 տուն)։ 44. Թղ. 105ա. «ծզ. (Տաղ ի վերայ մանկութեան Յիսուսի, ասացեալ Յովասափու Սեբաստացւոյ). Հրըշտակն երեւեցաւ Յով սեփայ հուսին, եւ մաքուր միշտ կուսին սուրբ Աստուածածնին» (30 տուն)։ 45. Թղ. 110ա. «ծէ. Աս տաղս ի Գրի(գորիս) կաթողիկոսէ Աղթամացոյ ասացեալ է. Տապանակ կազմեալ անփուտ կըտակին փառաց, անսուտ ընդրեալդ ի բուրուց դու զուտ» (սկ. «Տէր Գրիգորիսէ»)։ 46. Թղ. 111բ. «Յորդորակ Աստուածածնին. Աստուածածին բարեաց պատճառ, սուրբ ւանարատ յերկրի գտար»։ 47. Թղ. 112ա. «ծր. (Տաղ Աստուածածնի). Արեւ լուսատու տաճար Աստուծոյ, Մարիամ, բանին բարունակ անթառամ ծաղկոյ» (սկ. Ա-Ք)։ 48. Թղ. 114ա. «5թ. Տաղ ազնիւ Ով զարմանայի գունով. Հայր Աստուած, գթած եւ ողորմած մեր յոյս» (27 տուն)։ 49. Թղ. 117ա. «կ. (Տաղ Աւետման). Այսաւր երեւի անհաս ի բարձանց, բանին բնութիւն բոլոր եղականք» (սկ. Ա-Ղ, Տ-3)։ 50. Թղ. 118ա. «(Տաղ Աւետման). Աւետիք քեզ Մարիամ, զոր Գաբրիէլ ըսկըզբնաւորեաց, աւետիս» (սկ. Ա-Ք)։ 51. Թղ. 120բ. «կա. (Տաղ ի վերայ սաղմոսաց). Բանք սաղմոսիս է պատվական, լցեալ հոգովն աստուածական» (8 տուն)։ 52. Թղ. 121բ. «կբ. (Տաղ ի վերայ հըպարտաց). Քան զամենայն գործս չարի, հըպարտութիւնն է զազրալի» (12 տուն)։ 53. Թղ. 123ա. «կգ. Տաղ վասն աղաւթելոյ. Աւրհնեալ անուն անմահ սուրբ թագաւորին, Յիսուսի Քրիստոսի որդուն միածնին» (սկ. «Այս առաքել վարդապետի»)։ 54. Թղ. 125ա. «կդ. Ի յամէ(ն) բերանոյ յաւրհնաբանութիւն, աղօթելով առ տէրն միշտ գոհութիւն, թագաւորին երկնից փառայբանութիւն, որ աղօթիւք երետ զամէն բարութիւն (ի Նաղաշ վարդապետէ ասացեալ). Անձն իմ վայ քեզ հազար բերան, թէ խռով կենաս կամ ոխ պահես» (18 տուն)։ 55. Թղ. 127բ. «կե. Տաղ կիրակուն վերայ. Աստուած եդիր զկիրակին, մատամբն իւր գրեաց ի տախտակին» (13 տուն)։ 56. Թղ. 130բ. «կզ. (Տաղ ի վերայ մահու, Յովհաննու Թուլկուրանցւոյ ասացեալ). է մահ քանի յիշեմ ըզքեզ, կու դողամ» (16 57. Թղ. 132ա. «Կէ. (Տաղ). Ահա տեսէք թէ իւչ կայ ծովին որ նաւ ուռամբ գայ» (9 58. Թղ. 133բ. «կը. (Տաղ ամենայն սրըբոց). Սիրով ընտրեցեր ըզմարգարէսն քո, յայտնեալ աշխարհի զմարդեղութիւնըդ քո» (9 տուն)։ 59. Թղ. 135ա. «կթ. Տաղ ի վերայ վարդին ասայ. Խարանֆիլ ներկիզ մանուշակ» (սկ. «Խաչատուր է»)։ 60. Թղ. 136ա. «հ. (Տաղ ի վերայ կաքաւու). Նստեալ կայր ու լայր կաքաւուկն ի վերայ քարին» (17 տուն)։ 61. Թղ. 137բ. «հա. (Տաղ). Գայլն եւ արջն եւ աղւեսուկն են պարըշեր» (10 տուն)։ 62. Թղ. 139ա. «իբ. Այս գովասանք հերիսայի, զայս ասացեալ Մինաս դպրի, որ քաղաքաւ էր Թօխաթցի, յետոյ մեռաւ լովացտանի. Ի հող հաւասար անձնէ եւ անարժան ծեր ծառայէ» (34 տուն)։ 63. Թղ. 143բ. «Ճառ ասացեալ ի Հէնէցի Աստուածատուր վարդապետէ ի խնդրոյ Մինաս սարկաւագի Թաւխաթցոյ. Այսաւր տաւն է ծընըդեան, աւետիս, տեառնըն մերոյ եւ յա(յ)տնութեան, աւետիս» (44 տուն)։ 64. Թղ. 146բ. «(Այլ տաղ Ծննդեան). Այսաւր մեր տէրն յերկնից ի վայր, աւետիս, խոնարհեցաւ մարդուս համար, աւետիս» (23 65. Թղ. 148ա. «(Տաղ). Մըսքին պառաւ մի տըրտընջար, դէմ Գաբրիէլն ի քեզ կու գայ» (16 տուն)։ 66. Թղ. 149ա. «(Տաղ) Ծնընդեան. Յընծացէք ուրախացէք, աւետիս, այսօր ծնունդ է Քրիստոս (ի), աւետիս»։ 67. Թղ. 150ա. «Ճառ (Գալստեան) քառաս(նօրեայ) ի տաճարն. Խաւսք Աստուծոյ առաքեցաւ, աւետիս, եւ բնակէր արգանդ կուսին, աւետիս»։ 68. Թղ. 151բ. «Ճառ գ բառ Աստուածածնի փոխ. Աստուածածին կուս Մարիամ, աւետիս, սանսին յէսայի տաւղուրան, աւետիս» (սկ. Ա-Մ, եւ 4 տուն)։ 69. Թղ. 154բ. «(Տաղ ջրօրհնեաց). Ով զարմանալի խորհուրդս այս մեծ»։ 70. Թղ. 155ա. «(Տաղ). Աստուած անեղ անպարայգիր եւ անզննայ, բանն ի Հօրէ առաջ բխեալ լուս եւ արքայ» (9 տուն)։ 71. Թղ. 157ա. «Տաղ խաչելութեան Քըրիստոսի. Արեգակն արդարութեան, ալէլուեայ, բացաւ մեզ դուռն ողորմութեան, ալէլուիա» (սկ. Ա-Ք)։ 72. Թղ. 161ա. «Գանձ հասարակաց գիշեր(ա)պաշտման. Անտանելիդ երկնի եւ երկրի, պարագրեցաւ յարգանդի կուսի» (սկ. «Առաքել»)։ 73. Թղ. 164ա. «Տաղ յԱռաքել վարդապետէ ասացեալ վասն հոգեվարի. Աչք իմ ծովացեալ, գետք յինէն հոսեալ» (սկ. Ա-Քեւ 74. Թղ. 168ա. «Այլ տաղ պաշտման. Մեղայ քեզ Քրիստոս Աստուած ապաւէն, յոյս զքեց, ունիմ լալագին պաղատանաւք» (10 75. Թղ. 170ա. «Այլ տաղ գիշեր պաշտման. Գանկատ ունիմ ասել քեզ, թագաւոր տէր իմ Յիսուս Քրիստոս, զոր չարն սատանայ զհոգիս հարեալ» (սկ. «Գրիգորի է»)։ 76. Թղ. 171բ. «Յորդորակ է այս տաղիս. Քանքարթաքուց եմ անարժան, ծառայ եմ չար եւ անպիտան» (8 տուն)։ 77. Թղ. 172բ. «Շարական ի վերայ նընջեցելոց. Արարիչ եւ մարդասէր, անոխակալ եւ բարեգութ...։ Ես ասացի վերանալ յինէն աւոչրց իմոց յով երթայց...» (12 եւ 11 78. Թղ. 177ա. «(Երգ գիշերային ժամասացութեան). Յիշեսցուք ի գիշերի զանուն քո տէր»։ 79. Թղ. 178բ. «Տեառն Ներսէսի ասացեալ. Առաւաւտ լուսոյ, արեգակն արդար» (սկ. Ա-Ք), 80. Թղ. 181ա. «Նորին Ներսէսի սորին աղ. Աշխարհ ամենայն, առ իս նայեցեալ» (սկ. Ա-Ք)։ 81. Թղ. 183ա. «Գանձ ի վերայ ննջեցելոց. Այսաւր եհաս հրաման արարչէն, մահու հրաւէր մարմնոյս հողեղէն» (սկ. «Առաքել»)։ 82. Թղ. 186ա. «Ողբ ի վերայ երիտասարդ ննջեցելոյ. Ես գիտէի զաշխարհս թինձ մուլք է տված» (15 տուն)։ 83. Թղ. 188բ. «(Ողբ ի մըսքին Սերոբէ ասացեալ). Յերէկ հողվերաւքն անցի, հոտ առի, զքիմս իմ կափուցի» (22 տուն)։ 84. Թղ. 191բ. «(Պատմութիւն վանառականաց). Արք երկու առն միում դրախտ պա(հ)էին, եւ ի ժամանակս աշնան յորժամ զպտուղս ծառոցն ժողովէին»։ - Վերջ թղ. 85. Թղ. 195ա-205բ. (Երգ թուրքերէն Թաթոսի ասացեալ). Սար մի ասի պիր ճանուր կէրչաք տակումի պիլայ» (70 տուն)։ 86. Թղ. 206ա. «(Տաղ սիրոյ). Գիշերս ես ի քուն էի, քունս ինէս սիրտս երեցաւ, եկին ու խապար բերին, թէ սիրած մորճն զքեզ մոռացաւ» (29 տուն)։ 87. Թղ. 211ա. «Տաղ Աւետեաց Աստուածածնին Ներսէս կաթողիկոսէ ասացեալ. Բարբառ աւետեաց ձայնիւ, Գաբրիէլ գոչէր սրբուհոյն»։ 88. Թղ. 211բ. «(Տաղ գալստեան Տեառն քառասնօրեայ ի տաճարն). Քրիստոս փառաց թագաւոր, այսօր եկեալ յընծայումն, կատարելով նա զօրէնսն»։ 89. Թղ. 213ա. «Գովասանք ի վերայ իլիք դրդումի (ի Խաչիկ երիցուէ ասացեալ). Տեսէք զամանըս դըդմենի դեղնուկ, կապէ կոր ինքն ունի, փորն է իլլի կարմիր գինի, անուշ եղբար քեզ խմողի» (10 տուն)։ 90. Թղ. 215ա. «Տաղ վասն իշու (ի Կիրակոսէ ասացեալ). Է, մունէաք խիստ ի աւրաց, յանկարծակի եղեւ կորած, ընդ որ փընտռեցաք չերեւաց, տես որ ելաւ գայլն ի դիմաց» (8 տուն)։ 91. Թղ. 217ա. «(Տաղ ի սուրբն Գրիգոր Լուսաւորիչ). Այսաւր ծագեաց լոյսն արփիական, ի Սեպուհոյ լեառըն պատուական» (30 տուն)։ 92. Թղ. 224ա. «Գանձ անդաստան աւրհնելոյ. Գանձըդ կենաց որդիտ միածին, իջեր յերկնից առեր մարմին»։ 93. Թղ. 233ա. «(Տաղ տարաժամ մահուան). Ամէն առաւօտ եւ լոյս, Գաբրիէլն ասէր հոգոյս, արի եկ ել այս այգոյս, այս իմ նորատունկ այգոյս»։ 94. Թղ. 234ա. «Վասն երկոտասան կենդանակերպից եւ ընթացից եւ աշխարհաց նոցին. Երկոտասան տեղին ի պարունակին, յիշէ Դէոնեսիոս Արիսբագացին, Արիստոտէլ եւ այլք»։ - Վերջ թղ. 235ա. «Այսքան կարճառօտիւ ցուցաք ի բազմին, ի մեղաց զառածեալ Յովասափ խեղճին, զոր արտաքին գլոց կերպըս պատմին, աղաչեմք յիշեցէք ի հայր մեղային»։