Other notices
— - Bibliographic notice
651
ԺԱՄԱԳԻՐՔ ԻԳ
ՌՂ = 1641 - ՌՂ = 1641

ID
Number
651
Old record number
414
Title
ԺԱՄԱԳԻՐՔ ԻԳ
Start date
ՌՂ = 1641
End date
ՌՂ = 1641
Date details

Copy place
Reference
Type
Number of pages
214
Dimension
6,5x9
Layout
միասիւն (3,2x5,2)։
Writing details

բոլորգիր մանր եւ ընտիր։

Codicology

18, որոնցմէ միայն ա եւ է՝ ունին 11 թուղթ, մնացածները իւրաքանչիւրը 12 թուղթ. թուղթ մը ինկած է թղ. 80-81ի միջեւ։

Principal subject
Subject details

մագաղաթ ընտիր։

Number of lines
15։
Binding

փայտեայ կաշեպատ, դրոշմազարդուած, ներքին կողմէն ծածկուած են ծաղկեայ կերպասով. ունի գոցելու կաշին, զուրկ է երկու ականջներէն։

State of preservation

շատ լաւ, ամէն կերպով ընտիր ու գեղեցիկ. միակ պակասութիւնը եզերքի լուսանցքին թխացած ըլլալն է։

Copyist
Ստեփաննոս։
Owner

անյայտ։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ, բոլորն ալ բազմագոյն եւ գեղեցիկ։

Initials

կարմիր եւ ոսկեգիր։

Marginal illuminations

բազմաթիւ, խորաններու զարդերով։

Images

հինգ հատ. թղ. 1բ՝ երկու հայրապետներ, որոնք ձեռքերնին ունին աւետարանը եւ աջով օրհնելու դիրքով. մին գլխուն ունի կուլակ. թղ. 2բ՝ նոյնպէս երկու հայրապետներ, նոյն դիրքով, եկեղեցական զգեստներով, երկուքն ալ կուլակաւոր. թղ. 70բ՝ խորհրդատետրի սկզբնաւորութեան, եպիսկոպոսը եմիփորոնով ու թագով, քովը սարկաւագը՝ բուրվառով եւ մոմով, երկուքն ալ դէմքի կատարեալ արտայայտութեամբ. 96բ՝ պատարագիչ եպիսկոպոսը խորանին դիմաց, որու վրայ կայ սկիհը. 102բ՝ Յիսուս վերջին ընթրիքին 12 առաքեալներուն կը բաշխէ Ս. Հաղորդութիւնը։

Canon tables 1

չորս հատ (թղ. 3ա, 71ա, 97ա, 106բ), բազմագոյն, ուր տիրողն է ոսկին։

Canon tables 2

տասը հատ, խորաններու ոճով, բոլորն ալ մանրանկարչութեան տիպար օրինակներ։

Title text

կարմիր։

Blank pages

չկայ։

Colophon

1. Թղ. 204բ. «Գրեցաւ յաւարտ ժամանեալ Աղօթ(ա)մատուցս մատեան ձեռամբ Ստեփաննոսի յոգնապարտի եւ թշուառակի, յաւո(ւ)րս Վարդավառի, ներթուում հազարում եւ իննսունում, եւ փառս Քրիստոսի Յիսուսի եւ Աստուծոյն իմոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն»։ 2. Թղ. 70ա. «Ձեղկելի գրիչս Ստեփաննոս յիշեա՛, ով սուրբ պատարագօղ»։ Յետին դարու նոտրգրով կան 3. Թղ. 214ա. «Ես յԵրեւանցի գուղն Կարբեցի Պետրոսի որդի Մարքարէս, էկի էս ուռումէլին նշ. ՌԲոԴին ( = 1755), Հոկտեմբերի ԻԴին (24)»։ 4. Թղ. 214բ. «Ես Կարբեցի Ներսէսի որդի Տէր Յովակիմ վարդապետս այս սուրբ գիրգս առի թվին ՌՃԿԿին (?) ի մայրաքաղաքէն Կարբի»։ 5. Թղ. 214բ. «Թվին Ռ... (ջնջուած) Շահայպազն յԵրեվան նուրգուն արավ։ «Թվի ՌեԵին (1616) Օքզահմատն Սուրկուն ար։ «ՌԶԳին (1634) Սուլթան Մուրատն յԵրեվան առավ։ «ՌՉէին (1638) թաթարն էկաւ ցյէրէվան։ «ՌՉԳին (1654) արեգակն ղավարեցավ։ «ՌՃԻԷին (1679) շարժե.։ «ՌՃԽԴին (1695) Ղզիիղան էկավ։ «ՌՃԽՐին (1699) յետին արեգաքըն ղավարեցավ։ «ՌՃՀԳին (1724) Յէրէվան Օսմանլուն «ՌՃՁին (1731) Շահն էկավ Յէրէվան գաղաք։ «ՌՃՁԴին (1735) բ...ողն Յէրէվան... Օսմանլու»։

Informations

վերջին կողքին վրայ գըրուած է. «Յիշեցէք յաղօթս ձեր զստացող մատենիս, զՀայր Մանուէլ Վրդ. Քաջունի, որ գնեաց զգեղեցիկ մատեանս զայս ի կ. Պոլիս, ի 1565, ի հալայ արդեանց իւրոց, տալով փռանկս հարիւր եւ հնգետասան»։ Մատեանս է ժամագիրք եւ Խորհրդատետր, կատարեալ ու անթերի. կը բովանդակէ հետեւեալը. 1. Թղ. 2ա. (Կարգաւորութիւն Գիշերային ժամու) անվերնագիր։ 2. Թղ. 17բ. «Կարգաւորութիւն... Առաւօտու ժամուն»։ 3. Թղ. 44բ. «Կարգաւորութիւն... Արեւագալի ժամուն»։ 4. Թղ. 50բ. «Կարգաւորութիւն... Երրորդ ժամուն» եւայլն։ 5. Թղ. 69ա. «Օրէնք արկանելոյ սպաս եկեղեցւոյ»։ 6. Թղ. 131բ. «Աղօթք... Թոմայի առաքելոյն. Մարմին քո անապական»։ 7. Թղ. 144ա. «Տեառն Ներսէսի Լամբրոնացւոյ խրատք եւ սահմանք վերոյ գրրեալ գործոյ. Քանզի բազում ինչ եցոյց...»։ 8. Թղ. 137բ. «Եռամեծի եւ քաջ վարդապետի Մխիթարայ Գոշի... Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս բան Հաւր...»։ 9. Թղ. 149բ. «Կարգաւորութիւն... Երեկոյին ժամուն»։ 10. Թղ. 162բ. «Օրհնութիւն մարմնոյ սեղանոյ»։ 11. Թղ. 165բ. «Կարգաւորութիւն.. Խաղաղական ժամուն»։ 12. Թղ. 173բ. «Կարգաւորութիւն... Հանգստեան ժամուն»։ 13. Թղ. 182ա. «Նախադրութիւնք խրատականք... Հաւատով խոստովանիմ...»։ 14. Թղ. 194ա. «Աղօթք հնոց սուրբ վարդապետացն արարեալ. Ամենակալ ամենախնամ Աստուած...»։ 15. Թղ. 200ա. (Կարգ ապաշխարութեան). «Մեղայ ամենասուրբ երրորդութեան...»։ 16. Թղ. 205ա. (Աղօթք Գրիգորի Նարեկացւոյ). «Եւ զի մի՛ զփրկութեան վստահութիւն կտրես...»։ Թղ. 208ա. «Եւ արդ զի՞նչ գործեսցես անձն իմ...»։ Թղ. 210ա. «(Ն)այեաց ամենահայեաց տեսութիւն կենաց...»։

Content