754
736
դատելով գիրէն եւ արտաքին պարագաներէն՝ ԺԵ դար։
բոլորգիր հին։
Յայսմաւուրքի մը լէ - խ թերթերն են՝ միջանկեալ պակաս թուղթերով։
թուղթ բամպակեայ։
Յայսմաւուրքի մը 52 թուղթերն են, որոնք անկազմ հասած են Վենետիկ, ուր ստացած են թղթեայ կազմ։ Միջանկեալ կը պակսին զանազան թուղթեր. կորուստէ փրկուած են եւ պահուած խնամքով։
առաջինը անյայտ. գրիչր վկայարանուրիւններու աւարտին բաց թողած է տող մը՝ գրելով. «Ի փառս Քրիստոսի, որ ողորմի ստացողի գրոցս»։ Յետագայ գրիչներ աւելցուցած են՝ գրելով. «Փանըսկերտ քաղաքիս եւ իւր բնակչացս» (թղ. 19բ), «Փանըսկերտ քաղաքիս ժողովրդեան եւ իւր գաւառիս» (թղ. 44բ)։ Տգեղ նոտրգրով յաջորդ ստացող մը զանազան տեղեր գրած է «Ստացողի գրոցս խոճայ Սքանդարին եւ կենակցի իւրոյ գոհարին» (թղ. 15բ)։
վկայաբանութիւններու առաջին տառը, կարմիր գրիչով, նուրբ են եւ ճաշակաւոր։
եւ այլ զարդեր ամենեւին չկան։
կարմիր մելանով են։
չունի, որով անծանօթ կը մնան ձեռագրին մասին գիտելիքներ։ Մանր յիշատակագրութիւններ՝ տե՛ս Ստացող։
կը պակՄատեանս է մասն Յայսմաւուրքի, եւ կը պատկանի հին խմբագրութեան։ Համեմատելով մեր Բ. Յայսմաւուրքին՝ ունի նշմարելի տարբերակներ, յատկապէս սուրբերու տներուն օրուան, ինչպէս նաեւ վկայաբանութիւններու բնագրին։ Ստորեւ կու տանք ձեռագրիս բովանդակ պատկերը. 1. Թղ. 1ա1. (Մարերի Բ, եւ Մայիսի ԺԲ. Վարք երանելւոյն Գերմանոսի). Սկիզբը թերի, բնագիրը կը սկսի. «աստուածահաճո(յ) վարուցն եւ ուղղափառ հաւատոցն զոր ունէր»։ - 1ա2. «Յայսմ աւուր վկայաբ. Մովկիմա(յ) քահանա(յ)ին. Սա էր յԱմփիւլոպաւսա(յ) քաղաքէն»։ 2. Թղ. 2ա1. «Մարերի Դ. եւ Մա(յ)իսի ԺԳ. Վարք եւ յիշատակ Եպիփանու Կիպրացո(յ). Սուրբն եւ զարմանալին Եպիփան»։ 3. Թղ. 3բ2. «Մարերի Ե. եւ Մա(յ)իսի ԺԴ. Վկայաբ. սրբոյ կուսին Գղերիկեա(յ). Սրբուհին Գղերիկէ էր ի յամս Անտոնինոսի»։ - 5ա1. «Ի սմին աւուր սուրբ վկայքն Քրիստոսի Եպիմաքոս եւ Գորգիանոս...»։ 4. Թղ. 5ա1. «Մարերի Ը. եւ Մա(յ)իսի ԺԵ. Վկայաբ. սրբոյն Իսդորոսի, Յոհանու մարտի. Մարտիրոսն Քրիստոսի Իսդորիոս զօրական»։ - 5ա2. «Յայսմ աւուր յիշատակ վարուց երանելոյն Յոհանու Կողոնիո(յ) եպ.ին. Սա էր ի Նիկիոպօլսէ Հայոց»։ - 6ա2. «Յայսմ աւուր վկայաբանութիւն սրբոհոյն Միւռոպի. Յամս (Դէ)կոսի արքա(յ)ին էր սրբուհին»։ 5. Թղ. 6ա2. «Մարերի Թ. եւ Մա(յ)իս ԺԶ. Տաւն է Զաքարիա մարգարէին. Մարգարէն Զաքարիա որդի էր Բարեքա(յ)»։ - 6բ1. «Յայսմ աւուր վկայաբ. սրբոց եպ.ացն Աբդաւի եւ Աբդիշու եւ ժզ քահանայից... Սոքա էին պարսից քաղաքէն»։ - 7ա1. «Յայսմ աւուր վկայաբ. Բարդիշաւի, Սահակա(յ) եւ Շմաւոնի. Սոքա էին յամս Սաբիւռոսի»։ 6. Թղ. 72բ1. «Մարերի Ժ. եւ Մա(յ)իսի ԺԷ. Խաչգիւտ է. Սրբասէր դշխոյն Հեղինէ մայր մեծին»։ - 8ա2. «Յայսմ աւուր եմուտ Նո(յ) ի տապանն...»։ 7. Թղ. 8բ1. «Մարերի ԺԱ. եւ Մա(յ)իս ԺԸ. Վկայաբ. սրբոյն Սոխոզոնի եւ Պամփիւրի եւ Պանփայոնի. Անաւրէն արքայն Մաքսիմիանոս առաքեաց»։ - 9բ1. «Յայսմ աւուր յիշատակ սքանչելեացն որ եղեւ յերկրի ի Ճ եւ ի ԿԴ թվ. Հայոց...»։ 8. Թղ. 9բ2. «Մարերի ԺԲ. եւ Մա(յ)իսի ԺԹ. Վկայաբ. սրբոյն Յակինթոսի, Պատրիկոսի. Սուրբն Յակինթոս էր քրիստոնեա(յ)։ - 10ա1. «Յայսմ աւ. վկայ. սրբոյն Պատրիկոսի. Սա եպիսկոպոս էր Պրուսա»։ - 10բ1. «Յայսմ աւ. տաւն է Եսա(յ)եա(յ) մարգարէին. Կայծակնամաքուրն եւ մեծաբարբառ մարգարէն»։ 9. Թղ. 10բ2. «Մարերի ժԳ. եւ Մայիսի Ի. Վկայաբ. սրբոյն Ասկղա(յ)ի եւ Թայիլեա(յ). Մարտիրոսն Քրիստոսի Ասկղա»։ 11ա1. «Յայսմ աւ. վկայաբ. սրբոյն Յեզանդըխտո(յ). Սա էր յերկրէն Գերմանիկո(յ)«։ - 11ա2. «Յայսմ աւ. վկայբ. սրբոյն Թայիլեայ բժշկին. Սուրբ վկայն Քրիստոսի Թալիլեա»։ - 11բ2. «Ի թվիս Հայոց ՅԲՃ շինեաց Քաֆար ամիրայն»։ 10. Թղ. 12ա1. «Մարերի ԺԴ, եւ Մա(յ)իսի ԻԱ. Յիշատակ Կոստանդիանոսի թագաւորի եւ մաւրն. Բարեպաշտն եւ մեծն ինքնակալն» թուղթ ինկած ըլլալով՝ կը մնայ 11. Թղ. 13ա1. «Մարերի ԺԶ. եւ Մայիսի ԻԳ. Վարք Յովհաննու Գբեցւոյն։ Թուղթ ինկած ըլլալով՝ սկիզբը թերի է եւ կը սկսի. «մանուկն աղաւթել առ Աստուած, եւ ասաց Տէր Աստուածդ ամենախնամ...»։ 12. Թղ. 14բ2. «Մարերի Ժէ. եւ Մա(յ)իսի ԻԴ. Յիշատակ մատինն Պետրոսի առաքելյն. Քահանակյ) մի արժանաւոր» կը մնայ 13. Թղ. 15ա1. Մարերի ԺԹ. եւ Մայիսի ԻԶ. Վարք Սիմէոնի Սիւնակեցին։ Թուղթ ինկած ըլլալով՝ սկիզբը թերի է եւ կը սկսի. «կենաց իւրոց ոչ խնդրեսցէ մարմնաւոր կերակուր»։ 14. Թղ. 15բ1. «Մարերի Ի. եւ Մա(յ)իսի ԻԷ. Վկայաբ. սրբոյն Թէոդորա եւ Դիդիմա. Ի ժամանակս Դիոկղէտիանոսի»։ 15ա2. «Յայսմ աւ. վկայ. սրբոյն Դաւթի եւ Գորգենա(յ). Սոքա իշխանք էին»։ - 16ա1. «Յայսմ աւ. յիշատակ է Աշոտո(յ) Բագրատունո(յ) Հայոց թագաւորի. Սա առաջին թագաւորեաց յազգէն»։ - 16ա2. «Ի ժզ. ամին Աբասա(յ) թագաւորին եդաւ կաթողիկոս Տէր Անանէ Մաւկացին եւ զպատկերն Քրիստոսի...»։ - 16բ1. «Յոհանէս Չմըշկիկն ի Չըմըշկածակուց հայ էր»։ 15. Թղ. 17ա1. «Մարերի ԻԱ. եւ Մա(յ)իսի ԻԸ. Վկայաբ. սրբոյն Եղիկոնի. Աղախինն Քրիստոսի եղիկոն»։ - 17ա2. «Յայսմ աւ. յիշ. վարուց սրբոյն Մարութա(յ)ի. Սուրբն Մարութա էր ի հաւրէ ասորի»։ 16. Թղ. 17բ2. «Մարերի ԻԲ. եւ Մայիսի ԻԹ. Վարք եւ յիշատակ Սահակ աբեղայի. Սուրբ հայրն մեր Սահակ էր ի Հռոմայ յարեւելից աշխարհէն ազգաւ հայ» կը մնայ 17. Թղ. 18ա1. Մարերի ԻԳ. եւ Մայիսի Լ. Վարք եւ վկայաբանութիւն Սանդխտոյ կուսին։ Սկիզբը թերի՝ թուղթի անկումով. կը սկսի. «սաւոր կերպարանաւք եւ ասաց այսաւր գտանէք զփափաքելին ձեր»։ 18. Թղ. 18բ1. «Մարերի ԻԴ. եւ Մայիսի ԼԱ. Վկայաբ. սրբոց կուսանացն Թեկղի եւ Մարիամու. Ի ժամանակս Տոմ Շապհւոյ պարսից»։ 19. Թղ. 19բ1. «Մարերի ԻԵ. Յունիս եւ Հզիրանի Ա. Վկայաբ. Պետրոսի եւ Պաւղոսի եւ Անդրէի եւ Դիոնէսիոսի եւ Քրիստինեայ։ Յունիս աւուրս Լ. տիւն ժե. ժամ, գիշերն թ. ժամ. Սուրբ վկայն Քրիստոսի Պետրոս»։ 19բ2. «Յայսմ աւուր յիշատակ է կոտորելոցն ի հայս յանհաւատիցն թուրքաց...»։ 20. Թղ. 20բ1. «Մարերի ԻԶ. եւ Յունիս Բ. Յիշատակ վարուցն Մովսէսի խափշիկ աւազակի. Յամս բարեպաշտ կայսերն յունաց Մաւրկա(յ)»։ - 21ա2. «Յայսմ աւ. վկայ. սրբոյն Դէոդորոսի եպ. ի. Սուրբն Դէոդորոս որ թարգմանի պարգեւ Աստուծոյ»։ 21. Թղ. 21բ1. «Մարերի Իէ. եւ Յունիսի Գ. Վկայաբ. Լուկիանոսի եւ չորից մանկանցն. Վկայն Քրիստոսի Լուկիանոս քուրմ է կռոցըն»։ - 22ա1. «Յայսմ աւ. վկայ. Աստիոսի եպ. ի. Յամս Արիանոսի ամբարիշտ արքային»։ 22. Թղ. 22ա2. «Մարերի ԻԸ. եւ Յունիսի Դ. Յիշատակ վարուց երանելոյն Մետրոփանոսի. Դոմէտիանոս Հռոմա(յ) թագաւորին եղբայրն»։ 23. Թղ. 23բ1. «Մարերի ԻԹ. եւ Յունիսի Ե. Տաւն է Փիլիմոնի առաքելոյն. Սուրբ առաքեալն Փիլիմոն էր»։ 24. Թղ. 24ա1. «Մարերի Լ. եւ Յունիսի Զ. Վկայաբ. սրբոյն Կիւրղի Յուդա(յ)ի եւ մաւր նորա Աննա(յ)ի. Սուրբ հայրապետին Կիւրեղ ազգաւ հրեայ էր»։ 25. Թղ. 25ա2. «Մարգաց Ա. եւ Յունիս է. Վարք երան. Սուգիոսի. նայ էր ի քաղաքէն Անդրանպինոյ»։ - 25բ2. «Յայսմ աւ. վկայ. սրբոց կուսանացն Սաւսանայ եւ Շուշանա(յ). Սոքա քոյրք էին հարազատք»։ 26. Թղ. 26ա1. «Մարգաց Բ. եւ Յունիս Ը. Վկայ. Թէոդորոսի Արակլացւոյ. Սուրբն Թէոդորոս մեծ եւ փառաւորեալ»։ 27. Թղ. 28ա1. «Մարգաց Գ. եւ Յունիս Թ. Վկայ. սրբոյն Ալեքսանդրոսի եւ Անտոնինեա(յ). Աղախինն Քրիստոսի Անտոնինեա էր ի գեղջէն Կորդոնա»։ 28ա2. «Յայսմ աւ, վարք աղախնոյն Աստուծոյ Պեղիգեա(յ) պոռնկի. Սա էր ի քաղաքէն Անտիոքա(յ)»։ 28. Թղ. 29ա1. «Մարգաց Դ. եւ Յունիսի Ժ. Վկայաբ. Ողբիանոսի եպ.ին եւ աշակերտին նորա Բարբամելա(յ). Սուրբ եպիսկոպոսն Ողբանոս»։ - 29բ. «Յայսմ աւ. վկայ. սրբոյն ակակիոսի. Սա էր յամս Լիկիանոսի»։ 29. Թղ. 29բ2. «Մարգաց Ե. եւ Յունիսի ԺԱ. Վկայ. սուրբ առաքելոյն Բառնաբա(յ). Սուրբ առաքեալն Քրիստոսի Բառնաբաս»։ 30բ1. «Յայսմ աւ. վկայ. Եւստաքէոսի սուրբ առաքելոյն. Սա աշակերտ էր Նախակոչ»։ 30. Թղ. 30բ1. «Մարգաց Զ. եւ Յունիսի ԺԲ. Յիշատակ սուրբ միանձանցն Ոնոփրիոսի եւ այլոց. Սուրբ եւ սքանչելի այրն Աստուծոյ»։ 31. Թղ. 31բ1. «Մարգաց է. եւ Յունիսի ԺԳ. Վկայ. Տիմոթէի քահանայի. Սուրբն Տիմոթէոս էր յամս Յուլիանոսի»։ - 32ա1. «Յայսմ աւ. վկայ. սրբոյ կուսին Ակիւլինեա(յ). Յամս կռապաշտ արքային»։ 32. Թղ. 32ա2. «Մարգաց Ը. եւ Յունիսի ժԴ. Վկայ. սրբոյն Քրիստափորի շանագըլխոյն. Սուրբն Քրիստափոր էր իշխանագըլխաց»։ 33. Թղ. 33բ1. «Մարգաց Թ. եւ Յունիսի ԺԵ. Յիշատակ վարուց Թէոփանոսի եւ ամուսնոյ իւրոյ Պամսէի. Սուրբն Թէոփանոս էր ի քաղաքէն»։ 34. Թղ. 34ա2. «Մարգաց Ժ. եւ Յունիսի ԺԶ. Յիշատակ վարուց Կիրակոսի եւ Ուրբաթի. Սոքա էին ի քաղաքէն Աղէգսանդրու»։ 35. Թղ. 35ա2. «Մարգաց ԺԱ. եւ Յունիսի Ժէ. Տաւն է Եղիսէի մարգարէին. Մարգարէն Եղիսէէ էր ի ցեղէն Ռուբէնի»։ 36. Թղ. 37ա2. «Մարգաց ԺԲ. եւ Յունիսի ժԸ. Վկայաբ. Դաւլա(յ)ի եւ Վոնիփատոսի. Սուրբ վկայն Դուլիոս էր ի գաւառէն Ձենեփա(յ)»։ - 37բ1. «Յայսմ աւ. վկայ. սրբոյն Վոնիփատոսի. էր սա ի քաղաքէն Հռոմաց»։ 37. Թղ. 38ա2. «Մարգաց ԺԳ. եւ Յունիսի ԺԹ. Վկայ. Յովսեփայ նոր վկային Քրիստոսի. Սուրբն Յովսէփ նոր վկայն»։ 38. Թղ. 39ա1. «Մարգաց ԺԴ. եւ Յունիսի Ի. Վկայ. սրբոց երից եղբարցն Սան(ո)ւէլի, Ման(ո)ւէլի եւ Զոսիմոսի. Սոքա եղբայրք էին հարազատք»։ - 39բ2. «Յայսմ աւուր վկայաբ. սրբոյն Զոսիմոսի. Սա զաւրական էր Տրա(յ)իանոսի»։ 39. Թղ. 40ա1. «Մարգաց ԺԵ. եւ Յունիսի ԻԱ. Վկայ. սրբոյն Յուլիանոսի եւ որք ընդ նմա կատարեացան. Սուրբ վկայն Քրիստոսի Յուլիանոս»։ - 41ա2. «Ի սմին աւուր սուրբ վկայքն Քրիստոսի Մարկոս եւ Մոկիանոս...»։ 40. Թղ. 41ա2. «Մարգաց ԺԶ. եւ Յունիսի ԻԲ. Վկայաբ. Թէոդորոսի աբեղա(յ)ի. Սուրբ Թէոթորոս աբեղան էր ի քաղաքէն Սեբաստիոյ»։ 41. Թղ. 42ա2. «Մարգաց Ժէ. եւ Յունիսի ԻԳ. Վկայաբ. Ղեւոնդեայ եւ ընկերաց նորա, Սուրբն Ղեւոնդէս քաջ եւ զաւրեղ»։ - 42բ2. «Յայսմ աւ. յիշ. նահատակութեան Տեառն Ստեփաննոսի արքեպ.ի Սեբաստիոյ յամի ՊԼԶ թվ. Հայոց. Այր ոմն ժանդ»։ 42. Թղ. 43բ2. «Մարգաց ԺԸ. եւ Յունիսի ԻԴ. Յիշատակ Տայասա(յ) պոռնկի. Կինս այս Տասա յոյժ գեղեցիկ»։ 43. Թղ. 44բ1. «Մարգաց (Ժ)Թ, եւ Յունիսի ԻԵ. Վկայ. սրբոյն Փեփրոնեա(յ). Սուրբ կոյսն Փեփրոնեայ բարեյաղթ»։ 44. Թղ. 45բ2. «Մարգաց Ի. եւ Յունիսի ԻԶ. Տաւն՝ է սուրբ առաքելոյն Շիղայի եւ Սիղիանոսի. Սոքա էին ՀԲ. աշակերտացն»։ - 45բ2. «Յայսմ աւ. նահատակութիւն կաթողիկոսին Աղթամարու (Զաքարէի). Զսրբազան հայրապետն»։ 45. Թղ. 46բ2. Մարգաց ԻԱ. եւ Յունիսի ԻԷ. Վկայ. սրբոյն Ձենոնի. Զենոն զաւրական էր յամս»։ - 47ա1. «Յայսմ աւ. վկայ. Ատելի քահանային եւ Դէմետրիա սարկաւագին եւ Աթանասի դպրի. Ճշմարիտ քահանայ46. Թղ. 47բ1. «Մարգաց ԻԲ. եւ Յունիսի ԻԸ. Վկայաբ. Եւստաքէի եւ որդւոցն նորա եւ դստերացն. Սուրբ վկայն Քրիստոսի» կը մնայ կիսատ։ 47. Թղ. 48ա1. Մարգաց ԻԳ. եւ Յունիսի ԻԹ. Վկայաբ. առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի։ Սկիզբը թերի. կը սկսի. «(պա)տմուճան Հռոմա(յ) եպիսկոպոսութեան... իսկ զՊաւղոս կապեալ առաջի Ներոնի»։ 48. Թղ. 48բ1. «Մարգաց ԻԴ. եւ Յունիսի Լ. Տաւն է ժԲ. առաքելոցն. Սուրբ առաքելոցն երկոտասանիցն...»։ 49. Թղ. 50ա1. «Մարգաց ԻԵ. եւ Յույիս եւ Թամուզի Ա. Վկայաբ. սրբոց անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դամիանոսի. Սոքա եղբայրք էին հարազատք»։ - 50բ2. «Յայսմ աւ. վկայ. սրբոյն Կոյինդոսի. Սա էր ի գաւառէն Փռուգիոյ»։ 50. Թղ. 51ա1. «Մարգաց ԻԶ. եւ Յուլիսի Բ. Գիւտ պատուական տփին յորում եդեալ էր գլխադիր Մարիամու. Երկու եղբայրք հարազատք եւ պատ(ւ)ով»։ 51. Թղ. 52ա1. «Մարգաց Իէ. եւ Յույիսի Գ. Վկայաբ. սրբոյն Բիանարիոսի. Սուրբն Բիանարիոս էր ի գաւառէն»։ 52. Թղ. 52բ2. «Մարգաց ԻԸ. Յուլիսի Դ. Վկայաբ. սուրբ ծերոյն Սիգնրնոսի եւ» կը մնայ կիսատ։