Other notices
— - Bibliographic notice
549
ՇԱՐԱԿԱՆ ՂԳ
ԺԵ դար - ԺԵ դար

ID
Number
549
Old record number
1991
Title
ՇԱՐԱԿԱՆ ՂԳ
Start date
ԺԵ դար
End date
ԺԵ դար
Date details

ԺԵ դար։

Copy place
Reference
Type
Number of pages
282
Dimension
10x13
Layout
միասիւն (6,5x9,5)։
Writing details

բոլորգիր։

Codicology

26, իւրաքանչիւրը պէտք է ունենայ 12 թղ., սակայն շատ մը տեղեր թուղթ ինկած ըլլալով՝ ներկայիս մնացած են՝ ա 8 թղ., գ, է, ժբ, ժդ, ժը, իբ, իե, իզ՝ 11 թղ., դ, ժգ, ժզ, ժէ, ժթ, իգ՝ 10 թղ., ե, ժա՝ 9 թղ.։

Principal subject
Subject details

մագաղաթ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ, դրոշմագարդուած. գոցելու զոյգ ականջները ինկած են, մնացած են գամերու տեղերը. ներքին կողմէն կողքերը ծածկուած են դեղին նուրբ լաթով մը։

State of preservation

թէեւ արտաքսապէս լաւ ու ներկայանալի, սակայն միջանկեալ բազմաթիւ թուղթեր ինկած ըլլալով՝ շարականները կը մնան անկատար. թուղթերն ինալու պատճառը անոնց գեղեցկութիւնն է, եւ ընդհանրապէս պոկուած են գլխաւոր կանոններու առաջին թուղթը, այսինքն խորաններն ու նկարները, այնպէս որ կարելի է ըսել թէ ձեռագրին զարդերը ամբողջովին կողոպտուած են։ Մէկ կամ աւելի թուղթ ինկած են՝ ընդ մէջ Թղ. 0-1, 7-8, 23-24, 33-34, 34-35, 41-42, 42-43, 44-45, 48-49, 85-86, 109-110, 113-114, 119-120, 132133, 136-137, 146-147, 162-163, 172-173, 177-178, 182-183, 200-201, 202-203, 227-228, 242-243, 244245, 262-263։

Copyist
Owner

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

միայն առջեւի մասը երկուքի ծալուած դատարկ մագաղաթ մը, որու վրայ գրիչի փորձի համար գրուած են շարականներ (հմմտ. ստորեւ § 14)։

Lettrines

գրեթէ ամէն կանոնի առաջին գիրը, միագոյն եւ յաջող են։

Initials

կարմիր թանաքով են։

Marginal illuminations

շատ, բոլորն ալ միագոյն եւ շատ յաջող. բազմագոյն փոքրիկ լուսանցազարդ մը մնացած է Թղ. 27, որ միակ նմոյշը կրնայ հանդիսանալ կորսուած զարդերուն։

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

եւ

Blank pages

չկան։

Colophon

չունենալով՝ ձեռագրին վերաբերեալ բո(ոի գիտելիքները անծանօր կը մնան։

Informations

Վահքիս Մառենաղարանին նուիրաց։ Մերար, Վրդ. Էրքէլէթեան, Պոլիսէն։ Մատեանս է Շարակնոց, բազմաթիւ թերի թուղթերով. կը նշանակենք գլխաւոր կանոնները, առանց մանրամասնելու թերի մասերը. կը բովանդակէ հետեւեալ կանոնները, 1. Թղ. 1ա. (Կանոն ծննդեան Աստուածածնին) (հմմտ. Ա. Շրկ. §§ 1, 3-4)։ 2. Թղ. 8ա. (Կանոն Յայտնութեան նրագալուցին) (Հմմտ. Ա. Շրկ. §§ 6-16)։ 3. Թղ. 29բ. «Կանովն Անտովն անապատականի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 17-25)։ 4. Թղ. 43ա. (Երգ բուն Բարեկենդանին) (հմմտ. Ա. Շրկ. §§ 27-78)։ 5. Թղ. 86ա. (Կանոն Ղազարու յարութեան) (հմմտ. Ա. Շրկ. §§ 79-88)։ 6. Թղ. 110ա. (Կանոն Պասէքին) (հմմտ. Ա. Շրկ. §§ 89-144)։ 7. Թղ. 157բ. «Կանովն ծննդեան Յովհաղնու Մկրտչին» (Հմմտ. և. օրկ. §§ 145. 8. Թղ. 171բ. «Կանովն սըրբոյ Տապանակին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 153-170)։ 9. Թղ. 196բ. «Կանովն սրբոց Մարգարէիցն» (Հմմտ. Ա. Շրկ. §§ 171-195)։ 10. Թղ. 219բ. «Երգ առաջի աւուր.. Նորաստեղծեալ» (հմմտ. Ա. Շրկ. §§ 196-9)։ 11. Թղ. 228ա. (Կանոն համօրէն Մարտիրոսաց)։ - Թղ. 245ա. (Կանոն համօրէն ննջեցելոց) (հմմտ. Ա. Շրկ. §§ 200-215)։ 12. Թղ. 263ա. (Աւրհնութեներ Յարութեան) (հմմտ. Ա. Շրկ. §§ 216-223)։ 13. Թղ. 280բ. «Յովանէս վարդապետի ասացեալն է. Այսաւր զուարճացեալ ցնծայ եկեղեցի» (Ա-Տ)։ 14. Ձեռագրին առաջին պահպանակին վրայ կայ. «(Շարական Մինասայ). Ըզյիշատակ վըկայիցն սըբոյն մեծին Մինասայ»։ «(Եարական Կիկողայոսի). Հիացան անմարմինքն տեսանելով»։

Content