871
1256
հաւանաբար ԺԸ դար։
նոտր։
5։
թուղթ։
ստուարաթուղթ լաթապատ, կռնակի մասը սեւ կաշի։
լաւ, կատարեալ եւ անթերի։
եւ այլ զարդեր չկան։
կարմիր թանաքով են։
թղ. 1ա-բ, 3ա-5բ, 84բ-85բ։
Բնագրին գրչութեամբ. Թղ. 24ա. «Տէր Յիսուս, բարեխօսութեամբ ամենայն սրբոց, ողորմեայ մեղապարտ գրչիս փոքրիկ Տէր Կարապետին»։
«Յիշատակ է տօնացոյցս Զատիկենց տիրացու Յօհաննիսին, զոր ետ Հ. Իգնատիոս Վրդ. Խաչատուրեանի, յամի Տեառն 1755, Նոյեմբերի 15։ է սա գրեալ ձեռամբ խազասաց Կարապետի աստուածարեալ քահանայի»։ Մատեանս է Տօնացոյց Լատինացւոց, եզական իր բովանդակութեամբ. ունի հետեւեալ կարգը. 1. Թղ. 2ա. «Հայելի առ ճանապարհն ճշմարտութեան Յիսուս. Ով տէր Յիսուս դու ճանապարհ ճշմարտութեան, սակս յայտնելոյ զճանապարհս ճշմարտութեան, իջեր յերկսից եւ մարմնացար անճառական» (10 2. Թղ. 6ա-24ա. «Տօնացոյց Լաթինացոց. Յունվար 1. Թլփատութիւն տեառն։ 2. Սըրբոյն Ստեփաննոսի։ 3. Սրբոյն Յոհաննու առաքելոյն եւ յիշատակ ութօրէից անմեղ մանկանց»։ Այս ոճով կը յառաջանան սուրբերու տօները, Յունուար - Դեկտեմբեր ամիսներուն համար։ Կան շատ մը օրեր՝ ուր նշուած է ամսուան թիւը, դիմացը մնացած է դատարկ, առանց սուրբի անունի։ Յկան նաեւ չարթուան օրերը (բչ. - կիր.)։ §. Թղ. 24բ-34ա. Իւրաքանչիւր թուղթ բաժնուած է երկու սիւնի, որոնցմէ առաջինին վերեւ գրուած է կարմրատառ՝ «Հայոց», եւ երկրորդին՝ «Յունաց»։ Ապա Յունուար - Դեկտեմբեր ամիսներուն՝ իւրաքանչիւր օրուան համար՝ նշուած է սուրբի մը (կամ սուրբերու) անուններ, թէ՛ Հայոց եւ թէ Յունաց համար։ «Հայոց» կոչուած սուրբերու ցանկին մէջ թէեւ կան ներկայ մեր տօնացոյցին սուրբերու անունները, բայց միաժամանակ կը նշուին բազմաթիւ սուրբեր՝ որոնք յատուկ են լատին եկեղեցւոյ։ Հոս կու տանք միայն նմոյշ մը. «Յունուար ա. (Հայոց). Սրբոյն Բարսղի Կեսարու հայրապետին։ (Յունաց). Թլփատութիւն Տեառն եւ Բարսղի Կեսարու հայրապետին. հրաման գինոյ ձիթոյ։ բ. (Հայոց). Սեղբեստրոսի հայրապետի եւ Գրիգորի պարսկի եւ Բասիլիսկոսի բազմաչարչար նահատակին։ (Յունաց). Սեղբեստրոսի Հռօմայ հայրապետին։ գ. (Հայոց). Գորդիոսի մարտիրոսի եւ Ստեփաննոսի ամենամաքուր վարդապետի։ (Յունաց). Մաղաքիայ մարգարէին եւ Գորդիոսի մարտիրոսին։ դ. (Հայոց). Սրբոյն Զոսիմոսի ճգնաւոր մարտիրոսի եւ յիշատակ նահապետին Աբրահամու։ (Յունաց). Եօթանասուն եւ երկու աշակերտացն Քրիստոսի եւ Թէոդիոսի ճգնաւորի» եւն.։