— - Bibliographic notice
1646
ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ Դ
ՌՃ = 1651 - ՌՃ = 1651

ID
Number
1646
Old record number
952
Title
ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ Դ
Start date
ՌՃ = 1651
End date
ՌՃ = 1651
Date details

ՌՃ = 1651։

Copy place
Reference
Type
Number of pages
574
Dimension
19,5x24 7
Layout
երկսիւն, իւրաքանչիւրը 6,3x18,4։
Writing details

նօտր մաքուր։

Codicology

Ա-ԽԹx12 (Ա՝ 9, ԻԱ՝ 6, ԼԳ՝ 11, Խ՝ 10, ԽԱ՝ 8, ԽԹ՝ 14)։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
3036։
Binding

գեղեցիկ դրոշմազարդով շագանակագոյն կաշի, միջուկը տախտակ, դռնակով. աստառն է նուրբ եւ ընտիր մետաքս ծիրանեգոյն, կապոյտ - տեղին գիծերով։ Ունի երեք փականքներէն երկուքը. կը պակսին առաջին կողքին վրայ համապատասխան գամերը։

State of preservation

բաւարար. ստորին լուսանցքին վրայ կը տեսնուին ցեցակեր մասեր, յատկապէս կարին կողմը։

Copyist
Owner

Յովհաննէս վարդապետ։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

բազմաթիւ, թռչնագիր, կարմիր գրիչով։

Initials

կարմիր թանաքով։

Marginal illuminations

բազմաթիւ, միագոյն եւ պարզ, յստակ գիծերով։

Images

Canon tables 1

չկան։

Canon tables 2

, այն է՝ սիւնակներու գլխու զարդեր, 3x6,5 սմ. մեծութեամբ, միագոյն եւ նուրբ զարդերով՝ թղ. 9ա, 69ա, 83ա, 105բ, 118ա, 134բ, 149բ, 180ա, 192բ, 220ա, 258ա, 468բ, 479ա, 536բ։

Title text

Blank pages

թղ. 244ա-բ, 248բ-256բ, 470բ-478բ։

Colophon

Բնագրին գրչութեամբ. 1. Թղ. 574բ. «Ի թուին հայոց ՌՃ (1651), ձեռամբ Յովհանիսի, ի վայելումն Յովհանէս րաբունոյն, Աստուած ողորմի ասացէք»։ 2. Թղ. 117բ. «Աղաչեմ յիշել ի Տէր զըստացօղ սորայ ըզՅոհան վարդապետն եւ զիւր ծնօղքն, եւ զիս մեզապարտ Մալին փծուն գրիչս յիշեցէք»։ 3. Թղ. 434ա. «Զվերջինս ի բանասիրաց զՅոհան գծող եւ ստացողս յիշեսջիք, ով ընթերցասէր եղբայրք»։ Բնագրէն տարբեր գրչութեամբ (ԺԸ դար). 4. Թղ. 256ա. «Յիշեցէք ի Քրիստոս զըստացօղ գրքիս զհեզահոգի Նորքցի Յոհան վարդապետն»։

Informations

«Զայս մատեան առաքեաց Վ. Հ. Վարդան Վարդապետն մեր Յովսէփեան, ի Վարատինէ, յամի 1832 յ0գոստ. 9, զոր ի ձեռն եբեր ի տանէ Պր. Ռափայէլի Աղամալեան, յետ մահուան Մատեանս է ժողովածոյ. կը բովանդակե Ա. Գիրք Առաքինութեանց, Բ. Արիստոտէլի Յաղագս առաքինութեան, Գ. Դաւիթ Անյաղթի ընդդէմ չորից առարկութեանցն Պեհռոնի, Ի. Աստուածաբանութիւն Ալբերտի, Ե. Բարթուղիմէոսի Յաղագս վեցօրէից արարչութեան, Զ. Քարոզ «Սքանչելի եղեւ գիտութիւն քո», եւ Է. Հաւաքումն յաղագս Հոգւոյ։ Ունի հետեւեալ կարգր. 1. Թղ. 1ա. «(Գիրք առաքինութեանց)։ Բովանդակ պատկերը տե՛ս Ձեռ. թիւ 241, §§ 1-10. Ձեռագրին առաջին թուղթը ինկած ըլլալով՝ ներկայիս բնագիրը կը սկսի՝ «... սակայն յօգուտ եւ գովելի, վասն այնորիկ առաքինիքն արիք անուանէին»։ Յաջորդ մաԹղ. 9ա. «Յաղագս երից աստուածային առաքինութեանցն (Յաղագս հաւատոյ)»։ Թղ. 69ա. «Գիրք յաղագս յուսոյն»։ Թղ. 83ա. «Յաղագս սիրոյ»։ Թղ. 105բ. «Յաղագս չորս կայտինարական առաքինութեանց. (Յաղագս խոհեմուԹղ. 118ա. «Յաղագս ողջախոհութեա Թղ. 133բ. «Յաղագս արիութեան»։ Թղ. 149բ. «Յաղագս արդարութեան»։ Թղ. 180ա. «Յաղագս ողորմութեան»։ Թղ. 192բ. «Յաղագս եօթն պարգեւաց Հոգւոյն սրբոյ»։ Թղ. 220ա. «Յաղագս երանութեանց»։ Վերջ թղ. 242բ։ 2. Թղ. 245ա. «(Ա)րիստոտէլի իմաստասիրի Յաղագս առաքինութեան, (ա)ռ Աղեքսանդոս թագաւոր. Գովելի են գեղեցիկքն եւ պարսաւելի գարշելիքն, քանզի բարեացն յառաջեալ լինին առաքինութիւնքն»։ 3. Թղ. 247ա «Դաւթի եռամեծի եւ Անյաղթ ֆլսսօֆայի ընդդէմ չորից առարկութեանցն Պիհռոնի, եւ սահմանք եւ տրամատութիւնք իմաստասիրութեան մինչեւ ցայս վայր. (Ամենայն չար տանջելի), ոչ ոք տանջեալ անապական, ոչ ոք ապականացու անեղ»։ - Վերջ թղ. 247բ. «եւ ընդ բանբասանօք է սատանայ, ապա ուրեմն ոչ է անեղ»։ 4. Թղ. 257ա. «Ալբերտի՝ Համառօտ հաւաքումն աստուածաբանական նշմարտութեան» «Քանզի գերազանցութիւն աստուածաբանական ճշմարտութեանն է նշոյլ վերինն ճառագայթին»։ Բովանդակ պատկերը տե՛ս Ձեռ. թիւ 1641 §§ 1-7. հոս կու տանք գլխաւոր բաժանումԹղ. 258ա. «(Ա. Նախ եւ առաջին թէ է Աստուած). Արդ թէ է Աստուած»։ Թղ. 277ա. «Գիրք երկրորդ. Յաղագս ստեղծման էից»։ Թղ. 301բ. «Սկիզբն երրորդ գրոց. Վասն ապականութեան մեղաց»։ Թղ. 317ա. «Գիրքս չորրորդ. Յաղագս մարդեղութեանն Քրիստոսի»։ Թղ. 331բ. «Գիրք հինգերորդ. Յաղագս շնորհաց եւ առաքինութեան»։ Թղ. 354ա. «Գիրք վեցերորդ. Յաղագս խորհրդոյ»։ Թղ. 369բ. «Գիրք եօթներորդ. Յաղագս վերջին դատաստանին»։ - Վերջ թղ. 379բ։ 5. Թղ. 379բ. «(Բարթուղիմէոսի) Գիրք յաղագս վեցօրէից արարչութեան. Ի սկզբանէ ստեղծեաց Աստուած զերկին եւ զերկիր. վարդապետք ասեն թէ Աստուած ի սկզբան լինելութեան արարածոց երիս գործս գործԲովանդակ պատկերը տե՛ս Ձեռ. թիւ 484, §§ 1-10։ Ներկայ մեր Ձեռագիրը, վրիպակով մը, Մեկնութեան Յառաջաբանը օրինակած է ամէնէն վերջ, ու անդրադառնալով սխալը, թղ. 379բ.ի ստորին լուսանցքին վրայ կը գրէ. «Անմեղադիր կացիր, սորա ցանկն ի յետքն գրվավ»։ Որով ներկայիս բնագիրը կը ներկայանայ հետեւեալ կերպով. Թղ. 387բ. «Յաղագս առաջին աւուր»։ Թղ. 394ա. «Յաղագս երկրորդ աւուրն»։ Թղ. 402ա. «Յաղագս երրորդ աւուրն»։ Թղ. 406ա. «Յաղագս չորրորդ աւուրն»։ Թղ. 416բ. «Յաղագս հինգերորդ աւուրն»։ Թղ. 419ա. «Յաղագս վեցերորդ աւուրն»։ Թղ. 430բ. «Յաղագս եօթներորդ աւուրն»։ Թղ. 434ա. «Բայց ի գործոց վեց աւուրն ասացաք ինչ եւ զի դրախտն կեցաւ ի յերրորդ րն, վասն այնորիկ պարտ է ինչ ասել եւ յաղագս նորա»։ Թղ. 466ա. «(Յիշատակարան). Արդ, կատարեցաւ գիրքս վեցօրեայ գործոց արարչութեանն, հաւաքեալ ձեռամբ ֆրա Բարդօլիմէոս եպիսկոպոսի...»։ Թղ. 466բ-468ա. Ցանկ գլխոց։ Թղ. 468բ. «(Յառաջաբան). Սքանչելի եղեւ գիտութիւն քո, ասէ սաղմոսերգոյն Դաւիթ. Ասեն վարդապետք թէ մարդն է բաղադրեալ ի հոգւոյ եւ մարմնոյ, իսկ մարմինն է կազմեալ ի կաւոյ երկրէ, ըստ պատկերի անասնոց մահկանացու եւ ապականելի...»։ - Վերջ թղ. 470ա. «Եւ արդ, սկսանիմք նախ զըսկիզբն բանից Ծննդոցն գրոց, 6. Թղ. 479ա. «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ եւ զօրութեանց նորին. Ասէ Արիստոտէլ ի գիրս Հոգեաց, թէ հոգին կերպիւ ինչ է ամենայն...։ Արդ տեսցուք թէ զինչ է բնութիւն հոգւոյ, եւ այս նախ ըստ այլոց կարծեաց եւ երկրորդ ըստ Արիստոտէլի. Ա. Նախ թէ հոգին ոչ է մարմին» (մասն Ա-ԾԱ)։ - Վերջ թղ. 510ա. «Կատարեցաւ գիրք որ յաղագս հոգւոյ եւ զօրութեանց նորին»։ Թղ. 510ա. «Յաղագս ունակութեանց հոգոյն. Յետ ասելոյ յէութենէ հոգոյն եւ ի զօրութեանց նորին եւ ի ներգործութեանց եւ ի յառաջ եդելոց նորին, այժմ ասասցուք յունակութեանց նորա, որք են որակութիւնք հոգւոյն...» (մասն Ա-ԼԳ)։ - Վերջ թղ. 536ա. «Կատարեցաւ գիրս որ յաղագս հոգոյ եւ զօրութեանց նորին եւ առաքինութեանց»։ Թղ. 536բ. «Յաղագս բնութեան հրեշտակաց. Նախ խնդրի թէ ամենեւին են անմարմինք. Երեւի թէ ոչ, զի այն որ է անմարմին, միայն համեմատելովն առ մեզ եւ ոչ առ Աստուած ոչ է ամենեւին անմարմին, այլ Դամասկացին ասէ թէ հրեշտակք են աննիւթք եւ անմարմինք, համեմատելովն առ մեզ. եւ թէ համեմատեսցին առ Աստուած՝ գտանիցին նիւթականք եւ մարմնականք. ապա ուրեմն հրեշտակք ոչ են ամենեւին անմարմինք։ Առ որս ասելի է...» (մասն Ա-ԻԵ)։ - Վերջ թղ. 574բ. «Կատարեցաւ գիրքս որ յաղագս հոգւոց եւ հրեշտակաց»։

Content