19540վերջի մասին՝ ՉԼ7 = 1285, իսկ առաջնոյն աւելի կանուխ (տես յիշտկ.)։
բոլորգիր միջակ՝ կրկին գրչութեամբ, առաջին մասն աւելի հին է և բարեձև։
13, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնորակ, հաստկեկ և ամուր։
(նոր) ստուարաթղթեայ կիսակաշի։
շատ թուղթերու լուսանցքը և տեղ տեղ ալ գրութիւնը ցեցակեր եղեր, մաշեր և կարկտուած են՝ հաստկեկ թուղթով։ Թղ. 21, 31, 64, 70, 71, 84, 100, 101, 112, 126, 135, 144, 145 ետքէ։ գետեղուած են ինկածներուն տեղ և նոտրագրով լրա, ցուած։ Սկիզբէն կը պակսին 3-3 թուղթք. մէկ թուղի ընդ մէջ Թղ. 3բ - 9ա։ 1 թուղթ ընդ մէջ թղ. 42բ43ա։ 2 կամ աւելի թուղթեր ևս վերջը կը պակսին, -
Նախ Ստեփաննոս Վանական քահանայ, ապա Պետրոս Վանա կան, ապա այլք։
չունի
չկան։
և ոչ մէկ հատ։ - ԴԱ ՏԱՐԿ Թղ. 1, 148։
բնաւ։
սև և մանրկեկ։
երկու միայն, այս։ 1. Թղ. 109ա. Կաթողիկեայց թղթոց գըլխացանկին վերջը կայ նախկին գրչէն. Ով սրբազան սուրբ առաքեալք, զձեզ արարիչն արարածոց քրիստոս աստուած հանդերձ հարբ և սուրբ հոգւովն առաքեաց ի փրկութիւն ամենայն ծննդոց Ադամայ։ Արդ ես ողորմելիւ քան զամենեսեան Մխիթար զամենայն սուրբ։ բարեխաւս ունիմք առ ձեզ արտասուալից գոչմամբ, և մեծ հաւատով հայցեմք ողորմեցարուք ինձ և իմոցն աստուածապէս, և փրկեցէք աններելի տանջանացն, և զայնոսիկ որ զմեզ յիշեն։ և յիշելոցն ամէն,։ 2. Եւթաղի Աղերսին վերջը, Թղ. 147բ կայ երկրորդ գրչէն, այսպէս։ Յամի ՉԼԴ. Գրեցաւ Կաթողիկէքս, և եղև աւարտ սորա ի ձեռն Պետրոսի քահանայի. զի Գործքն այլսամ եր գրած և չէր ժամանեալ ի յաւարտն՝ Ստեփանոս Վանական քահանայի, քրիստոս ողորմեսցի նմա և թողութիւն շնորհեսցէ յանցանաց նորա։ Ընդ նմին և ի յապագային ուր բանքն սպառին քրիստոս աստուած թողութիւն շնորհեսցէ ստա, ցող(ի) կաթողիկէ իցս Պետրոս վանական քահանայի, և մաւր նորա Սանդըխի. ի քրիստոս հանգուցեա, է. Յիշեսջիք...,։ (Յաջորդ բառը քերուած է)։ Յիշատակարանիս մէջ շփոթութիւն մը կը տեսնուի, այսինքն՝ Վանական վերադիրը նախ Ատեփանոս քահանային տրուած է, ապա Պետ րոսին. հետևաբար՝ կամ երկրորդ անգամ յի շուած Պետրոս վանականը՝ գրողէն տարբել անձն մէ, և կամ վանական տիտղոսը փոխանակ Ստեփանոս ստացողին՝ Պետրոսի վերագրուած, այնու մանաւանդ որ Պետրոս ի սկըզ բան զինքը իբրև գրիչ յիշատակած է առանչ վանական վերադրի, ետքը դժուար է որ նս դառնայր և յիշատակէր զինքը նաև որպէ։ ստացող։
. Ձեռագիրս 1755ին մտած է հաւաքմանս մէջ. Հ. Գէորգ (Բ.) վարդապետէ մեր Անթէպցի՝ Հալէպէն զրկած է ի մայրավանս Ս Ղազարու։ Մատեանս է Նոր կտակարան, այսինքն Գործք առաքելոց և Կաթողիկեայ թուղթք, այսպէս 1. Թղ. 2ա։ Մասն Գլխացանկին գործոց առաքելոց, որ կը սկսի Ը. Գլխէն։ (Թուղթսն անուշադրութեամբ կազմողին՝ յառաջ փոխադրուած է. և փոխադրելի է ընդ մէջ Թղ. 7բ8ա։ - Թղ. 3ա։ Յառաջաբան գործոց առաքելոչ (սկիզբէն թերի)։ Ոք ի չափ և գիտութիւն բազում ուսմանն հասանիցէ, ևն։ - Վերջ Թղ. 4բ։ Զոր յաղագս քրիստոսի համբերէին բազում և մեծամեծ։ Տունք ՃԽ,։ (Նախընթաց մասը թերի, տես Թղ. 7ա-բ)։ - Թղ. 4բ Գդ)իր գլխոց գործոց առաքելոցն։ Ի հարցն և ի վարդապետաց զաւրինակն, ևն։ - Վերջ Թղ. 5ա։ Մաւտ առ սոսին զներքնաբաժինսն նշանակեսցուք։ Տունք ԺԳ.։ - Անդ։ Գլուխք Գործոց առաքելոց,։ - Վերջ Թղ. 10բ։ Խ. Վասն վիճելոյ պաւղոսի ընդ հրէայսն որ էին ի Հռովմ։ Տունք ՃՀԲ..։ - Անդ։ Ի գիր։ Գործոց առաքելոցն Ընթերցուած. ԺԶ,։ (Ուր ապա կը նշանակուին իւրաքանչիւր Ընթերցուածքն՝ իրենց յարակից Տուներով)։ - Թղ. 11բ։ Գործք առաքելոցն։ Զբանն առաջին, ևն։ - Վերջ Թղ. 106ա։ Եւ ուսուցանէր վասն տեառն յիսուսի քրիստոսի անխափան՝ ամենայն համարձակութեամբ։ Ամողջ գրքիս արտաքին լուսանցից վրայ նը, շանակուած են ոչ միայն գլուխք և Կիրակագիր։ և ստիքք (տունք), այլ և Վկայութիւնք հին Կտակարանէն, և որ յոյժ հետաքրքրական է՝ Մատ թէոսեան Աւետարանէն առնուած տեղիքն՝ յա նուանէ, որոնցմէ ոմանք սակայն դժբախտաբար լու սանցքներուն հետ կարուած են նոր կազմողէն, Յամենայն դէպս մացածները գէթ շատ կարևոլ են հնագրական տեսակէտով. այսինքն՝ Աւետա րանաց հնութեան և վաւերականութեան համար զոր Ադ. Հառնակ տարակուսի տակ ձգեց, այսինք։ իբր թէ Գործոցէն և Պօղոսի թուղթերէն ետքը գրուած։ 2. Թղ. 106ա։ Յառաջաբան եւթանե, ցունցն Կաթողիկեայց։ Ի փոքունս փոքումբք ինչ յանդգնելոց՝ չէ առանց կասկածանաց,, ևն - Վերջ Թղ. 107բ։ Միանգամայն և զաս տուածեղէն վկայութիւնսն՝ ըստ իմում տր կարութեան կարգեցից։ Տունք ԼԵ..։ - Անդ Գ(դ)իր գլխոց իւրաքանչիւր թղթոց կաթողիկեայց. թուղթ Յակովբու ընթերցուած։ Եւ է բանն որ ասէ. Յակոբոս աստուծոյ և տեառն յիսուսի քրիստոսի ծառայ,։ - Վերջ 109ա։ (Գլուխներով ի միասին, յաւարտ՝ որոց նշանակուած են Ընթերցուածք, և իւրաքանչիւր ընթերցուածի Տանց որքանութիւնը)։ - Թղ։ 109բ։ Թուղթ Յակոբու առաքելոյ։ Յակոբոս աստուծոյ և տեառն յիսուսի քրիստոսի ծառայ, ևն։ - Վերջ Թղ. 117ա։ Գրկեսցէ զոգի իւր ի մահուանէ, և ծածկեսցէ զբազմութիւն մեղաց.։ Այս - ինչպէս նաև Պետրոսի Ա.. և Բ. Կաթողիկեայք-նոտրագրով նորոգուած են, չգիտցուիր թէ ինչ օրինակէ գաղափարուած։ 2. Թղ. 117ա։ Գլուխս առաջնոյ թղթոյն Պեարոսի։, - Վերջ Անդ։ Տունք Լէ,։ Անդ։ Թուղթ առաջին Պետրոսի առաքելոյ՝ կաթողիկէ ից։ Պետրոս առաքեալ յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 123ա։ 3. Անդ։ Գլուխք երկրորդ թղթոյն Պետրոսի սուրբ առաքելոյն ի փառս քրիստոսի։, (Ուր կը յարին ի վերջոյ Ընթերցուածք, Գլուխք, Վկայութիւնք և Տունք ՃԾԳ)։ - Անդ։ Թուխթ Պետրոսի երկրորդ։ Շմաւոն Պետրոս, ծառայ և առաքեալ յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերչ Թղ. 127բ։ 4. Թղ. 127բ։ Գլուխք առաջնոյ թղթոյ1 Յովհաննու։ Աւետարանական աստուածախօսութիւնն քրիստոսի։ - Վերջ Թղ. 128ա։ (Ուլ նշանակուած են նոյնպէս՝ Ընթերցուածք,Տունք Գլուխք և Վկայութիւնք)։ - Թղ. 128բ։ Թուղթ Յոհաննու առաջին։ Որ էրն ի սկզբանէ, զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղաք, ևն։ - Թղ. 137բ։ Սոքա երեքին են որ վկայեն հոգին և ջուրն և արիւնն. և երեքին մի ենց։Վերջ Թղ. 139ա։ Որդեակք, պահեցէք զանձինս ի կռապաշտութենէ,։ 5. Անդ։ Գլուխք երկրորդ թղթոյն Յովհաննու։. - Անդ։ Թուղթ երկրորդ (անվերնագիր)։ Յերիցուէ առ ընարեալդ Կիւրեա, և առ որդեակս իւր, զոր եսդ սիրեմ ճշմարտու, թեամբ, ևն։ - Վերջ Թղ. 140բ։ Ողջոյն տան ձեզ որդիք քեռ քո ընտրելոյ. շնորհք ընդ ձեզ,։ 6. Անդ։ Գլուխք երրորդ թղթոյն Յոհաննու։-Անդ։ Յոհաննու՝ երրորդ (թուղթ)ն Յերիցուէ առ Գայիոս սիրելի, ևն։ - Վեր Թղ. 142ա։ Ողջոյն տաջիք սիրելեաց մերոց յիւրաքանչիւր յանուանէ։ Տունք ԼԴ.։ 7. Անդ։ Գլուխք թղթոյն Յուդայի։Լերջ Թղ. 142բ։ - Անդ։ Տունք ԺԱ։ Ի Յուդայի թղթիս Ընթերցուած Ա. Գլուխք Գ Վկայութիւնք Բ. Տունք ԿԸ,։ - Անդ։ Թուխտ Յուդայի եղբաւր Յակոբա։ Յուդայ յիսուսի քրիստոսի ծառայ, և եղբայր Յակովբայ, ևն։ - Վերջ Թղ. 146ա։ Յառաջ քան զամենայն յաւիտեանս և այժմ և յամենայն յաւիտեանս,։ - Անդ ։Յուդայի թղթիս Տունք ԿԸ։ Միանդամայն թուեոք. Կաթողիկէից Տունք։ ՌԺԶ.։ 8. Թղ. 146ա։ Աղերս Եւթաղի։ Ամենայն իրիք ամենայն ուրեք ժամանակ է. աճէ գայ հասանէ յաստիս, ևն։ - Վերջ Թղ. 147բ։ Եւ մի միայն հաւատարիմ յոյս թողի ինձ զաստուծոյ ևեթ մարդասիրութիւնն։ Խաչեցելոյն աստուծոյ՝ վասն փրկութեան աղգի մարդկան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի փառք և երկրպագութիւն հանդերձ հարբ և սուրբ հոգւովն՝ այժմ և միշտ, Վերջաբանիս նսարագրուած տսղերն կը պակ։ սին թէ՝ տպագրութեան և թէ Ձեռագիր մեր Աս տուածաշունչներուն մէջ։ Հաւանօրէն եկամուս յահելուած հԱԼոլո. են գՐչէն։