Other notices
— - Bibliographic notice
435
ՄԱՇՏՈՑ ՃԺԶ
ԺԸ դար - ԺԸ դար

ID
Number
435
Old record number
1059
Title
ՄԱՇՏՈՑ ՃԺԶ
Start date
ԺԸ դար
End date
ԺԸ դար
Date details

ԺԸ դար՝ գիրէն դատելով։

Copy place
Reference
Type
Number of pages
191
Dimension
14x9,5)
Layout
միասիւն (11x6,5)։
Writing details

նստր նորագոյն։ Մէկ ձեռքէ ելած չէ, այլ ամէնէն քիչ՝ չորս ձեռքի տարբերութիւն կը տեսնուի որոշ կերպով, եւ զանազան ժամանակի գործ։ Թղ. 5ա-բ, 83բ, 125ա-188ա՝ հնագոյն մասն է, եւ այդ՝ թուղթէն ալ յայտնի է։ Թղ. 6ա-15բ, 17ա19բ, 23ա-35ա, 84ա-86բ, 90բ-112բ բոլորովին արդի գիր է։

Codicology

16. որոնցմէ գ, թ՝ 16 թղ. դ.զ՝ 14 թղ. ա, բ, ժ, ժգ-Ժզ՝ 12 թղ. ե, ժա՝ Ժբ, 10 թղ. ը՝ 8 թղ. իսկ է՝ 6 թղ. միայն ունի։

Principal subject
Subject details

զանազան տեսակ թուղթ, ընդհանրապէս սպիտակ, տոկուն, տեղ տեղ գործածութենէ իւղոտած։

Number of lines
երբեմն 14, երբեմն 21։
Binding

տախտակ կարմիր կաշեպատ, շեղանկիւնի քառակուսիներով դրոշմուած, եւ երկու գիծերէ՝ հաւասար մասի կտրուած. կեդրոնը՝ վ ծաղիկներէ խաչ մը ձեւացած, եւ գրքին մեծութեամբ՝ տերեւաձեւ զարդեբով շրջանակէ մը պատած, որուն վերեւ 3 եւ ստորեւ 3 ծաղիկներ կան իրարու դիմաց։

State of preservation

շատ լաւ։ Թղ. 18ա-26բ, 171ա175բ լուսանցքը քիչ մը ցեցակեր եղած է։ Թղ. 145ա, 173ա լուսանցքը խնամքով կարկատուած է թըղթիկներով։

Copyist
Owner

անյայտ։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չկան։

Lettrines

եւ

Initials

Marginal illuminations

միայն հնագոյն մասին մէջ, գրեթէ միշտ թռչնագիր, վարդ ու մանիշակի գոյնով։

Images

Թղ. 4բ. Յիսուսի մկրտութեան տպագիր նկար մը կպցուած է։

Canon tables 1

չկայ։

Canon tables 2

փոքր եւ ամենապարզ բան մը Թղ. 5ա, 83բ։

Title text

Blank pages

Թղ. 2ա-4ա, 82ա-83ա, 189բ-191բ։

Colophon

Informations

չկան։ Մատեանս է Մաշտոց փոքրադիր, ցանկը գրուած է Թղ. 1ա-բ. կը բովանդակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 5ա։ Կանոն մկրտութեան. «կարթայ զաղօթս. Տէր Աստուած մեր, Աստուած բարերար»։ 2. Թղ. 20բ։ «Յորժամ քառաս(ն)ուրեա(յ) լինի տղան»։ 3. Թղ. 22ա։ «Կանոն պսակ առնելոյ». 4. Թղ. 30բ։ «Յորժամ վերացուցանես զթագն»։ 5. Թղ. 32բ։ «Կանոն երկրորդ պսակի, որ են այրի»։ 6. Թղ. 36ա։ «Կանոն հաղորդ տալոյ»։ 7. Թղ. 40բ։ «Կանոն համօրէն աշխարհական ննջեցելոց»։ 8. Թղ. 69բ։ «Այգուցն» (աշխարհաթա9. Թղ. 78ա։ «Կանոն է աւուրն, Խ աւուրն եւ տարելիցն» (աշխարհաթաղին)։ 10. Թղ. 83բ։ «Կանոն եւ կարգ տղա(յա)թաղին»։ 11. Թղ. 100բ։ «Այգուցն» (տղայաթա12. Թղ. 104բ։ «Կանոն է աւուրն, խ աւուրն, տարելից» (տղայաթաղին)։ Կրկնութիւն է, տ. աստ § 9։ 13. Թղ. 108բ։ «Կանոն պղծեալ շրհոր աւրհնելոյ»։ 14. Թղ. 113ա։ Բժշկութեան աւետա15. Թղ. 125ա։ Սաղմոսարանի մաս մը որ կ'աւարտի Ամբիծքով։ 16. Թղ. 145բ։ Հաւաքածոյ մը 135 կտոր շարականներու, զորս նշանակած է կարգաւ 1, 2, 3... թիւերով։ 17. Թղ. 173բ։ «Ողբ մեռելոց. «Այսօր եհաս հրաման արարչէն»։ 18. Թղ. 175բ։ «Տաղ համօրէն ննջեցելոց. Երէկ հողվերաւքն անցայ»։ 19. Թղ. 177ա։ «Ողբ Նաղաշի ասացեր. Արարիչն արարածոց»։ 20. Թղ. 179բ։ «Ով քահանայք եւ վարդապետք»։ 21. Թղ. 181ա։ «Տաղ կտրնոց է. Ես գիտէի թէ աշխարհս ինձ մուլք էր տըւած»։ 22. Թղ. 182ա։ «Տաղ սիրուն զարիպին. Ինձ ումէտ կայր եւ կումէն»։ 23. Թղ. 183ա։ «Տաղ ղարիպի է այս (Նաղաշին). Ղարիպի կեանքն է լալի ողբերգական»։ 24. Թղ. 185ա։ «Ես զիս դըրի ռ տարու, ղաֆիլ եկաւ»։ 25. Թղ. 186բ։ «Երգ ննջեցելոց. Արարիչ եւ մարդասէր»։

Content