4171017ԺԷ-ԺԸ դարէն վերջ։
նոտրգիր նորագոյն։
14. որոնցմէ դ-է, Ժ-Ժա, ժգ՝ 12 թուղթ ունին, ը, թ. ժր՝ 10 թուղթ, իսկ ա-գ՝ 8 թուղթ, եւ ժդ՝ 5 թուղթ։
ներմակ ու հաստ թղ. տեղ տեղ քիչ մը դեղնած։
տախտակ կաշեպատ կարմիր՝ սեւցած, երկու կողմը փոքր խաչադրոշմներ, շեղանկիւնի քառակուսիներով պատած. կողքի մեծութեամբ կայ շըրջանակ մը ծաղկաձեւ շղթաներէ կազմուած, որուն անկիւններէն 2 գիծեր ամբողջ զարդերը կը կտրեն։ Գոցուելիք ականջներն ու գամեր ինկած են։ Առաջին կողքի մէջտեղ ժամանակին պղինձի խաչ մը եղած է (5.3x5,3 մեծութեամբ), որուն հետքը կը տեսնուի։ կողքին ներքին կողմը թանձր կերպաս մ'է, կարմիրներմակ ծառաձեւ ծաղիկներով։
շատ գէշ։ Քայքայուած է, եւ կողքին հետ հազիւ միացած կը մնայ։ Սկիզբէն 1-2 թղ. կը պակսի, նոյնպէս Թղ. 37բ-38ա.ի միջեւ 1-2 թղ., որոնցմով թերի կը մնայ վերջին տաղը, ինչպէս նաեւ յիշատակարանը եւ այլ կարեւոր գիտելիք։
Աստուածատուր երէց։
չունի։
շատ քիչ եւ անյաջող։
չկան։
Թղ. 1բ-46, 85ա86բ, 148ա-149բ։
Թղ. 21բ, 35բ։
չկան։ Մատեանս է Մաշտոց փոքրադիր, ցանկը տես Թղ. 1ա, կը բովանդակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 5ա. առանց վերնագրի, կը սկսի «(Ն)արօտ ոլորելոյ. Սղ. Տէր ո՛չ բարձրացաւ (ամբողջութեամբ). Քրզ, Շրկ. Բկ. Երրորդութիւն անբաժանելի» (3 տուն)։ Ապա Թղ. 6ա-21բ։ «Կանոն մկրտութեան»։ 2. Թղ. 22ա։ «Կանօն յորժամ տղայն Խ. օրեայ լինի»։ 3. Թղ. 24բ։ «Կանոն պսակի»։ 4. Թղ. 33ա։ «Եւ յաւուրն երրորդի վերացուցանէ քահանայ զթագն»։ 5. Թղ. 35բ։ «Կանօն երկրորդ պսակի»։ 6. Թղ. 36բ։ «Կանօն աշխարհաթաղ համօրէն ննջեցելոց»։ 7. Թղ. 58բ։ «Ի այգուցն երթան ի գերեզման»։ 8. Թղ. 65ա։ «Կանօն տղայաթաղ(ի)»։ 9. Թղ. 76բ։ «Կանօն այգուցն (տղայաթաղին)»։ 10. Թղ. 81բ։ «Կանօն եօթն աւուր»։ 11. Թղ. 81բ։ «Օրհնութիւն աղի»։ 12. Թղ. 82բ։ «Կանոն ի վերայ ջրհո13. Թղ. 87ա։ «Երանեալ են ամբիծք». ՃԺԸ սղ. ամբողջութեամբ։ 14. Թղ. 97ա։ «Յորժամ ննջեցելոց տուն կամ գիշեր ժամանեն երթաս այս շարականներն ըստ պատշաճի աւուրն կատարես, այսպէս. ԱՉ. Որ ստեղծմամբ» եւն, ըստ 8 ձայնի հանգստեան ծանօթ շարականներն, «Աստուած անեղ», «Արարիչ եւ մարդասէր», միջանկեալ Աւետարաններով, խառն ի խու15. Թղ. 125ա։ «Աւետարանքս բժշկութեան հիւանդաց»։ 16. Թղ. 131ա։ «Գանձ ամենայն ննջեցելոց. Այսօր եհաս հրաման»։ Տնագլուխք Առաքել վարդապետի։ 17. Թղ. 132բ։ «Տաղ ննջեցելոց. Ես գիտէի թէ աշխարհքս ինձ մուլք էր տված»։ 18. Թղ. 135բ։ «Տաղ ննջեցելոց. Ով քահանայք եւ վարդապետք աստուածաբան»։ 19. Թղ. 136ա։ «Ողբ ննջեցելոց. Յերեկ հող վերօք անցի»։ 20. Թղ. 138ա։ «Ողբ նորահաս մանկաց. Արարիչն արարածոց մեզ բարկացաւ»։ 21. Թղ. 140ա։ «Ողբս երիտասարդ նընջեցելոց. Ես զիս դրի հազար տարոյ»։ 22. Թղ. 142ա։ «Ողբ ի վերայ մանկանն. Եկայք սիրելիքս ամէն»։ 23. Թղ. 143բ։ «Գանձ նորաբոյս տղայի. Հայիմ ողբամ ծընօղ տըղայի»։ 24. Թղ. 144բ։ «Գանձ զարիպին. Ղարիպին կեանքն է լալի»։ 25. Թղ. 140բ։ «Գանձ ի վերայ կարօտով ննջեցելոց. Ինձ ումետ կայր եւ կումէն»։ Թերի կը մնայ. կ'աւարտի «զմեր ննջեցեալսըն քո լու» խօսքերով։