4261744ՌՃՀ = 1721։
նոտբ իոչորագոյն, ոչ եին։ - ԿԱՐԴԱԳԻՐՔ, ԼՈՒՍԱՆՈԱԶԱՐԴՔ շատ բազմաթիւ են, իւրաքանչիւր կանոնի, աղօթքի սկիզբը։ Կարմիր ու կապոյտ բաց գոյներով ծաղիկներ են կամ թռչնագրեր, բայց կարելի է ըսել՝ թէ արուեստի տեսակէտով արժէք մը չեն ներկայացներ։
26. որոնցմէ ա, բ, իա՝14 թղ. ժա՝ 16 թղ. իր՝ 18 թղ. իգ՝ 11 թղ. իզ՝ 9 թղ. միւսները 12 թղ։
թուղթ ներմակ հաստ դիմացկուն։
տախտակ կաշեպատ շագանակագոյն՝ անզարդ. երկու կողմէն հանուած մետաղեայ խաչերու հետքերը կան։ Գոցելիք ունի, կոճկելիքները՝ ոչ։
բաւական լաւ պահուած։ Սկիզբէն, մէջէն եւ վերջէն պակաս թուղթերու կը հանդիպինք բայց գիրքն անթերի է։
տէր Ովաննէս։
չունի։
չկայ։
Թղ. 81ա։
Թղ. 924բ։
«Ի գրոց Հ. Մինասայ Առաջնորդին Բժշկեան, զոր յղեաց Հ. Դիռնեսիոս Վրդ. մեր (ի վանս) յամին 1906»։ Մատեանս է Մաշտոց փոքրադիր, ցանկը տես Թղ. 3ա. կը պարունակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 1ա։ Նոր նոտրգրով՝ ողբի մը հատուածը կայ. «Ես յաշխարհէս այսօր ե2. Թղ. 4ա։ «Կանոն յորժամ նոր ծնանի տղայն, քահանայն երթայ տունն ջուր աւրհնէ նախ. Աւրհնեալ Հոգիդ Ս. Աստուած ճըշմարիտ։ Շրկ. ԴՁ. Լոյս ի լուսոյ։ Ընթերցուածք - Ս. զԱստուածածինն. Ընկալ։ Ս. Խաչիւս. Պահպանեա»։ 3. Թղ. 9բ։ «Կանոն մկրտութիւն առնե4. Թղ. 42ա։ «Կանովն տղայ(ն) քառասնորդելու եւ նորընծայ տղայի յորժամ քառասնօրեա(յ) տանին եկեղեցին։ Աղթ. Տէր Աստուած մեր որ եկիր ի փրկութիւն։ Ի վերայ տղայի եւ մօրն. Տէր Աստուած մեր որ յաւուրս քառասուն։ - Թղ. 44բ. «Աղաչանք յամենասուրբ Կոյսն Մարիամ Աստուածածին, Մեսրոպ վարդապետի է ասացեալ. Մարիամ Աստուածածին, մայր լուսոյ եւ ծնող Քրիստոսի (հմմտ. Բուրվառ աղօթից, տպ. Վենետ. 1831, էջ 148-49)։ 5. Թղ. 46բ։ «Կանովն նշան աւրհնելու»։ 6. Թղ. 47բ։ «Կանովն թագաւոր ( = փեսայ) աւրհնելու. շրկ. ԱԿ. Որ զերկնաւոր թագաւորութեանդ քո»։ 7. Թղ. 49բ։ «Շարական հանդերձ աւրհնելու. Այսօր ցնծայ եկեղեցի»։ 8. Թղ. 51ա. Պսակի խրատք՝ (ղոր Աղօթք կը կոչէ ձեռագիրը). «Կու հրամայէ աստուածախօս մարգարէն մեծն Մովսէս, թէ խորհեցաւ Հայր Աստուած ընդ Որդւոյ իւրում եւ ընդ Ս. Հոգւոյն եւ ասաց. Արասցուք մարդ ըստ»։ 9. 55բ։ «Կանովն պսակ առնելու»։ 10. Թղ. 67ա։ «Կանովն պսակ վերացուցանելոյ»։ 11. Թղ. 72բ։ «Կանովն երկրորդ պսա12. Թղ. 78։ «Կանովն աղ աւրհնելու»։ 13. Թղ. 80բ։ «Կանովն զամենայն վաղճանեալ ուղարկելոյ առ Քրիստոս»։ 14. Թղ. 81ա։ «Սաղմոս Դաւթի. Երկինք պատմեն». Սղ. ԺԸ-ԼԵ։ - Թղ. 127ա։ «Երանեալ են ամբիծք». Սղ. ՃԺԸ։ 15. Թղ. 165ա։ «Կանոն այգ առնելուս (աշխարհաթաղին)։ 16. Թղ. 175բ։ «Կանոն տղայաթաղ առնելու»։ 17. Թղ. 215ա։ «Կանովն տղ(ա)յի այզ առնելոյ»։ 18. Թղ. 222ա։ «Կանովն ջրհոր աւրի. շրկ. Առաքելոյ աղաւնոյ։ Պող. Ոչ կամիմ եղբարք եթէ տգէտք իցէք խորհրդոյս այսմիկ, զի հարքն մեր։ Աւետր. Մտթ. Յայնժամ գայ Յիսուս ի Գալիլիէէ ի Յորդ։ Աղթ. Ամենակալ Աստուած երկնի եւ երկրի, Աստուած անհետազօտելի»։ 19. Թղ. 226ա։ «Կանովն զարմտիս աւրհնելու զշեղջ եւ հնձան եւ սերման»։ 20. Թղ. 230բ։ «(Աղօթք) վասն երաշտութեան»։ 21. Թղ. 231ա։ «(Աղօթք վասն որ ինչ պեղծ կերեալ իցէ»։ 22. Թղ. 232ա։ «(Աղօթք) վասն երդմընահարի»։ 23. Թղ. 232բ։ «Կանովն հանդերձեղէն սպաս աւրհնելու»։ 24. Թղ. 233բ։ «Կանովն ըսկի եւ մաղզմա(յ) աւրհնելու»։ 25. Թղ. 235ա։ «Կանովն խաղող աւրհնելու զոր արարեալ է սրբազան կաթուղիկոսն Հայոց տէր Ներսէսի յաւուր տօնի Ս. Աստուածածնին կամ Ս. Խաչին՝ ըստ իւրաքանչիւր տեղ(ւ)ոյ բնութեան ջերմութեան և ցրտութեան ի հասումն պտղոյ. Աղթ. Տէր Աստուած Հայր անսկիզբն անեղ բնութիւն... Աւրհնեալ ես Որդի եւ Բան»։ 26. Թղ. 243բ։ «Կանովն գառն աւրհնե27. Թղ. 245բ։ «Կանովն ոգէհանգիստ առնելու»։ 28. Անդ. Սաղմոս «Մի նախանձիր». Սղ. ԼԶ-ԻԲ։ 29. Թղ. 266ա։ «Կանովն գերեզման աւրհնելու» (ըստ ութ ձայնից. հմմտ. տպ. Ժամագիրք եւ մաշտոցք). «ԱՉ. Քեզ վայելէ Աստուած» (քաղուածներով՝ տպագրէն ոչ աւելի)։ «Սղ. Տէր մի՛ սրմտութեամբ։ Աւետր. Յովհ. Պատասխանի ետ Յիսուս». ապա՝ 3 կամ 4 տուն «Աստուած անեղ». յետոյ՝ տուն մը «Արարիչ եւ մարդասէր»։ Նոյն ոճով են նաեւ միւս 7 ձայները։ 30. Թղ. 303բ։ «Գանձ եւ տաղ ամենայն ննջեցելոց. Այսօր եհաս հրաման արարչէն»։ 31. Թղ. 304ա։ «Առ ձեզ գոչեմ ես պաղատելով»։ 32. Թղ. 304բ։ «Քահանայից դասք աստուածարեալ»։ 33. Թղ. 305ա։ «Եկեալ եհաս օրըս մահ34. Թղ. 305բ։ «Լուսոյն ծնող մայր բանին կենաց»։ 35. Թղ. 306ա։ «Տաղ ննջեցելոց. Ես գիտէի թէ աշխարհքս ինձ միւլք էր տըւած»։ 36. Թղ. 307բ։ «Նշանած մեռելի. Դեռ եմ հասեր հօրս ու մօրս գաւազան»։ 37. Թղ. 308բ։ «Տաղ ննջեցելոց. Ով քահանայք եւ վարդապետք»։ 38. Թղ. 311ա։ «Ողբ եւ տաղ ննջեցելոց. Յերէկ հող վերօք անցի»։ 39. Թղ. 313բ։ «Ողբ եւ տաղ նորահաս մանկանց եւ տղայ ննջեցելոց. Արարիչն արարածոց մեզ բարկացաւ»։ 40. Թղ. 316բ։ «Ողբ և տաղ երիտասարդ ննջեցելոյ. Ես զիս դըրի հաղար տարոյ»։ 41. Թղ. 319։ «Ողբ ի վերայ փոքր մանկան. Եկայք սիրելիքս ամէն»։ 42. Թղ. 321ա։ «Ողբ եւ տաղ մանկանց. Պատմեմ ձեզ բան ողորմելի եւ խղճական»։