Other notices
— - Bibliographic notice
427
ՄԱՇՏՈՑ ՃԸ
ՌՃՀԲ = 1723 - ՌՃՀԳ = 1724

ID
Number
427
Old record number
406
Title
ՄԱՇՏՈՑ ՃԸ
Start date
ՌՃՀԲ = 1723
End date
ՌՃՀԳ = 1724
Date details

ՌՃՀԲ եւ ՌՃՀԳ = 1723 եւ 1724։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
320
Dimension
16x10,5
Layout
միասիւն (11x6,8)։
Writing details

նոտր նորագոյն։

Codicology

14 եւ 14, որոնցմէ առաջնոյն ա-ժգ՝ 12 թղ. ժդ՝ 6 թուղթով է։ Իսկ երկրորդին ա-ե, զ, է, թ-ժգ՝ 12 թղ. ը՝ 10 թղ. Ժդ՝ 4 թղ։

Principal subject
Subject details

թուղթ սպիտակ տոկուն։

Number of lines
18։
Binding

հաստ խաւաքարտ, դեղնագոյն կաշեպատ, երկու կողմն ալ գրքին մեծութեամբ դրոշմազարդ շրջանակներով պատած, առանց խաչի։

State of preservation

շատ մաքուր պահուած է։ Կազմողը Բ մասին ժդ թերթը սխալմամբ զ թերթէն առաջ կազմած լէ, որով՝ կարգը քիչ մը խանզարուած է, էջերն ալ նոյն սխալ կարգով դրած է։ Կողքը դուրսէն ու ներսէն ճնեկեր եղած է, ինչպէս նաեւ ստորին լուսանցքը, մանաւանդ վերին անկիւններու կաշին, կռնակի կաշին ալ մաշած է։ Երկու կարմիր գիծեր աջ ու ձախէն էջին երկայնութեամբ լուսանցքները գրուածքէն կը զատեն։

Copyist
Owner

Պօղոս Իննինի Միքայելեան։

Commanditaire
Illuminator
Binder
Մինաս էրէց էտըրնեցի։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

շատ են. ամէն նոր կանոնի եւ նոր նիւթի սկիզրը. ընդհանրապէս թոչնագիր են 3- աղօտ գոյներով, վարդի, նարինցի, մոխիրի եւ կանաչ երանգով մը, սովորաբար անյաջող։

Initials

Marginal illuminations

շատ են, գլխաւորաբար Թղ. 4ա, 22ա, 38բ, 182ա, 198բ, 235բ։ - Շատ աւելի են փոքրերը որ կը ներկայացնեն ծաղկաման մը, մէջը 2-3 ծաղիկ. անյաջող։

Images

Թղ. 3բ, 163բ, երկուքն ալ Քրիստոսի մկրտութիւնը կը պատկերացնեն. առաջինին մէջ տիրապետող գոյնը՝ կարմիր է, երկրորդին մէջ՝ դեղինը։ Շատ անյաջող է. Քրիստոս հագած է կարն ու զուսպ տաբատ։ Աղաւնակերպ Հոգին՝ այլանդակ ջղչիկի մը կը նմանի։ Կարմիր ու մութ կապոյտ գոյներով Յորդանան գետը ներկայացուցած է։ Մկրտչին բազուկները՝ դէպի փրկիչը երկարած՝ տարօրինակ կերպով երկայն, եւ նայողը պիտի կարծէր որ երկուքն ալ աջ կողմէն բուսած են. Քրիստոսի աջ բազուկը շատ կարն է, ձախը՝ շատ հաստ. ձեռքերը կտրտուած կը թուին։ Համաչափու թենէ զուրկ են այդ նկարները։

Canon tables 1

Թղ. 4ա, 164ա։

Canon tables 2

Թղ. 22ա, 38բ, 182ա, 198բ, 235բ։

Title text

միշտ կարմիր են։

Blank pages

Թղ. 101բ, 162ա, 225բ։

Colophon

Թղ. 160բ, 224բ։

Informations

1790ին մտած է հաւաքմանս մէջ Ղուկաս վրդ. իննինեանի ձեռքով։ Մատեանս է զոյգ Մաշտոց, միասին կազմուած, փոքրադիր, միեւնոյն գրչի գործ, որ կը բովանդակէ (կրկին) 27 կանոններ, որոնց ցանկը տ. Թղ. 2բ-3ա, 162բ1. Թղ. 4ա եւ 164ա. ունին մկրտութեան կանոնը. Ա «աղօթք վասն կնունք առնելոյ» վերնագրով, իսկ Բ առանց վերնագրի կը սկսի «Տէր Աստուած մեր Աստուած բարե2. Թղ. 22ա եւ 182ա։ «Պսակ դնելոյ»։ 3. Թղ. 30բ եւ 190բ։ «Պսակ վերացնե4. Թղ. 33բ եւ 193բ։ «Կանոնագլուխ համօրէն ննջեցելոց մեծի. Դատեայ տէր» այլ եւ այլ շարականներով։ 5. Թղ. 38բ եւ 198ա։ «Աշխարհաթաղ համօրէն ննջեցելոց մեծի»։ 6. Թղ. 59բ եւ 219բ։ «Այգուցն» (Աշխարհաթաղին)։ 7. Թղ. 68ա եւ 232ա։ «Տղայի դատեայ։ շարականներով։ 8. Թղ. 71բ եւ 235բ։ «Տղայաթաղ»։ 9. Թղ. 84բ եւ 248ա։ «Վասն տղայի այգուցն» (շարականք)։ 10. Թղ. 86բ և 250ա։ «Տղայի այգուցն»։ 11. Թղ. 90ա եւ 253ա։ «Կանոն հոգեհանգիստ առնելոյ»։ 12. Թղ. 93ա և 256ա։ «Տեառնականի է»։ 13. Թղ. 98բ եւ 262ա։ «Աւրհնութիւն հատի պատարագի»։ 14. Թղ. 101ա եւ 264ա։ «Աղ աւրհնելոյ»։ 15. Թղ. 101բ եւ 264բ։ «Գառն աւրհնե16. Թղ. 102ա եւ 165ա։ «Ջրհոր աւրհնելոյ»։ 17. Թղ. 104ա եւ 267ա։ «Աղօթք երդմնահարի»։ 18. Թղ. 104բ եւ 267բ։ «Հանդերձեղէն աւրհնելոյ»։ 19. Թղ. 105ա եւ 268ա։ «Կանոն սկի եւ մաղզմա(յ) աւրհնելոյ»։ 20. Թղ. 105բ եւ 268բ։ «Գիրք աւրհնե21. Թղ. 106բ եւ 269բ։ «Գանձ համօրէն ննջեցելոց. Այսօր եհաս հրաման» Առաքե վարդապետի, 15 տուն, 22. Թղ. 108բ եւ 271բ։ «Ողբ վասն նընջեցելոց. Ես գիտէի թէ աշխարհս ինձ մուլկ էր տըւած»։ 23. Թղ. 111ա եւ 274ա։ «Ողբ վասն մանուկ հասակի. Յերէկ հողուերօք անցի»։ 24. Թղ. 112բ եւ 275բ։ «Գանձ քաղցրիկ լաւ ասայ. Ես զիս դըրի հազար տարու»։ 25. Թղ. 113բ եւ 276բ։ «Ողբ տղայոց անուշ. Հայիմ ողբամ»։ 26. Թղ. 114ա եւ 277ա։ «Ողբ մանկանց տղայոց. Արթունք զըւարթունք, բանին բանաւոր», Ա-Ք տունք, 27. Թղ. 115ա եւ 278ա։ «Ողբ տղայի նորահասի. Արարիչն արարածոց մեզ բարկացաւ»։ 28. Թղ. 118ա եւ 281ա։ «Այլ ողբ վասն մեռելի. Ինձ ումէտ կայր եւ կիւմէն»։ 29. Թղ. 119ա եւ 282ա։ «Այս է գանձ տղի. Եկայք սիրելիքս ամէն»։ 30. Թղ. 121ա եւ 284ա։ «Գանե զարիպի Նաղաշէ ասացեալ. Ղարիպի կեանքն է լա31. Թղ. 124ա եւ 286բ։ «Տաղ ի վերայ ղարիպի. Հոգի մի ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտս կարունի»։ 32. Թղ. 125ա եւ 288ա։ «Վասն ննջեցելոց. Արարիչ և մարդասէր. Քեզ վայելէ Աստուած օրհ.» եւն ըստ 8 ձայնից քաղուած33. Թղ. 145բ եւ 308ա։ «Ամբիծք վասն համօրէն ննջեցելոց», Սղ. ՃԺԸ՝ համառօտ34. Թղ. 149ա եւ 311բ։ «Աւետարանք բժշկութեան» չորս հատ։ 35. Թղ. 153բ եւ 316ա։ «Տաղ պսակին. Ուրախացիր եւ զուարճացիր»։ 36. Թղ. 154բ եւ 317ա։ «Տաղ հարսանեաց փեսին. Աստուած օգնէ թագաւորին»։ 37. Թղ. 155բ եւ 318ա։ «Փեսին կթխա տալոյն հարսանեաց գիշերն. Թագաւոր գոլով քո յաշխարհս»։ 38. Թղ. 158ա եւ 319ա։ «Ննջեցելոց ճախին վրայ. Զարհուրեալ, Ամենակալ, Յոյս իմ» շարականք եւ ապա հանգստեան չորս աւետարաններ։

Content