Other notices
— - Bibliographic notice
618
ՃԱՇՈՑ ԻԳ
ԺԵ դար - ԺԵ դար

ID
Number
618
Old record number
581
Title
ՃԱՇՈՑ ԻԳ
Start date
ԺԵ դար
End date
ԺԵ դար
Date details

ԺԵ դար, անկարելի չէ որ աւելի հին ըլլայ։

Copy place
Reference
Type
Number of pages
117
Dimension
25x36
Layout
երկսիւն, իւրաքանչիւրը 7x25։
Writing details

բոլորգիր։

Codicology

12, որոնցմէ բ-դ իւրաքանչիւրը ունի 12 թղ., մնացածները՝ իւրաքանչիւրը 10 թղ., բացի վերջինէն, որմէ մնացած է միայն առաջին թուղթր։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
33։
Binding

State of preservation

նախապէս ամբողջապէս քայքայուած եւ առանց կազմի մնացած ըլլալով, 1975-1977 տարիներուն Իտալիոյ Տորինոյ քաղաքին մէջ արմատապէս վերանորոգուած է՝ Վենետկոյ Գեղարուեստի ընկերութեան ծախսով։ Ներկայիս ունի հաստատուն արդի կազմ, ձեռագրիս իւրաքանչիւր թուղթը, որ նախապէս ունէր 31x19 մեծութիւն, առնուած է նոր շրջանակի մէջ եւ եղած՝ 35,5x22,5։ Անցեալին չափազանց գործածութենէ՝ սեւցած են ստորին արտաքին լուսանցքները։ Անցեալ նորոգողի մը կողմէ աւելցուած է թղ. 11։ Դժբախտաբար կորսուած է ձեռագրիս երկրորդ մասը։

Copyist
Owner

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

բազմաթիւ, բոլորն ալ միագոյն, կարմիր մելանով, յատուկ ժԵ. դարու ձեռագիրներու։

Images

Canon tables 1

բդ. 1ա, բազմագոյն ու գեղեցիկ, Կեղրոնը դղանակէ մէ, ունի քրՒսսու օրհնելու դիրքով, իսկ շուրջը՝ ծաղիկներ ու զոյգ գազաններ. գեղեցիկ է առաջին թուղթը, մեծ լուսանցազարդերով եւ առաջին տողը՝ բոլոր զարդագրերով։ ժամանակին եւ հնութեան պատճառով՝ խորանը կորսընցուցած է իր առաջին շքեղ փայլը։

Canon tables 2

թղ. 53ա1, միագոյն։

Title text

կարմիր թանաքով են։ ննԱնք չկան։

Blank pages

Colophon

չունենալուն՝ անծանօթ կը մնան ձեռագրիս մասին բոլոր հարկաւոր գիտելիքները։

Informations

կը պակսին. Աւգերեան Մայր ցուցակին մէջ, ձեռագրիս վանք հասնելուն, արձանագրութիւնը կատարած է Հ. Ղ. Ալիշան։ Մատեանս է Ճաշոց, որ հետեւելով հանդերձ նախորդ օրինակներուն՝ ունի տարբերակներ։ Կը բովանդակէ հետեւեալը. 1. Թղ. 1ա. (Կանոն Յրագալուցի Յայտնութեան Տեառն). Չունի սկզբնական խորագիր, իսկ բնագիրը հմմտ. Ա. Ճշց. §§ 1-9 2. Թղ. 23ա2. «Փետրվարի ԺԴ. Տեառնընդառաջ է. Երեկո(յ)ին Սղ. Տեսին ամենայն։ Ընթ. յԱռակ. Տէր ստացաւ զիս... ճանապարհս իմ պահեցին։ Պաւղ. Գաղտ. Ապա աւրէնքն... ժառանգք։ Աւետ. Ղկ. Եւ իբրեւ լցան... Աստուծոյ ի վերայ նորա։ Ճաշոյ. Ընթ. Ես. Եւ եղիցի յաւուր... բերան Տեառն խօսեցաւ զայս։ Աւետ. Ղկ. Եւ երթա(յ)ին... ի մարդկանէ»։ 3. Թղ. 24բ2. «Շաբաթ. Յովհաննու, (հմմտ. Դ. Ճշց. § 81)։ 4. Թղ. 26ա1. «Կիրակի. Սղ. Քեց վայելէ։ Ընթ. Ես. Ուրախ լեր ամուլ... իմո(յ) յանցանիցէ։ Պաւղ. Տիմ. Պաւղոս առաքեալ ... երանելոյ Աստուծոյ է։ Աւետ. Յով. Եւ յաւուրն երրորդի... աշակերտքն իւր»։ 5. Թղ. 27ա1. «Պետրոսի հայրապետին» (Հմմտ. է. Ճշց. § 5)։ 6. Թղ. 27բ2. «Անդոնի անապատականի» (Հմմտ. Է. Ճշց. § 6)։ 7. Թղ. 28բ1. «Չորեքշաբաթի. Պաւղ, Տիմ. կամիմ զի արք կացցեն... անկանիցի։ Աւետ. Յովհ. Եւ յետ այսորիկ էջ... գրոյն եւ բանին»։ 8. Թղ. 29ա2. «Թէոդոսի թագաւորի եւ մանկանցն Եփեսոսի» (հմմտ. Է. Ճշց. § 7)։ 9. Թղ. 29բ2. «Ուրբաթ. Պաւղ. Տիմ. Չայս գրեմ... զհանդերձեալսն։ Աւետ. Յովհ. Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ... ծնեալ ի հոգւոյն»։ 10. Թղ. 30բ1. «Աթանասի եւ Կիւրղի հայրապետաց»։ Հմմտ. Ը. Ճշց. § 17. ունի «Ընթ. Ես. Հոգի տեառն ի վերայ իմ... գլխոց նոցա» (փխ. «Եւ կոչեսցին նոքա»)։ 11. Թղ. 31ա2. «Կիրակի. Ընթ. Ես. Եթէ դարձուսցես զոտն... տեառն ոչ ծանեան։ Պաւղ. Տիմ. Որդեակ աւրինակ... այրեաց հրաժարեսջիր։ Աւետ. Յովհ. Եւ ոչ ոք ել... գործեցան»։ 12. Թղ. 32ա2. «Բշ. Գրիգորիսի, Գորդէոսի եւ Պողոքտիոսի»։ Հմմտ. Ը. Ճշց. § 14. ունի «Ընթ. յԱռ. Աստուած հաստատեաց զմարդն... յաւիտեանս յաւրտենից» (փխ. «Ամենայն ին։ ուղիղ է»)։ 13. Թղ. 32բ1. «Կիրակոսի իւ մաւր նորա Յուղիտա»։ Հմմտ. ԺԳ. Ճշց. § 11. ունի «Ընթ. յԱռ. Երկիւղ Տեառն խրատէ... պահի աւուր չարի» (փխ. «Երեք են որ»)։ 14. Թղ. 33բ1. «Չորեքշարաթի. Պաւղ. Տիմ. Որք բարիոք վերակացու... մխիթարեսջիք։ Աւետ. Յովհ. Յետ այսորիկ... մնայ ի վերայ նորա»։ 15. Թղ. 34ա2. «Եշ. Եւգինեայ կուսի եւ հաւր նորա Փիլիպպոսի եւ...» (հմմտ. ԺԳ. Ճշց. § 12)։ 16. Թղ. 34բ2. «Ուրբաթ. Պաւղ. Տիմ. Որդեակ իմ... վրիպեցան ի հաւատոց։ Աւետ. Յովհ. Հոգի է Աստուած... փրկիչ աշխարհաց»։ 17. Թղ. 35բ2. «Շբ. Մարութա(յ)ի եպիսկոպոսի եւ Վահանայ Գողթնացւոյ. Ընթ. Զաք. Առ դու ինձ ի գերութենէ... առաքեաց զիս առ քեզ։ Պաւղ. Տիմ. Այլ դու զհետ եկիր... որ ի Քրիստոս Յիսուս։ Աւետ. Ղկ. Որ ձեզ լսէ... գրեալ են յերկինս»։ 18. Թղ. 36ա2. «Կիրակէ. Ընթ. Ես. կացաք մնացաք... զաւակի քո ասէ տէր։ Պաւղ. Տիմ. Պաւղոս առաքեալ... զժամանակս յաւիտենից։ Աւետ. Յովհ. Եւ յետ երկուց աւուրց... ի Գալիլեայ»։ 19. Թղ. 37ա2. «Բշ. Գինէոսի, Մակարիոսի...»։ Հմմտ. ԺԷ. Ճշց. § 25, ունի «Աւետ. Մթ. Եւ յորժամ հալածեսցեն... լաւ էք դուք» (փխ. «Եւ կոչեցեալ առ ինքն»)։ 20. Թղ. 37բ2. «Գշ. Գրիգորի աստուածաբանի» (հմմտ. Դ. Ճշց. § 2)։ 21. Թղ. 38ա2. «Դշ. Պաւղ. Տիմ. Բայց յայտնեցաւ... զայլս ուսուցանել։ Աւետ. Յովհ. Զի որ զբանն իմ... առաքեացն զիս...»։ 22. Թղ. 38բ2. «(Եշ. Պարս)ամա(յ) նրգնաւորին. Ընթ. Օս. Այսպէս ասէ տէր... Իսրայէլի հաստատեաց։ Պետր. Կթղ. Գիտէ տէր... անիրաւութեան սիրեցին։ Աւետ. Յովհ. Ի դատաստան... եւս ունիցին»։ 23. Թղ. 39բ2. «Ուր. Պաւղ. Տիմ. Վշտակից լեր... եդեալ առաջի Աստուծոյ։ Աւետ. Յովե. Յետ այսորիկ... գալոց է յաշխար.» 24. Թղ. 40ա2. «Շբ. Վլասայ եպիսկոպոսի եւ Ոնեսիմայ» (Հմմտ. Ը. Ճոց. 25. Թղ. 41ա1. «Առաջաւորին բարեկենդանին կիրակին. Սղ. Քեզ վայելէ։ Ընթ. Ես. Ցնծասցէ անձն իմ... ի սրահ սրբութեան իմոյ։ Պաւղ. Տիմ. Փութասջիր... ի նորա կամսն։ Աւետ. Յովհ. Իբրեւ գիտաց... յերկիրն յոր երթային»։ 26. Թղ. 42ա1. «Շաբաթ. Սրբոյն Սարգսի զաւրավարին» (Հմմտ. Դ. Ճշց. § 123)։ 27. Թղ. 42բ1. «Կիրակի. Ընթ. Ես. Զողորմութիւն տեառն... լեառն սրբութեան քո։ Պաւղ. Տիմ. Զայս գիտասջիր... հալածանս կացցեն։ Աւետ. Յովհ. Ի վաղիւ անդըր.. երբեք ծարաւեսցի»։ 28. Թղ. 43բ2. «Բշ. Ատոմանց»։ Յաջորդ սուրբերու տօները՝ Սուքիասեանց, Ոսկեանց, Սահակայ՝ հմմտ. Ժ. Ճշց. §§ 11-14։ 29. Թղ. 45ա1. «Դշ. Պաւղ. Տիմ. Զայս վկայութիւն... յայտնութիւն նորա։ Աւետ. Յովհ. Ամենայն որ լսէ... կեցցէ վասն իմ»։ 30. Թղ. 46ա2. «Ուր. Պաւղ. Տիմ. Փութասջիր գալ... որում փառք յաւիտեանս»։ 31. Թղ. 47ա2. «Կիր. Ընթ. Ես. Հակառակորդք մեր... մեզ մինչեւ յոյժ։ Պաւղ. Տիտ. Պաւղոս ծառայ... վասն զաւշաքաղութեան։ Աւետ. Յովհ. Ի վերջում աւուր... ի Գալիլեայ ոչ յառնէ»։ 32. Թղ. 48ա2. «Բշ. Պիոնի քահանայի»։ Հմմտ. Ժ. Ճշց. § 15. ունի «Ընթ. Զաք. Եւ եղեւ բան տեառն... լեառն սուրբ» (փխ. «Նախանձեցայ վասն»)։ 33. Թղ. 49ա1. «Գշ. Ղեւոնդեանցն» (հմմտ. Ժ. Ճշց. § 16)։ 34. Թղ. 50ա1. «Դշ. Պաւղ. Տիտ. Ամենայն ինչ սուրբ... զարդարեսցեն յամենայնի։ Աւետ. Յովե. Դարձեալ խաւսեցաւ... հասեալ ժամ նորա»։ 35. Թղ. 50բ2. «Եշ. Վարդանանց» (հմմտ. ժ. Ճշց. § 17)։ 36. Թղ. 51բ1. «Ուր. Պաւղ. Տիտ. Քանզի էաք... մերոց հաւատով։ Աւետ. Յովհ. Ասէ դարձեալ... հաւատացին ի նա»։ 37. Թղ. 52ա1. «Շբ. Կոստանդինուպաւլսի սուրբ ժողովոյ» (հմմտ. Ժ. Ճշց. § 18)։ 38. Թղ. 53ա1. «Բուն բարեկենդան» (հմմտ. Գ. Ճշց. §§ 7-39)։ 39. Թղ. 110բ1. «Շբ. Ղազարու. Առաւաւտու Սղ. Տէր հաներ։ Աւետ. Յովհ. Եւ էր ոմն... զոր արարն Յիսուս։ Ճշ. Տէր հաներ։ Ընթ. յԱռակ. Հրաման տեառն աղբիւր... բառնայ զանարգութիւն։ Պաւղ. Թես. Ոչ կամիմ... բանիւքս այսոքիւկ։ Աւետ. Յովհ. Եւ էր մերձ... հաւատա(յ)ին ի Յիսուս»։ 40. Թղ. 112ա1. «Արմաւենեացն. Առաւաւտին. Սղ. Լերինք ցնծ։ Ընթ. Ես. Ասացէք դստեր... ոչ լքեալ։ Պաւղ. Եփես. Աւրհնեալ է Աստուած... յերկրի ի նոյն։ Աւետ. Մկ. Եւ գան յԵրիքով... երկոտասանիւքն հանդերձ։ Ճաշոյ. Սղ. Լերինք։ Ընթ. Զաք. Ուրախ լեր... պաշտպանեսցէ նոցա։ Պաւղ. Փիլ. Ուրախ լեր... ի Քրիստոս Յիսուս։ Աւետ. Մթ. Եւ յելանելն... անդ ագաւ»։ Երեկոյին. Պետր. Կթղ. Աւրհնեալ է Աստուած... զոգոցն փրկութիւն։ Աւետ. Ղկ. Եւ իբրեւ մերձեցաւ... զնմանէ ի լսել։ Զկնի Համբարձոյն մտանեն յեկեղեցին ի բեմբն. Աւետ. Յովհ. Ի վաղիւ անդր... փառաւորեցաւ որդի մարդոյ»։ 41. Թղ. 114բ1. «Մեծի Երկուշաբաթի Առաւօտին Սղ. Ի սկիզբ։ Աւետ. Մթ. Եւ այգուցն իբրեւ դարձաւ... են ընդրեալք։ Մեծի Երկուշաբաթի ի տասներորդ ժամուն ժողովին ի սուրբ Սիովն եւ այս կանոն (կատարի). Ընթ. Ծնն. Ի սկզբանէ...»։ Ընթերցուածս կ'աւարտի «... եւ կոչեաց Ադամ զանուն կնոջ իւրո(յ) կե» եւ ձեռագիրս կը մնայ կիսատ

Content