1728
538
1763։
շեղագիր։
չեն նշուած։
թուղթ տոկուն։
սեւ կաշի, միջուկը ստուարաթուղթ։
բաւարար։
Սահակ Բժշկեան Պոնտացի։
բնագրին թանաքով։ - ՍԿԸԶԲՆԱՏԱՌՔ եւ այլ զարդեր չունի։
17ա, 18ա20բ, 85բ-88բ, 140ա, 252բ։
Բնագրին գրչութեամբ. Թղ. 17բ. «Ծանի՛ր, սիրելի եղբայր իմ ընթերցող, այս գրգիս մէկ մասն է ժողովածու եւ դիւրագին բժշկական դեղեր, եւ միւս մասն Հռօմայու կայսերոջն, որ եւ Մարկոս Աւրէլիան անուանի, նորա գրգէն, ըստ կարեաց իմոց ժողովածու ծաղկաքաղ եմ արարեր, քանզի կարն իմ այսքան էր. խնդրեմ ի ձէնջ, անբասիրս առնէք զմեզ, եւ որ ընթեռնու կամ օրինակէ, հանդերձ ծնօղիւքս եւ ընտանեօքս, միով Հայր մերիւ զմեզ յիշէ, յինքն յիշեալ լինի ի Քրիստոսէ. ամէն։ «Գրեցաւ ի քաղաքն Եթովկիայ, յամի Տեառն 1763, Նոյեմբերի ամսոյն, ձեռամբն Պոնտոսացի անկիրթ եւ անիմաստ նուաստ ծառայ ամենեցուն բժիշկ Սահակէ, որ եւ ամաց էր 68ից։ Յայսմ ամի քանդեցաւ բերդն Թօխաթու, Փետրուարի 21ին, եւ մէկ մասն ալ աւերեցաւ 29ին»։
կը պակսին. հաւանաբար ընդունած ենք Հ. Մինաս Վրդ. Բժշկեանի ձեռքով, որու մեծ հայրն է Ձեռագրիս գրիչը եւ ստացողը։ Մատեանս է Բժշկարան եւ Դեղարան, օրինակուած բժիշկ Սահակ Պոնտացիի գրչութեամբ, որ պատրաստած է նաեւ դեղերուն եւ հիւանդութիւններու ցանկերը։ Ունի հետեւեալ կարգը։ 1. Թղ. 1ա. «Բառարանս այս յարաբացոց, ֆառսի, թիւրքի եւ հայոց բառն կու նշանակէ. Ապիր - որ է զաֆրան։ Ասիպ - վէ շէթարաճ, վէ սիրքէն, մանր լաբաթայի քեօքն է։ Աթահ...» (Ա-ֆ)։ - Վերջ թղ. 16ա։ 2. Թղ. 29ա-85ա. (որ է էջ 1-121). Զանազան դեղադիրներ, օրինակուած անկանոն կերպով, որ է առանց յատուկ կարգի։ Սահակ Բժշկեան, Ձեռագրիս գրիչը, պատրաստած է անոնց այբբենական ցանկը (թղ. 21ա-23բ), համապատասխան էջերով։ Հոս կը ներկայացնենք այդ ցանկը. Թղ. 21ա. «Ցանկ Բժշկարանիս. Ա. Աչիչ կարմրութեան 23։ Աչիչ դեղ, որ է ճյայ սույի 32։ Աչիչ սիւրմէ 32։ Աչիչ ծարուր 33։ Աչիչ լէքէի 34։ Աչիչ ցաւի 34։ Աչքն որ հաւկուր լինի 34։ Աչիչ արտասունքն կտրելոյ 34։ Աչիչ լէքէի 34։ Աչիչ ծարուր 34։ Աչիչ ցաւի տիմէտ 35։ Աչիչ դեղ, փէրինէ 35։ Աչիչ դեղ 35։ Աչիչ ինփլամասիոն 57։ Աչիչ դեղ ամենայն կերպիւ ցաւի 66։ Աչիչ ինֆլամասիօնի 71։ Աչիչ ցաւի տիմէտ 72։ Աչիչ սիւրմէ 72։ Աչիչ սպիտակին 73, 78։ Աչիչ եւ միզին ճանապարհին 80։ Աչիչ ցաւ որ ի տաքէ լինի 84։ Աչիչ ցաւ որ ի հովէ լինի 84։ Ականջի ցաւերու. Ականջն որ խոսի 16։ Ականջն որ ցաւի 45։ Ականջին մէջն որ ուռի 45։ Ականջին յետքն որ ուռի 46։ Ականջն որ խոսի 46։ Ականջին վիրաց 55։ Ականջն որ ցաւի ի հովէ 85։ Ականջն որ խուլ լինի 85։ Ականջն որ ցաւի 112։ Ականջն որ քամի լինի 113։ Ատամանց ցաւերուն. Ատամն որ ցաւի 29։ Ատամն որդ եւ ցաւ լինի 30։ Ատամն որ ցաւի 75։ Ատամն որ շարժի եւ յնտերացն դեղ 75։ Ատամն որ ցաւի 81։ Ատամն որ ցաւի ի կաթառէ 87։ Ատամնացաւ որ ի արենէ լինի 88։ Արիւնն մաքրելոյ եւ կտրեյու. Արիւն մաքրելու 17։ Արիւնն որ ի բերանէն գայ 20։ Արիւնն մաքրելու 28։ Արիւն կտրելու 30, 39։ Ամսուն արիւնն կտրելու 48, 31։ Արիւն կտրելու 74։ Արիւն կտրեյու, որ է գօլգօթարն 11։ Ամօնիաք հապի 19։ Արօմաթիք րօզաթ 20։ Աղաճ ղաւունին հասիէթն 21։ Անուշ մորհամ 22։ Ապրշումին գինին 22։ Անօթ մի որ բեկեալ լինի 48։ Անիսօնին եղն շինելն 62։ Աքյկ 65։ Այրածի դեղ 70։ Անպէր ըրուհի 70։ Անիսօնին եղն հանելն 71։ Ապուճէհիլին լեղութիւնն կտրեԹղ. 22ա. «Բ. Բերնի վիրաց 30։ Բերանն որ վատ եւ փթեալ վէրք յինի 33։ Բերնի վիրաց 57։ Բերանն որ հոտի մարդոյն 86։ Բերանն որ հէրարէթ լինի 87, 102։ Բորի դեղ 31, 109։ Բորի դեղ մատան Փօքէթին 62։ Բորի եւ թէնպրէկիի 63։ Բոր որ գէն լինի 63։ Բոր որ չոր եւ կիծ ունի 63, 74։ Բորի եւ թէնպրէկիի 70, 73։ Բսխել կտրելու 75։ Բշտէն քարն հալելու 78։ Բարձր տեղաց որ անկանի մարդն կամ ծեծ ուտէ 100»։ Թղ. 22բ. «Գ. Գոզին ճանբան բանալու 13։ Գոզին ճանբէն որ արիւն երթայ 65։ Գոզին ճանբան որ քար լինի 69։ Գօնօրէի դեղ 21։ Գօնօրէի 23, 69։ Գլխայցաւի 44։ Գլուխն որ տկար լինի 29։ Գլխայցաւ որ ի հովէ լինի 83։ Գլխայցաւ որ ի տաքէ լինի 83։ Գանսէրի, բորի եւ ֆիւստուլայի 48։ Գորտուն հաւկիթն 51։ Գանփօռաթօս 57։ Գօնսէրվը, արիւնով հազին 61։ Գաւաք մէհլէմի 67»։ Թղ. 23ա. «Դ. Դեղնութեան դեղ 46»։ Թղ. 23ա. «Ե. Եղջուրին իսպիրիթուսը 27։ Եղ ղարայ զէրրէյի 32։ Եախի փայծաղն 33։ Եղ պախրուն որ եյանէ 37։ Եասէմի, ծաղիկին զօրութիւնն 37։ Եախի գլխացաւի 40։ Եղ վիրաբուժիչ 41։ Եղ սօղլուճանի 41։ Եախի ունկան մատամը փօքէթ 53։ Եախի ուռեցքի 56, 58։ Եախի անօնտին 59։ Եարայ փաքլամիշ անելու դեղ 60։ Եղ ձուոց սպիտակին 63, 108։ Եարայ մին որ հին եւ փթած յինի 71։ Եղ սըզըյի 71։ Եախի սըզի 76։ Եախի կրծոց 81։ Եախի միչաց ցաւի 82, 99, 109։ Եախի ոտաց ցաւի 93»։ Թղ. 23ա. «Զ. Զրուր հին խոցերուն 108»։ Թղ. 23բ. «Է. Էսպիրը տը սէյար մօնիաք 12, 52։ Էփիլէբսի 15։ Էքսդրաթօ, որ է խիւլասէ 21։ Էք##է, 32։ Էրքէնիսա, 92, 100»։ Թղ. 23բ. «Ը. Ըրախիտ մարաղին նշաններն 28։ Ըսկօրսօ նէրայ 37։ Ըստամօքաց ցաւի եւ խօստուկի 39։ Ըղունկին մէջտեղն որ խոց լինի 70։ Ըստամոքն որ ցաւի 79։ Ըստամոքն որ տաքութիւն ունի 94։ Ըստամոքն որ քամիով լիք լինի 94։ Ըստամոքն որ վատուժի եւ կերակուր չմարսէ 94։ Ըստամոքն որ ցաւի ի հովէ, ի տաքէ 96»։ Թղ. 23բ. «Թ. Թէրէմէնթինի եղ հանելն 13։ Թէնթիւրը տը զաւրան 57։ Թէնթիւր տը գանէլ 58։ Թէնէզմայ 74։ Թուզլի պալղամի 31, 60, 68, 74, 81։ Թաս շինելու 80։ Թիւրպէթ մանօնի 103։ Թէնթիւր տը գաստօռ 116։ Թէնթիւր տը զաւրան 116»։ Թղ. 24ա. «Լ. Լեարդն որ ցաւի 46։ Լօկ մանօնի 14»։ Թղ. 24ա. «Խ. Խաֆաղանին նշաններն 114։ Խուլ 113։ Խոստուկ եւ վերաբերութիւն լինի յղի կանանց 13։ Խոց չորցնելու 81։ Խրմզին գունտալն 12։ Խօստուկի դեղ 36։ խառտալիէ 70»։ Թղ. 24ա. «Կ. Կերցաւ, յանձն կամ յատամն յինի 8։ Կաթառ, որ երեսն եւ շրթունքն ուռի 16։ Կատղած շուն որ խածնէ զմարդն 22։ Կուծայի կամ գէշ մսեր որ վեր տայ 58։ Կրծոց եախի 78։ Կեօզլուկ լվանալն 79»։ Թղ. 24բ. «Հ. Հարսնուկ ծաղիկն 13։ Հիտըրպիզի 14։ Հազի եւ կրծոց 18։ Հաթէմի եղ 18։ Հապ ստամոքի ցաւերուն 37։ Հազի հապ 38։ Հապ տիսանդէրիայի 38։ Հապ գօնօրէյի 39։ Հապ թէք նէֆէսի 40։ Հապ քէֆ տայու 45։ Հազի եւ ձայնն կտրողաց 48։ Հապ էնկէճի 49։ Հապ ֆռէնկի եւ թուզլի պալղամի 50։ Հիբէքաքվանայ 50։ Հապ հազի 57։ Հայայի ինֆլամասիօնն 59։ Հապ որ զլուծումն կտրէ 64։ Հապի նուր 73։ Հապի ղօղիայ 73։ Հիտրօպիզիի դեղ 75։ Հազի եւ գլխացաւի որ ի հովէ լինի 75։ Հապ հազի 76։ Հապ շարպաթի 77։ Հազի եւ նազիլէի մտպուխ 78։ Հազի դեղ 79, 80, 107։ Հուննախի դեղ 81, 88։ Հազի եւ պալղամի 89։ Հայան՝ որ ուռեց լինի 90։ Հայան որ ջրով լիք լինի 90։ Հայան որ իբրեւ միս լինի 91։ Հայան որ քամիով լիք լինի 91։ Հայաներն որ եռք անկանի 35, 101։ Հապ շահթէրէ 103, 114։ Հապի ըրաւէնտ 104, 109։ Հապի յարապ 104։ Հապի աֆաղվայ 114։ Հապի իլահի 114։ Հապի աֆթիմօն»։ Թղ. 25ա. «Ղ. Ղուրս փթտած եւ հոտած Թղ. 25ա. «Ճ. Ճուլապ կրծոց խոշորութեան 6։ Ճէվահիր մանօնի 64»։ Թղ. 25ա. «Մ. Մանօնի խրմզ 1։ Մանօնի լուլու 1։ Մանօնի սանտալ 1։ Մանօնի մուՓէռէհէ 2։ Մուհսիլ մուլուք 3։ Մանօնի Յէվահիր 3։ Մուհսիլ իտիկէր 4։ Մաճօնի մուՓէռէհ 4։ Մաճօնի ախար 5։ Մորհամ թութիայ 12։ Մէհլէմ սանտալի 16։ Մեղրամոմին իւղն 23։ Մորհամ արճըճի 30։ Մայասիլ որ ըստինս ունի 32։ Մանօն թանձր քամին քակեյոյ 36։ Մաճօն լուծիչ եւ թանցր քամին քակտիչ 36։ Մեղրամոմին իւղին զօրութիւնն 36։ Մայասիլի դեղ 37։ Մանօն թէք նէֆէսի 37։ Մորհամ, օգտի որոյ յարանգն փթտի 38։ Մաճօն տիսանդէրիայի 38։ Մաճօն մուքաւի 40։ Մահէն յերկիւղ կրողաց 40։ Մորհամ ժանկառի 41։ Մորհամ դեղին 42։ Մորհամ պախաճին կամ ոտաց վիրացն 43։ Մաճօնի րիհ մայասիլէ 43։ Մաճօն տը նիկօլայ 43։ Մաճօն տիաֆինի կօնտիմէսօն 46։ Մաճօն էլէ թուվարի էլէսքօվ 47։ Մանօն պէնէտէ դատի նիկօլայ 47։ Մորհամ, որ է պօմը տարսէյուս 49։ Մէրքուրիօ տուլցօ 52։ Մորհամ մատան ֆօքէթ 53։ Մորհամ ունկան տը պուակլիում 54։ Մորհամ, որ է ունկան սուպրաթիւ 56։ Մայասիլի ուռեցի 57։ Մարդոյ որ երեսն եւ ձեռքն իբրեւ հուր այրի 57։ Մեղրը զուգած պլղամ քակելու 58։ Մախմուրի դեղ 59։ Մերձաւորութեան դեղ 59, 67, 75, 105։ Մանօն մուքաւի 66։ Մորհամ առաքելական 67։ Մազն յերկայն առնելու 72։ Մահացու դեղ որ մարդոյ տան 79։ Մուֆէռէհ դեղեր 79։ Մխլատզին թէրպիէն 81։ Մահացու դեղոց դեղ 82։ Մաճոն երից տարերաց լուծիչ 82։ Մայասիլն որ ծիծ ունի 91։ Մայասիլ չոր եւ խօստուկ ունի 92։ Մաճօն տիակաթօլիկօն 101։ Մաճօն լէնէ թիւօ 104։ Մաճօն տիզանդէրիայի 106։ Մանօն լուծման եւ օգտէ ստամոքին 107։ Մաճօն որ զլուծ փորն կապէ 107։ Մաճօնի վէճ 108։ Մանօնի ըռաւէնտ 109։ Մաճօն պէվասիլէ 110։ Մորհամ ունկան նուրէնպէկ 119։ Մորհամ մուքէրէր 120։ Մորհամ պատվական նոր վիրաց 120։ Մաճօնի միպին 121։ Մաճօնի խալսեր 121։ Մաճօն մանուշակի 115։ Մանօն վարդապետի 115։ Մաճօն խապզ քակելու 117»։ Թղ. 26բ. «Ն. Նէքրիզ 24։ Նէքրիզի մաճօն 31։ Նշատիրի աղ 58»։ Թղ. 26բ. «Շ. Շարապի մէրճան 2։ Շարապի ճէվահիր 3։ Շարապ որ է դիմոկրատէսին 6։ Շարապ որ է պանրի 7։ Շարապ որ օգտէ հազի 8։ Շարապ եարաղանի 8։ Շարապ վարդապետի 8։ Շիրի գէնչէ 16։ Շէրպէթ պատվական 19։ Շէրպէթ լուծելու 39, 43։ Շէրպէթ լիմոնով 50։ Շարապի մէնէմշէ 51։ Շէրպէթ ապունէհիլի 58։ Շէրպէթ որ լուծէ զսաֆրան 61։ Շահթէրէ հապի 103։ Շէրպէթ խօստուկի 117»։ Թղ. 27ա. «Ո. Ուռէցքի եախի 36, 49։ Ոտքն եւ ձեռքն որ թմրեալ լինի 60։ Ոտքն որ ցաւի 64։ Որովայնն որ դուրս ելանէ 77։ Ուռէցքի կակղացուցիչ դեղ 82։ Ունքն որ հէրարէ լինի 84։ Ոտաց ցաւ որ զաֆրայէ լինի 93»։ Թղ. 27ա. «Պ. Պուհիրօ ալքալիզաթօ 17։ Պալսամօ 29։ Պայրրուհի եաբմասի 56։ Պալպիթասիօն մէլանկօլի 72։ Պահակի դեղ 74։ Պահակի եւ եուզամի 78։ Պօղազն որ հէրարէթ ունի 89։ Պորտն որ ցաւի 99։ Պէռջ 106։ Պօղպատին թէրպիէն 65»։ Թղ. 27բ. «Ջ. Ջուր վաթել տալու դեղ 26։ Ջերմի դեղ 11»։ Թղ. 27բ. «Ս. Սըքն ճուպին 7։ Սուֆուֆ հայաբշտին խոցին 9։ Սրքն ճուպին սերկեւիլի 9։ Սնուն, որ ատամն ամրացնէ 10։ Սինէքէպուս հապի 10։ Սէվտայի շէրպէթ 12։ Սաբարինայ մաճօնի 28։ Սալորի մանօն 29։ Սինկիրին քաշվելն 55։ Սիաթիքայի, նկրիզի, հին եւ նոր վիրաց 63։ Սաբարինայ 66։ Սրաճայի դեղ 67։ Սաֆրայ լուծելու շէրպէթ 75։ Սօղլուճանի դեղ 93»։ Թղ. 27բ. «Վ. Վարդապետ մուրապայ 10։ Վարդապետի իսպիրիթիւս 70։ Վարդապետի մուքէրէր շէրպէթ 19»։ Թղ. 28ա. «Տ. Տիսանդէրիայի հօքնայ եւ դեղ 11, 60, 61, 82, 106։ Տիակաթօլիկօն մանօնի 15։ Տռօշիսկի տիմինիում 22։ Տուզլի պալղամի դեղ 31, 60, 68, 74, 81։ Տառջինի ջուր 33, 64։ Տէպէ կամ խասըխ եարըղի 108։ Տավալի եւ տաուֆիլ 29»։ Թղ. 28ա. «3. Ցուրտէ որ անդամն պաԹղ. 28ա. «Փ. Փէսէր աստրին ժանտ 59։ Փորն որ ցաւի ի ցուրտէ 98»։ Թղ. 28ա. «Ք. Քանչայի դեղ 44։ Քթէն որ հոտած ջրեր գայ 50։ Քրիստալ մինէրալ 50։ Քրտինք կտրելու 76։ Քէլ գլու 76։ Քրտնցնելու դեղ 82։ Քիթն ր հէրարէթ լինի 86։ Քէլի դեղ 108, 112։ Քէօքերուն եւ հունտերուն հասիէթը 115»։ Թղ. 28բ. «0. Օքնայ շինելն 15։ Օբստրուքսիոնի 17, 21։ Օձ հանելու դեղ 39, 82։ Օոֆիւլ մինանդ փիւստիւլայի 62»։ Թղ. 28բ. «Ֆ. Ֆավղանն 9։ Ֆէվրհէթիք 40։ Փէսֆէսէ օթի 42։ Եռէնկի հապ 56, 106։ եռէնկի դեղ որ արիւնն մաքրէ 74։ Եռէնկի, բորի եւ բերնի խոցերու 76։ Եռէնկի պէս պաճախներն որ հէրարէթ լինի 92։ Եռէնկի եւ թուզլի պալղամի»։ 3. Թղ. 89ա. «Պատմութիւն Մարկոս Աւրելեան կայսերըն Հոօմայեցւոց. Ամի հիմ նարկութեան Հռօմայ վեցհարիւր իննսուն եւ հինգերորդի Մարկոս Աւերելիոս տասն տարի Ռօտոս փիլիսոփայութիւն ուսաւ...»։ - Վերջ Թղ. 138բ-139բ. «Ցանկ Մարկոսի կայ4. Թղ. 141ա-180բ. Զանազան դեղադիրներ, օրինակուած անկանոն կերպով, որ է առանց յատուկ կարգի։ Սահակ Բժշկեան, Ձեռագրիս գրիչը, պատրաստած է անոնց այբենական ցանկը (թղ. 135բ-138ա), համապատասխան էջերով (էջ 1-88)։ Հոս կը ներկայացնենք այդ ցանկը. Թղ. 135բ. «Յանկ բժշկարանիս. Ա. Աչից ցաւի որ ի վաղեցոյ լինի 3։ Ականջն որ ցաւի 11։ Ատամնացաւի որ փշրին եւ շարժին 23, 54։ Ատաման շարժելուն պատճառն 24։ Արանքն որ ի վայր գայ մարդոյն եւ ձուքն 43։ Արանքն որ կապած է չկարէ մերձենալ 43։ Այրածի դեղ 60։ Այրութիւնն որ պակսի մարդոյն 63։ Անդամն որ ցաւի մարդոյն 45»։ Թղ. 135բ. «Բ. Բերանին հոտելոյն պատճառն 19։ Բերնի ցաւի դեղ 22։ Բերնի համն անուշ առնել 22։ Բորի կամ գէշ խոցերու դեղ Թղ. 135բ. «Գ. Գլխացաւի դեղ 1։ Գլխուն մազին եւ թեփուկին 16։ Գիրացնելու դեղ 58։ Գոզն որ արգելի 66։ Գորտնուկ 76։ Գոզն որ արձակի եւ անկողինն միզէ»։ Թղ. 136ա. «Դ. Դեղնութեան դեղ 48։ Դեղած լինի մարդն 50։ Դիւահարի 64»։ Թղ. 136ա. «Ե. Երեսն որ պրինկ ընկնի 78։ Երեսին գոյն տալոյ 79։ Երակն որ ուռչի նշթարէ կամ այլ իրաց 81»։ Թղ. 136ա. «Ը. Ըստամոքն որ կապի եւ կերակուր չկարէ ուտել 72»։ Թղ. 136ա. «Թ. Թըթի դեղ 52։ Թռչնոց տլսըմ 67։ Թանաք որ վաթի ի վերայ հանդերձի 78»։ Թղ. 136ա. «Լ. Լեզուն որ կարկի եւ չկարէ խոսիլ 28։ Լնդերքն որ մաշի 29։ Լերդն որ ցաւի 30։ Լուծումն կտրելոյ 82»։ Թղ. 136ա. «Խ. Խռչակն որ ցաւի եւ զանկիկն ընկնի 32։ Խօստուկ վատ ցեղ որ լինի մարդոյն 44։ Խումրայի դեղ 71»։ Թղ. 136ա. «Ծ. Ծկան ցաւի 44։ Ծարաւ որ լինի մարդն 68»։ Թղ. 136բ. «Կ. Կինն որ տղայ անցնելոյ հոգս ունի 54։ Կին մի որ տղայ չի բերել 55։ Կռնակն որ ցաւի 38։ Կրծոց ցաւի 41։ Կատղած շան խածածի 61։ Կանթեղի դլսըմ 67։ Կոծիծն ու դեղ 70։ Կոյս անելոյ կինն 75։ կնոջ գործքն իմանալոյ 75։ Կճըղ իրաց պատրաստելոյ 85։ Կուզի դիմէտ 86»։ Թղ. 136բ. «Հ. Հազի դեղ 56։ Հէրքունի եւ մոջըմ բունի 64։ Հեւք որ ընկած լինի մարդն 79»։ Թղ. 136բ. «Չ. Ձայնն որ կտրի մարդոյն 63։ Ձկանց տըլսմ 66։ Ձուեց ուռեցի տիմէկ 89։ Ձեռքը որ դողայ մարդուն 40։ Ձեռաց ափին մէջն որ սունկ կամ խոց լինի 40»։ Թղ. 136բ. «Ղ. Ղուլինճի դեղ 60»։ Թղ. 136բ. «Ճ. Ճիճի որ տափակ լինի 86»։ Թղ. 137ա. «Մ. Միջաց ցաւի 36։ Մսածի դեղ 40։ Մանի դեղ 52։ Մտամոյ լինի մարդն 62։ Մոջն բունի 77։ Մռջիմն, որ է նամլն 87։ Մարեմխոտն 88։ Մազն սեւցնելոյ 91։ Մերձաւորութեան օծանելիք 91։ Մարդ որ կամենայ որձ տղայ լինիլ 92։ Մախմուրի դեղ 69։ Մորհամ որ զխոցին փուտն հանէ 73։ Մորհամ 74։ Մտպուխ յաչաց եւ ջերմի 75։ Մորվաց դեղ որ քերծի 83։ Մազի դեղ 84։ Մազ չբուսցնելոյ 85։ Մազն սեւ առնելոյ դեղ Թղ. 137ա. «Յ. Յուսն որ ցաւի 39։ Յուշ ծերանալու դեղ 72»։ Թղ. 137բ. «Ն. Նուզլայի դեղ 74։ Նստոյ տեղն որ դուրս գայ մարդոյն 76։ Նիգ որ ունենայ եւ դժար լինի 80»։ Թղ. 137բ. «Շ. Շող որ զարնէ մարդն»։ Թղ. 137բ. «Ո. Ուռեցք դիպի մարդոյն 42։ Ոլորքն որ ցաւի 45։ Ոտից կոճն որ ցաւի 46։ Ոտից թաթն որ ցաւի 46։ Ոտից մատներն որ ցաւի 46։ Ոտից մատներն խոց եւ գէշ հոտ լինի 47։ Ոտից տապանն որ ցաւի 47։ Որ մարդն կապած եւ կախարդած լինի 49։ Ով որ ուզէ չհարբենայ 69։ Ոսկէ դեղ շինելն 84»։ Թղ. 137բ. «Պ. Պորտն որ ընկնի 36։ Պիսակոտ կամ գօթի լինի մարդն 47։ Պլղմոտ լինի 62։ Պինջն եւ քիմքն կալվի մարդուն 73»։ Թղ. 137բ. «Ջ. Ջերմի դեղ 53, 86»։ Թղ. 138ա. «Ս. Սիրտն որ ցաւի 29։ Սընկան դեղ 82։ Սուփուֆ մանուշակի 87»։ Թղ. 138ա. «Վ. Վատուժել որ կամենաս 59։ Վարդացաւի դեղ 61։ Վախկոտ որ լինի մարդն 77»։ Թղ. 138ա. «Տ. Տղան որ լալուկ լինի 54։ Տղան որ ի մօրն փորն մեռնի 54։ Տղայ անցնելոյ դեղ 55։ Տղայ որ չի լինի 57։ Տունն որ մռչիմ շատ լինի 77։ Տունն որ սողնոտ լինի 80։ Տունն որ ճանն շատ լինի 81»։ Թղ. 138ա. «3. Ցեց որ ընկնի առ մարդն 81։ Ցորենն որ ոջլոտի 78»։ Թղ. 138ա. «Փ. Փայծաղն որ ցաւի 33։ Փորն որ ցաւի 34»։ Թղ. 138ա. «Ք. Քեր եւ քոր լինի 87։ Քիթն որ հոտի 13։ Քիթն որ սունկ լինի 14։ Քիթն ցաւի եւ արիւն գայ եւ չդադարի 18։ Քամի որ ունենայ մարդն 66։ Քնացնելոյ դեղ 69։ Քըրտինք որ շատ լինի մարդն 70։ Քոստոր լինի մարդն 85»։ Թղ. 138ա. «0. Օձ մտանէ մարդուն փորն Թղ. 138ա. «Փ. Եռանկի բոր լինի մարդն 5. Թղ. 181. «Առաջն պարտ է ուսանել ըստուղուսաթին չաքն. Որ ի այս ըստուղուսաթին չաքին բժըշկապետք շատ խօսք են ասացեր մէկ մէկի հակառակ, բայց Ըռուֆօսն եւ ան տարի Մայխօսն եւ Էհանան ասացեր են թէ ըստուղուսաթն այն է որ ամենայն գործոց հիմն է...»։ Թղ. 182բ. «Վասն ըստեղծման յերիկամանցն թէ որպէս է» (Վասն Աստամոքին, Աղէճորտներուն, ի բաղանիս ի կիր օծելոյ, աշխատելոյ ի մարդուն վերաբերութեան, Լուծման դեղ խմելոյ, Կազմութեան ոսկերացն, Պալղամին զօրութիւնն, Սավտային, Ծննդեան զաւակաց, Կերպ ստեղծման գըլխոյն, Փայծղանն, Թոքին, Լեզվին, Սրտին, Լերդին, Աղեացն, Հալաբշտին, Աչացն, Ականջացն, Քթին, Շրթանցն, Ձեռացն, Ծծերուն, Չվերուն, Ծածուկ մարմնոյն, Ոսկերացն, Ջղերուն, Մկունացն)։ Թղ. 193բ. «Եւ յիշեմք զհինգ զգայութիւնն որ ի մարդն լինի» (Վասն դալար միրգ ուտելու, Ջուր խմելու, Գինի խմելու, Քնոյ եւ արթնութեան, Բնութիւն կակղացնելու, Մերձաւորութեան, Ի բաղանիս աճովելոյ»։ Թղ. 196բ. «Վասն ի բաղանիս լվացվելոյ, Դեղ տալն մարդուն» (Վասն երակ առնելոյ, Ապիկիս արկանելոյ, Տզրուկ դնելու, Կենդանութիւն առողջ պահելոյ, Ճանապարհ երթալոյ, Ի նաւ նստելոյ, Սննդեան մանկանն, Ճանաչելոյ զերակն, Ճանաչելոյ զգոզն, Ձեռնլվային, Պօերանին)։ Թղ. 208ա. «Վասն պատմութեան եւ նրշանք քրտնացն»։ Թղ. 208բ. «Վասն նշան(աց) մահու եւ կենաց հիւանդին» (Առաջագիտութիւն հիւանդին, Օթերուն եւ քաղաքներուն»։ Թղ. 213ա. «Վասն դեղերուն դիմանալն»։ Թղ. 216ա. «Վասն ի յանկողինն գոզելոյ Թղ. 217ա. «Արիւն կտրելու երակէ» (Ուռեցի դեղ, Այարիճի..., Բորի, Պլղամի, գիրութեան, Ձրուրի... եւ այլն դեղեր)։ - Վերջ