1500
1459
ԺԸ դար։
նօտր մանր։
Ա-Ը։
թուղթ բարակ։
ոսկետիպ շրջանակով շագանակագոյն կաշի, միջուկը ստուարաթուղթ։
բաւարար։
կարմիր թանաքով։
թղ. 1բ, 80բ։
ունեցած ենք 1791-1850 տարիներուն միջեւ։ Մատեանս կը բովանդակէ Բարսեղ Կեսարացիի Մեկնութիւն վեցօրէից. չի յիշատակուիր թէ ո՛ր Ձեռագրէն օրինակուած է։ Ունի հետեւեալ բովանդակութիւնը. Թղ. 1ա. «Տեառն Բարսղի Եպիսկոպոսի Կեսարու Կապադոկեցւոյ Մեկնութիւն վեցօրեայ արարչութեանն. Յառաջաբանութիւն. Սի՛ ոք ի քննողաց զրպարտեսցէ զԱստուծոյ զստուգութիւնն, թէ անիրաւութիւն ինչ պահանջեցաւ մարդն...»։ - Վերջ անդ։ Թղ. 2ա. «Ճառք սրբոյ Բարսղի Եպիսկոպոսի Կեսարու Կապադովկացւոյ յաղագս վեցօրեայ աւուրց արարչութեան. Ճառ Ա. Լուաք ի գրոց զի ասէ...»։ Թղ. 9ա. «Բ. Ի սակաւ բանս պատգամացն ի հարուստ ժամ աշխատ եղեաք...»։ Թղ. 16բ. «Գ. Գործք աւուրն առաջնոյ, որ կոչեցաւ որպէս են ճշմարտիւ մի...»։ Թղ. 25ա. «Դ. Ազգի ազգի տեսիլք լինին։ մոլեգինք ի քաղաքս բազումս...»։ Թղ. 31ա. «Ե. Եւ ասաց, ասէ, Աստուած, բղխեսցէ երկիր զբանջար խոտոյ սերմանեօք հանդերձ (...). Պատշաճող յօրինուածով յետ հանգչելոյ երկրի...»։ Թղ. 41ա. «Զ. Որ երթեալ նստիցի լինել տեսող նահատակացն մարտի...»։ Թղ. 54ա. «Է. Եւ ասաց, ասէ, Աստուած, բղխեսցեն, ասէ, ջուրքդ զեռուն կայտառ (...). Յետ լինելոյ լուսաւորացն...»։ Թղ. 61բ. «Ը. Եւ ասաց, ասէ, Աստուած, բղխեսցէ երկիր զեռուն (...). Արդ եկն հրամանն եւ հորդեցաւ ճանապարհ...»։ Թղ. 71ա. «Թ. Սեղան որ առաջի ձեր կազմեցաւ ընդ առաւօտս աստուածեղէն բանին...»։ - Վերջ թղ. 80ա։