1498
177
ԺԸ դար։
նօտր։
մագաղաթակազմ եւ ստուարաթուղթ։
բաւարար։
կարմիր թանաքով։
թղ. 1ա-3բ, 98ա-102բ։
ունեցած ենք 1791էն առաջ։ Մատեանս կը բովանդակէ Բարսեղ Կեսարացիի «Յաղագս վեցօրեայ արարչութեան» ինը ճառերը՝ հետեւեալ կերպով. 1. Թղ. 4ա. «Ճառք Սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարոյ Կապադովկացոյ, Յաղագս վեցօրեայ աւուրց արարչութեան. Ճառ առաջին. (Լ)ուարուք ի գիր զի ասէ. Ի սկըզբանէ արար Աստուած զերկին եւ զերկիր, Քանզի վայելուչ է եւ գեղեցիկ սկիզբն այս, որ եղեւ հաստատութեան աշխարհիս...»։ Թղ. 13ա. «Բ. Ի սակաւ բանս պատգամացն ի հարուստ ժամ աշխատ եղեալք...»։ Թղ. 22ա. «Գ. Գործք աւուրն առաջնոյ, որ կոչեցաւ որպէս են ճշմարտիւ մի...»։ Թղ. 33ա. «Դ. Ազգի ազգի տեսիլք մոլեգինք լինին ի քաղաքս բազումս...»։ Թղ. 41ա. «Ե. Եւ ասաց, ասէ, Աստուած, բղխեսցէ երկիր բանջար խոտոյ սերմանեօք հանդերձ (...). Պատշաճօղ օրինուածով յետ հանգչելոյ երկրի»։ Թղ. 53ա. «Զ. Որ երթեալ նստիցի լինել տեսօղ նահատակացն մարտի...»։ Թղ. 67բ. «Է. Եւ ասաց, ասէ, Աստուած, բղխեսցեն, ասէ, ջուրքդ զեռուն (...). Յետ լինելոյ լուսաւորացն...»։ Թղ. 76բ. «Ը. Եւ ասաց, ասէ, Աստուած, բղխեսցէ երկիր զեռուն (...). Արդ եկն հրամանն եւ հորդեցաւ ճանապարհ...»։ Թղ. 87բ. «Թ. Սեղան որ առաջի ձեր կազմեցաւ ընդ առաւօտս աստուածեղէն բանին...»։ - Վերջ թղ. 97բ։