Other notices
— - Bibliographic notice
387
ՄԱՇՏՈՑ ԿԸ
ՌԽԲ = 1593 - ՌԽԲ = 1593

ID
Number
387
Old record number
510
Title
ՄԱՇՏՈՑ ԿԸ
Start date
ՌԽԲ = 1593
End date
ՌԽԲ = 1593
Date details

ՌԽԲ = 1593։

Copy place
հաւանաբար Երզնկայ։
Reference
Type
Number of pages
153
Dimension
14x10
Layout
միասիւն (9,5x6,4)։
Writing details

բոլորգիր միջակ։

Codicology

13. որոնց 11ը՝ 12 թղ. իսկ ա՝ 11 թղ. ժգ՝ 10 թղ. ունի։

Principal subject
Subject details

թուղթ հաստ դիւրաբեկ, քիչ մը դեղնած։

Number of lines
13-14։
Binding

տախտակ՝ սեւ կաշեպատ, ետեւի մասը սեւ լաթ մը փակցուած. վերջին կողքին վրայ դրոշմազարդերու հետքեր կը տեսնուին, առջեւինը՝ բան մը չունի։ Կոնկելիք եւն. չունի, անոնց լոկ հետքը կայ։

State of preservation

գիրքը լաւ պահուած չէ. քայքայուած է։ Սկիզբէն 1 թղ. եւ վերջէն 2 թղ. ինկած են։ Թղ. 8բ-9բ, 37բ, 91բ լուսանցքներու վրայ արդի շեղագիրով կամ նոտրգրով աւետարան մը, գերեզման կնքելու արարողութիւնը գրած են. Թղ. 3բ-7ա վերի լուսանցքը 1-2 տողով աղտոտած է մելանով։ Սակայն գիրքը բնաւ վնաս չէ կրած, անթերի է։

Copyist
Owner

տէր Կարապետ եւ ուրիշներ։

Commanditaire
Illuminator
Binder
Սահակ երէց՝ երզնկան կոչեցեալ։
Parchment flyleaf

սկիզբէն ունի 2 թերթ ԺԲ-ԺԳ դարու փոքրադիր (13,1x9,3) անցման շրջանի երկաթագրով միասիւն (9x5,9) աւետարանի մը մասեր. երկուքն ալ շատ սեւցած եւ աղտոտ են, հազիւ ընթեռնլի։

Lettrines

Initials

Marginal illuminations

15ի չափ, նոյն էջերուն վրայ կարմիր ու սեւ մութ գոյներով են. թռչնագիր են կամ վիշապագիր։

Images

Canon tables 1

Թղ. 2ա որ քիչ մը աւրուած է միւս թղթին փակած ըլլալէն։

Canon tables 2

Թղ. 69բ։

Title text

սեւ են, քիչ անգամ մութ կարմիր։

Blank pages

չկան։

Colophon

Թղ. 152բ։ «Փառք ամենասուրբ Երրորդութեան Հօր եւ Որդւոյ եւ Հոգ։ Գրեցաւ մաշթոցս թվկ. ՌԽԲ ( = 1593), ձեռամբ բազմամեղ անձին՝ Սահակ երիցուս որ կոչի Երզընկան, ի դուռն Ս. Երրորդութեան։ Կաթաղկութեանն (իմա՛ կաթուղիկոսութեանն) տէր Դօթին, Հայրապետութեան տէր Ըռիստագէկ արհեպիսկոպոսին, ամէն։ Այլ եւ յիշեսջիր զուսուցիչն իմ զտէր Մինասն՝ ամէն։ Դարձեալ յիշեցէք զծնաւղսն իմ զմահտեսի Նորպարոնն, ամէն։ Ով եղբայր անմեղադիր լերուք սղալանաց եւ խոշորութեան սորա զի կայրն մեր այս չափս է։ Ի թվին ՌԽԲ ( = 1593) ապրիլ ամսոյ ի Ժ կատարեցաւ ամէն։ Հայր մեր որ յերկ»։ Այս գլխաւոր յիշատակարանէն զատ կան նաև մանր յիշատակագրութիւններ՝ որ զանց կ'ընենք։

Informations

չկան։ Մատեանս է Մաշտոց փոքրադիր, ցանկը տես Թղ. 1բ, ուր կան հետեւեալ կանոն1. Թղ. 2ա։ Կանոն մկրտութեան առանց վերնագրի։ 2. Թղ. 24բ։ «Կանոն պսակ աւրհնելոյ»։ 3. Թղ. 38ա։ «(Կանոն) պսակ վերացուցանելոյ»։ 4. Թղ. 39բ։ «Կանոն հաղորդ տալոյ»։ Թղ. 46ա. Ս. Հաղորդութիւնը տալէն առաջ ԺԳ. մաշտոցին պէս ունի այս ձեւը. «Արժանացուսցէ Տէր զհիւանդս մարմնոյ եւ արեան Տեառն», որ սովորական չէ։ 5. Թղ. 47ա։ «Կանոն տղայ(ա)թաղ առ6. Թղ. 64բ։ «Եւ յերկրորդումն աւուրն գան ի գերեզման» (այգալաց)։ 7. Թղ. 69բ։ «Կանոն համաւրէն ամենայն ննջեցելոցն»։ 8. Թղ. 97բ։ «Կանոն երրորդ աւուրն, (այգուցն)։ 9. Թղ. 108բ։ «Կանոն եւթն աւուրն առաւաւտուն եւ ամենայն կիրակէիցն»։ 10. Թղ. 115բ։ «Կանոն հոգեհանգիստ առնելոյ»։ - Նախ աղօթքն «Տէր բարերար որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց... Աւրհնեալ ես տէր Աստուած Աբրահամու, Սահակայ եւ Յակովբայ, որ աւրհնեցեր ըզպատարագս...» ապա՝ սովորական Ընթերցուածները։ 11. Թղ. 126ա։ «Կանոն տեառնականի»։ - Նախ ունի աղօթքն «Աւրհնեալ ես տէր Աստուած ողորմութեամբ քո որ Տէրդ ես ուխտից». ապա Ընթերցուածները։ 12. Թղ. 139բ։ «Կանոն աղի»։ 13. Թղ. 140բ։ «Կանոն գառն աւրհնե14. Թղ.141ա։ «Գանձ ննջեցելոց. Մինդ ի յԷէն բանդ». 7 տուն՝ Մանվելս։ 15. Թղ. 148բ։ «Ով քահանայք եւ վարդապետք աստուածաբան»։

Content