388369ԺԶ դարէն ոչ նորագոյն։
բոլորգիր միջակ։
16. որոնցմէ ա՝ 11 թղ. ժա՝ 13 թղ. ժե՝ 10 թղ. ժզ՝ 8 թղ. իսկ մնացած 12ը՝ 12 թուղթով են։
թուղթ հաստ, հնութենէ քիչ մը դեղնած։
սեւ կաշեպատ տախտակ. երկու կողմէն նոյն զարդերով. կեդրոնը խաչ մը քառակուսի. շրջանակն եւ անկիւնազարդք եւս՝ նոյն տեսակէն։ Գոցելիք մասը կայ, բայց կոնկելիքները բոլոր ինկած են։ Ներսէն ունի հին կերպասի կտոր մը կարմիր ճերմակ զարդերով։
լաւ պահուած չէ։ Սկիզբէն ու վերջէն թուղթ կը պակսի. Թղ. 16-17ի միջեւ թերի կը տեսնուի՝ թէեւ թուղթերուն թիւը կատարեալ է. Թղ. 178-179ի միջեւ 2 թուղթ կտբած են, որոնց հետքն ալ կը տեսնուի. անոնց հետ միասին՝ հաւանաբար նաեւ յիշատակարանը։ Թղ. 186բ. ի յիշատակարանը քերթած աւրած են. Թղ. 33-34 անվարժ ձեռք մը գիր փորձեր է, նոյնպէս Թղ. 130ա.ի վրայ՝ խաղացեր են։
«Եղիայ փ»։
չունի։
ամէն կանոնի սկիզբը. մէկ գոյնով՝ կարմիր։
2 հատ. Թղ. 17բ. որու ներքեւ գրուած է. «Ստեղեումն Եւա(յ)ի ի կոգէն Ագամա(յ)։ Եւ ելանեն դ զետք ի գրախօտէն նղամա(յ). Եփրատէս, Տիգրիս, Փիսոն, Գեհոն»։ Պատկերը՝ կարմիր, դեղին եւ կապարի գոյներով է։ Դէմքերն որոշ չեն։ Մին՝ երկար զգեստներ ունի, միւսը՝ կարն, ծունկերէն վեր։ Գետերու պատկերներն ալ դրած է կարմիր պղտոր ջրով։ Թղ. 130բ. «Քրիստոս բազմեալ լուա(յ) զոտս առաքելոցն, նախ Պետրոսի»։ Հոս ա, 3 գոյն կայ. դեղին, կարմիր եւ թուխ կանաչ մը. դէմքերը հոս աւելի որոշ կը տեսնուին եւ բաւական յաջող են։
չկայ։
կարմիր են, շատ տեղ անընթեռնլի։
Թղ. 17ա։
Թղ. 186բ։
«Ի գրատանէ Հ. Մինասայ առաջնորդի Բժշկեան. յղեալ ի վանս՝ յամին 1842»։ Մատեանս է Մաշտոց փոքրադիր, ուր կան հետեւեալ կանոնները. 1. Թղ. 1ա։ Կանոն մկրտութեան (առանց վերնագրի)։ 2. Թղ. 13բ։ «Կանովն քթիթ աւրհնել, ձեռնազինահար խաչանշան դրոշմամբ». հմմտ. ՂԱ. Մաշտ. § 38։ 3. Թղ. 18ա։ «Կանոն պսակի»։ 4. Թղ. 25ա։ «Կանովն պսակ վերացուցանելոյ»։ 5. Թղ. 25բ։ «Կանովն հաղորդ տալոյ»։ 6. Թղ. 30ա։ «Կանովն զամենայն ննջեցեալ(ս)ն ի հանգիստն փոխել(ոյ)»։ 7. Թղ. 46բ։ «Գանձ մեռել թաղի ասա. Մինդ ի յէէն». Մանվելս։ 8. Թղ. 51ա։ «Եկայք այսաւր եղբայրք». Երգ Արիստակէսի։ 9. Թղ. 52բ։ «Գանձ մեռելաթաղի. Ով քահանայք եւ վարդապետք»։ 10. Թղ. 55ա։ «Յերկրորդում աւուրն այգուցն»։ 11. Թղ. 61բ։ «Կանոն զվախնանեալ տըղայսն յուղարկել ի Քրիստոս»։ 12. Թղ. 71ա։ «Այգու(ց)ն գան ի գերեզմանն»։ 13. Թղ. 74բ։ «Կանովն ոգեհանգիստ առնել(ոյ) կամ պատարագ մեռելոց»։ 14. Թղ. 78բ։ «Կանովն աղ աւրհնելոյ»։ 15. Թղ. «Կանովն տեառնականի»։ 16. Թղ. 85բ։ «Կանովն սերմն, շեղջ եւ յընծան աւրհնելոյ»։ 17. Թղ. 89ա։ «Կանովն պղծեալ տահարի յանաւրինաց»։ 18. Թղ. 92բ։ «Կանովն խաչ աւրհնելոյ»։ 19. Թղ. 114ա։ «Կանովն մեծի Հինգշաբաթին զապաշխարողսն արձակելոյ»։ 20. Թղ. 129բ։ «Կանովն ոտնլուային»։ 21. Թղ. 137բ։ «Կանովն ջուր աւրհնելոյ յայտնութեան»։ 22. Թղ. 151ա։ «Կանոն աւազան աւրհ23. Թղ. 156բ։ Իւղաբերից, Բժշկութեան եւ Հանգստեան աւետարաններ։ 24. Թղ. 178ա։ «Ով որ զգցողս չզիտի երգս ասի. Երգեմ զերգս». Եղիայ փ։ 25. Թղ. 179ա։ «Կանովն եաւթն աւուրն երթան ի գերեզման» (աշխարհաթաղին)։ 26. Թղ. 183ա։ «Կանովն եւթան տղային երթան ի գերեզման» (տղայաթաղին)։