Other notices
— - Bibliographic notice
627
ՃԱՇՈՑ ԼԲ
1372 - 1372

ID
Number
627
Old record number
1266
Title
ՃԱՇՈՑ ԼԲ
Start date
1372
End date
1372
Date details

Copy place
Իտալիոյ Սէն, այսինքն Սիենա քաղաքը, կամ լաւ եւս քաղաքին Ուրբէվէթէրի (Ս#Ե# ######) արուարձանը։
Reference
Type
Number of pages
234
Dimension
20x27, -
Layout
երկսիւն, իւրաքանչիւրը 6,5x18։
Writing details

բոլորգիր ընտիր։

Codicology

19, որոնցմէ իւրաքանչիւրը ունի 12 թղ.։ ա. թերթէն առաջ կայ ուրիշ թերթ մը (թղ. 1-8)՝ որ դուրս մնացած է թերթահամարէն. իսկ ժթ մագաղաթեայ թերթը ձեւացած է 7 թուղթէ, որմէ երկուքը թուղթ են, աւելցուած 1643ին՝ նորոգողին կողմէ։

Principal subject
Subject details

մագաղաթ ընտիր. թուղթ են միայն թղ. 227228, 231-234։

Number of lines
31։
Binding

փայտեայ կաշեպատ, գեղեցիկ դրոշմանիշերով, երկու կողքերուն վրայ չորս անկիւնճերը՝ մետաղեայ Խաչասեւ զարդեր, ունի զոգելու զոյս ականչները՝ որոնք գործոն են եւ մետաղեայ, Թղ. 227բ ի վրայ նրա Յակոբոս Յիսուսի 1643ին կը գրէ թէ ինք աւելցուցած է ձեռագրին թղ. 227-228, որոնք ներկայիս մաս կը կազմեն ձեռագրին հետ. որով կրնանք եզրակացնել որ ձեռագրիս կազմը 1643ին եղած է, եւ ցարդ մնացած հաստատուն ու պատկառելի։

State of preservation

Copyist
ծրա Մխիթարիչ Շահապօնեցի։
Owner

Եղ. Մելքիսեդեկ, վանահայր Սիենայի (Ուրբէվէթէրի) Հայոց վանքին։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ, կազմուած է 1643ին։
Parchment flyleaf

չունի, կողքերը ներքին կողմէն ծածկուած են հասարակ թուղթով։

Lettrines

Initials

կարմիր եւ կապոյտ՝ մեծ երկաթագիտկ - հՈՈԱԳԻՐՔ կարմիր բանաքովեն։ - ԿԱՏԱՐ։ թղ. 231ա-234ա, որոնք նորոգողին կողմէ աւելցուած են։

Marginal illuminations

Images

Canon tables 1

եւ այլ զարդեր չկան։

Canon tables 2

Title text

Blank pages

Colophon

Բնագրին գրչութեամբ կան հետեւեա, 1. Թղ. 230ա2. «Փառք...։ Արդ գրեցաւ գիրքս Պատարագամատոյց, որ կոչի Սիսալ, յամի ծննդեան Տեառն մերոյ ՌՅՀԲ (1372), եւ էառ զաւարտ Յունվար ամսո(յ) ի ( = 20) օրն, յետ մէջ գիշերա(յ)ին ժամուն, ի քաղաքս որ կոչի Սէն, ի միայնարանի Եղբարց Հայոց, ընդ հովանեաւ Սրբուհո(յ, Աստուածածնին, եւ սրբոց առաքելոցն Սիմոնի եւ Թադէոսի, ի վայելումն կուսակրօն քահանայի եղբօր Մելքիսեդեկի, ի սոյն ժամանակի Առաջնորդի միայնարանի Եղբարց Հայոց, արտաքոյ քաղաքին՝ որ կոչի Ուրբէվէթէրի, զոր բազում սիրօվ եւ փափաքանօք ցանկացող եղեալ սմա, ի վա(յ)ելումն իւր եւ յետ փոխման աստի յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց։ «Արդ գծագրեցաւ վերոասացեալ գիրքս ձեռամբ փծուն եւ անարհեստ գրչի Եղբօր Մխիթարչի, կոչեցեալ Շահապօնեցի, բազում աշխատանօք, վասն անպատրաստութեան տեղո(յ)։ Սակայն բռնադատեալ ի սիրո(յ) վերոյ ասացեալ Եղ. Մել(քիսեդեկի), հօր իմո(յ) ըստ հոգ(ւ)ոյ, գծագրեցի ըստ կարի իմում, զոր աղաչեմ զամենեսեան ընթերցօղք (ի)մ գրոցս, փծութեան գրոյն եւ սղալանաց անմեղադիր լերուք, եւ վերոյ ասացեալ ստացող գրոցս նաեւ զփծուն գրիչս յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր, եւ որ տայն առատապէս ամենայնի եւ ոչ նախանձի, պարգեւեսցէ ձեզ յիշողացդ եւ մեզ յիշեցելոցս զիւր անմահական հանգիստն, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն»։ 2. Թղ. 101ա2. «Ով սուրբ քահանայ, յիշեա՛ զստացող գրոցս, նաեւ զանարուեստ գծագրօղս ի սուրբ պատարագդ»։ 2. Թղ. 102ա. Ստորին լուսանցքին վրա, գրիչէն գրուած եւ ջնջուած. «Այս երեք թուխթն ֆրանկի պատարագին խորհուրդն 4. Թղ. 147բ1. «Զգծողս յիշեա՝ ի պատաՅետագայ դարերուն աւելցուած են զանազան յիշատակագրութիւններ, որոնք կ'արտագրենք ժամանակագրական կարգով. 5. Թղ. 7ա. «Ես մեղաւոր ծառայ Յիսուսի Քրիստոսի, նուաստ անուն Մարտիրոս Արքիեպիսկոպոս հայազգի, ի քաղաքէս Մերտնայ եւ Յամիթ, ի թվին Հայոց ՋՁԸ, եւ ի ծրանկաց թվական էր 1539, եկայ ի այս քաղաքս՝ որ կոչի Ֆէռէնցայ, ի յԵրուսաղեմայ եկայ Իլուրեկէ Աստուածածին, եւ այնկից ի Հռոմն, ի Պետրոսի գերեզման, եւ այնկից եկայ ի այս քաղաքս, եւ այսկից ի Սուրբ Յակովբն գնացի, ի այս տեղս տեսայ զայս գիրքս, որ է անուն գրոյս Գալուստգիրգ, ի վանք որ գոչի Իսարվի։ Եւ ես գրեցի զայսչափս եւ անցայ դնացի ի Սուրբ Յակովբն»։ 6. Թղ. 101բ. «Դարձեալ յորժամ այս վանքս եկայ, թվական Հայոց ՋՉԹ էր եւ ծրանկաց թվական ՌՇԼԹ ( = 1538) էր. ես մեղաւք ի լի Մարտիրոս եպիսկոպոս Մերտրնցի, զայս նոր գիրս գրեցի, ի եւ այս վանուցս աւագ էրէցուն անուն Մասթռու Իուվաքին Քիւռանդինու վքարիու տայ Լանունցիադայ (իմա՛ ####### ######## ##########, ###### ## ###########)։ Որք հանդիպիք սմայ՝ յիշեցէք զմեզ յաղաւթս ձեր եւ Աստուած յիշէ զձեզ իւր արքայութեան. 7. Թղ. 7ա. «Ի թվին մարդեղութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ՌՇՀ ( 1570), ի քաղաքն ելօրէնցիայ, եկեղեցին Աւետեաց սուրբ Աստուածածնին, գթեալ անդ զայս միսալս եւ գնեցի ժդ ( = 14) ֆլօրի, երա Զաքարիայ Խօսկաշենցի, որդի Նորիջանին, ազգաւ հայ, Տէր Աբէլ Գաղեցի, Յօվանէս Խօշկաշենցի, որդի Խուրամին, Լօրէնցոս Ապարանեցի, Մեսրոբ Ջուղեցի, Փաշի՝ որդի Մուրատեասիլ նախջվանցի, Սոցա վկայութեամբն գնեցաք՝ հալալ արդեանց իմոց, եւ յիշատակ ինձ եւ ծնօղաց իմոց. ամէն։ «Ես երա Վարդանս Գաղեցի, որդի Յարումին, գրեցի զայս յիշատակարանս. թվին Հայոց ՌԺԹ ( = 1570)»։ 8. Թղ. 230ա1. «Ես Տէր Նիկօլ Արքեպիսկոպոս Ապարանեցի, եկի Հուռում քաղաք, էս Միսալս մեր կարգին էր, ընկել էր հայի ըսպէթալն (իմա՛ ########), Մարքանդոնին ձեռիցն էր, յինք առի երկու ամիս պատարագ արի, թվին ՌՇՀԸ ( = 1578)»։ 9. Թղ. 230ա1. «Ես Տէր Բարդողիմէոս Աբգարաց ազգէն եւ անարժանի վարդապետ եւ աստուածաբան, մտայ այս մեր ազգին տուն հով(ու)ապետ եւ խոստովան(ա)հայր, որ էր թվին ՌՈ ( = 1600), հրամանով Կեղեմէնթոս ութերորդ սուրբ փափին. բաւ է»։ 10. Թղ. 230բ. «Յես Առաքել աբեղայս եկի աստ Երզնկացի, երկիր պագի տաճարի աստ, զի քօեսցէ զմեղս իմ, զի այր մեղօոր եմ ես, տառապեալ հոգւով, ծնողաց իմոց, զհօրն իմ Զաքարիան (բառ մը ջնջուած) եւ զմօրն իմ (ջնջուած) համար, զմեզ մի Հայր մեղայիւ յիշեցէք ի Քրիստոս, եւ դուք յիշեալ լիցիք ի Քրիստոս իւր արքա(յ)ութիւնըն. ամէն։ Գրեցօ թվին ՌԾԹ ( = 1610), Յունիս, կիրակի»։ 11. Թղ. 208ա2. «Ես ֆրայ Մ(ո)վսէս, ի երկրէն Նախչայվանայ, ի գաւառէն Արին ջակայ, ի գեղջէն Խօշկայշինոյ, եկայ Ըուռումայ, թվ. ՌՈՒԸ ( = 1629), Յունիսի ԻԴ ( = 24), օրն Յօվանէս Մկրտչի տա(ւ)նն մտայ Ըուռումայ, այս միսալօվս պատարագ 12. Թղ. 226բ2. «Ես Տէր Մօվսէսին հայ Խօշկաշինեցի եւ Քուռդ Տէր Դօմինիկոսին անուանքն գի՛տ ի նա թուղթն (իմա՛ թղ. 208ա2) այս գրուս»։ 13. Թղ. 230բ. «(Ես) Յովհաննէս Անկիւրացի, որ ֆռանկն ձիվաննի Մաւլինօ կոչէ, եկի ի մեծն Հռովմ թվին Հայոց ՌՉԶ ( = 1637) եւ կեցայ մինչեւ ՌՇ ( = 1641), վասն պազմայ առնելու զսուրբ Աստուածաշունչն, բայց ոչ կարացի աւարտ առնել վասն բազում պատճառից. բայց (յ)ույս ունիմ ի Վանատիկ կամ ի Կոստանդինուպոլիս կատարել, զի ունիմ զամենայն գործիք որ պիտոյ՝ վասն այդ սուրբ բանիդ։ Յիշեցէք ի սուրբ աղօթս ձեր, որ (յ)իշեալ լինիք յարքայութեան Յիսուսի Քրիստոսի. Հայր»։ 14. Թղ. 208ա2. «Ես Դօմինիկոս յերկրէն Նախջեվանոյ, ի գիւղէն Ապարանոյ, հայ, եկի Հոռոմ, հետ իմ խորբեր ( = հօրեղբօր) Տէր Յակոբին, վասն ուսանելո(յ) զլեզու լալաթինացոց. թվ. ՌՈԽԲ ( = 1642). յիշեալ լիջիք ձեր սուրբ օթ»։ 15. Թղ. 148բ2. «Թվ. ՌՈԽԳ ( = 1643)։ Փետրուվարի ԻԴ ( = 24), ի տօնի սուրբ առաքելոյն Մատաթիայի, ես երա Յակոբոս Յիսուսի, իմ եղբայրորդի Դօմինիկոսն, եկինք Հռոմ, արտաքսեալ Էրընջակոյ գաւառէն, անօրէն իշխանէն պարսից՝ որ կոչի Իմամ Ղուլի Սուլթան, որդի Մաղսուտ Սուլթանին Քանկառլու»։ 16. Թղ. 226բ2. «Այս առաջիկա(յ) երկու պատարագս (իմա՛ թղ. 227-228), որ է ռօզարի եւ Այլակերպութեան, ես Երա Յակոբոս գրեցի, թվ. ՌՈԽԳ ( = 1643), Յունիսի ԺԵ ( = 15) օրն»։ 17. Թղ. 226բ2. «Ես Ֆրա Դաթէոս քահանայս, յասգաւ հայ, յերկրէն Նախիջեւանո(յ), ի գիւղն Շահբունեցի, եւ ի գարքէն քարոզողաց, եկի այս մայրաքաղաքս զ ( = 6) ամիս նստեցա(յ), այս միսալիս օրինակօվն մէկ միսալ գրեցի, յետոյ ելայ այս տեղիս դէպ Ըսպանիեա գնացի. թվ. ՌՈՄէ ( = 1657), յՕդոստոս ամիս Զ ( = 6)»։ 18. Թղ. 230ա2. «Տէր Զաքարիա նուաստ հոգի, Զարմէ Հայոց Սիսիանցի, Որ մականուամբ Աղամ կոչի Որդի առն չինականի, Հնգօք ամօք ի յաստ կացի, Յեկեղեցիս յերոյ ազգի, Որ է շինեալ յանուն սրբոյն Մարիամու Եգիպտուհւոյն, Ի թվականիս Հայոց զարմի Հազար հարիւր եւթն եկի ( = 1658) Մարտի ամսոյն շարագրեցի, Տասն եւ չորսին յաւարտեցի»։ 19. Թղ. 234բ. «Տէր Ջաքարիա Սիւնեաց տանէ Ռամիկ գեղջուկ բանունեցէ Աշակերտեալ բաբունապետէ Աստուածաբան Կղէմէնթէ, Բազում ամօք աշխատեցայ, Յամենեցունց յետնեալ գտայ, Քանզի մեղօք փարթամացայ Ի շնորհաց Հոգւոյն աղքատացայ։ Ջձեզ աղաչեմ հանդիպողք բանիս Յիշման առնէք զիս զեղկելիս, Թերեւս Տէրն ողորմեսցի, Յաղտոյ մեղաց զիս սրբեսցէ, Ի թվականիս հայոց սեռի, Հազար հարիւր ընդ եւթնեկի ( = 1658) Մարտի ամսոյն շարագրեցի Սակաւ բանիւ յաւարտ հանի»։ 20. Թղ. 148բ2. «Ես Յովաննէս Քարմատանենց Լովացի եպիսկոպոս Պողտանոյ եւ վարդապետ, եկի ի քաղաքն Հռոմ, առ ի համբոյր սրբազան գլխաւոր առաքելոյն Պետրոսի եւ Պօղոսի։ Թվ. ՌՃԺԱ ( = 1662), Յունիսի Ա( = 1) ի սուրբ յԵրուսաղէմ նա21. Ձեռագրիս սկիզբը, Պահպանակի փոխարէն դրուած թուղթի վրայ. «Ես ֆրա Պետրոսս անպիտան կրօնաւոր ի կարգէն Քարոզողաց, ազգաւ հայ, ի մեծէն Հայա(ս)տանոյ, ի գաւառէն Նախչուանոյ, ի գեղջէն Ճահկոյ, եկի յայս սուրբ մայրաքաղաքս Հռօմ, վասն ուսման, յամի փրկարար մարդեղութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ՌՈՂՋ ( = 1696), ի հայրապետութեան սրբազնագունեղի Տեառն փափին Ինօչէնցիոսի երկոյտասաներրորդի, եւ մնացի աստ ի մեծ վանն Քարոզողաց որ կոչի Մինէրվայ, մինչեւ յամին ՌՉԳ ( = 1703), յորում ամոջ հանդիպեցի գրքոյս այսմիկ յեկեղեցին Հայոց, պատճառաւ գալըստեանն պատուականագոյնեղի Տեառն Ստէփանոս Շիրան Ահրեպիսկոպոսին աստ, վասըն ձեռնադրութեան իւրոյ վերոյ ասացեալ գաւառին յԱհրեպիսկոպոս։ Ուստի թողլով զայս յիշատակս աստի, մաղթելօվ խնդրեմ ի հանդիպողաց գրքոյս եւ տեսանողաց, զի արժանասցեն ունել զիս յանձեալ ի մաքրափայլ աղօթս իւրեանց, որք եւս ի Քրիստոսէ Յիսուսէ վարձադրեալ լիջին։ «Գրեցաւ յամին ՌՉԳ ( = 1703) (Յ)ույլիսի ԺԸ ( = 18) յաւուրն, ի հայրապետութեան սրբազնագունեղի փափ Կղէմէնթոսի միատասաներրորդի, երրորդ ամին հայրապետութեան»։ 22. Թղ. 234բ. «Կափացի Յովհաննէս վարդապետէ. Յետոյ մաղթեմ եւ զիս, ԳԼորգեան Կաֆայեցիս, Յոհաննէս անուն եղկելիս, Անուամբ արհի՝ բայց բուն լալիս, Անօգնական եւ անլեզու, Կացի ի Հռոմ իբրեւ ամս երկու Չվերջն յուսացեալ ի յԱստուծոյ Ջվախճանս առ յոյր է լինելոյ։ Ի թվականիս Տեառն Յիսուսի, Էր հազար եւ եօթն հարիւրի Երեք այլ եւս էր աւելի ( = 1703), Ամսոյն մի էր Օգոստոսի։ Այսչափ ի մէնջ հանդիպողացդ։ Յիչումն լիցի»։ 23. Թղ. 234բ. «Կամիմ զի լիցիք դուք երբարք, Մարմնով առողջք հոգօվ (յ)օժարք, Ինձ եւս եղիցիք օգտակարք, Թշվառականի եղկելոյս, Ոչ հրամանօք այլ մաղթանօք, Խնդրեմ ի ձէնջ աղաչանօք, Իսկ ընկալջիք (յ)օժար կամօք Յանձնեալ զիս յաղօթս ձեր։ Այլ ձեզ զփոխարէն հատուսցէ, Որ զպէսպէս զաղտս սրբէ։ Տէրն այսինքն որ է փրկիչ, Ի կապանաց զձեզ ազատէ։ Պետրոս անուամբ Ճահկեցի, Ջփոքր բանս աստ գրեցի, Յամի տեառն Յիսուսի, Հագար եօթն հարիւր եւ երրորդի»։ 24. Թղ. 234բ. «Կալ երիցս զամս կենացն Քրիստոսի Եւ երկոքիւն զմինն բազմացու, Եւ երթ տասն եւ չորիցս զնոյնն, Եւ վեց ի վերայ մնացեալին ած, Որ ինչ լինի՝ թվական է Քրիստոսի, Ջնոյն թուոյ իմայ գալն ( = 1722 Անարժան Տէր Մարգարիս Ի մեծն Հռօմ»։

Informations

կը պակսին։ Մատեանս է Ճաշոց եւ Խորհրդատետր լատինաց. թարգմանուած հայերէնի Միաբանող Եղբայրներու կողմէ, իրենց գործածութեան համար։ Սուրբ Գրային հատուածներուն համար օգտագործուած են հայկական վաղեմի թարգմանութիւնը, իսկ ծիսարանը նոր թարգմանութիւն է։ Ունի հետեւեալ բովանդակութիւնը։ 1. Թղ. 1ա-6բ. Տօնացոյց. «Յունուար ունի աւուրս լա...»։ Կու տայ Յունուար-Դեկտեմբեր ամիսներու ցանկը, նշանակելով իւրաքանչիւր օրուան տօնը, ինչպէս նաեւ եղանակային անցքերը, ինչպէս՝ «Արեգակն ի ջրհոսն», «Հասարակ աշնանային» եւն.։ - Թղ. 7ա. կու տայ երկու տող աղիւսակ մը՝ բացատրելու համար նահանջ տարին գտնելու կերպը սա գրութեամբ. «Գիտելի է զի կարմիր գրերըս այս՝ են կիրակէից գրերն...»։ - Թղ. 7բ. կէս էջ աղիւսակի մը ստորեւ՝ կու տայ անոր բացատրութիւնը. «Զմուտ զատկացոյց աղիւսակիդ...»։ 2. Թղ. 8ա1. «Տեառն Աստուծոյ մերոյ նախատօն Ծննդեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ կոչի ըստ հռոմայեցւոցն Գալուստ. սկսանի ի կիրակին յայն...։ Պատարագամատոյց բոյոր տար(ւ)ոյն կարգեալ ըստ սուրբ Եկեղեցւոյն Հռոմա(յ) եւ ըստ Կարգին Քարոզչաց։ Առաջի կիրակէի Գալըստեանն»։ Իւրաքանչիւր օրուան համար նշանակուած կանոնը՝ ունի սա կերգը. Ժամամուտ. Սաղմոս, Աղօթք, Ընթերցուած, Աւետարան. Սրբասացութիւն, Ծածուկ աղօթք, Հաղորդուքեան աղօթք, Յետ հաորդուրես։ ա3. Թղ. 8բ1. «Երկրորդ կիրակէի Գալըստեանն»։ ևթղ. 9րն. «Երրորդ կիրակէի Գալըստեանն»։ 5. Թղ. 10բ1. «Չմեռնա(յ)ին եղանակին որ լինի յետ Լուսիա կուսին. Չորեքշաբաթին»։ - Թղ. 11բ1. «Ուրբաթին»։ - Թղ. 12ա2. «Շաբաթին»։ 6. Թղ. 14ա1. «Չորրորդ Գալստեանն»։ 7. Թղ. 11ա1. «Ի վինիլի Ծննդեանն Տեառն»։ 8. Թղ. 15բ2. «Ծննդեան Տեառն, մէց գիշերին»։ - Թղ. 16բ2. «Ընդ արշալոյսն Ծննդեանն»։ - Թղ. 18ա1. «Ծննդեանն ճաշո(յ) պատարագի»։ 9. Թղ. 19ա2. «Կիրակէի որ ի մէջ ութօրէից Ծննդեան»։ 10. Թղ. 20ա2. «(Կանոն) Թլփատու11. Թղ. 20բ1. «Վինիլի Յայտնութեան»։ 12. Թղ. 21ա1. «Յայտնութեան Տեառն»։ 13. Թղ. 22ա1. «Կիրակէի որ ի մէջ ութօրէից Յայտնութեան»։ 14. Թղ. 22բ2. «Ութերորդ աւուր Յայտնութեան»։ 15. Թղ. 23բ1. «Առաջի կիրակէի յետ ութօրէից Յայտնութեան»։ - Թղ. 24ա2. «Երկրորդ կիրակէի»։ - Թղ. 26ա1. «Հինգերորդ կիրակէի»։ 16. Թղ. 26ա1. «Առաջաւորի կիրակէին որ կոչի ըստ հռոմա(յ)եց(ւ)ոցն եօթանասներորդ»։ - Թղ. 27ա1. «Վաթսներորդ կիրակէին»։ - Թղ. 28բ1. «6(ի)սներորդ կիրակէին»։ 17. Թղ. 29ա2. «Յառաջնում աւուր քառասնորդաց պահոց. չորեքշաբաթին»։ 18. Թղ. 34ա2. «Առաջի կիրակէի քառասնորդաց»։ կը յաջորդեն Քառասնորդաց բոլոր օրերու համար կանոններ, ճոխացած Հին եւ Նոր Կտակարանի ընթերցուածներով։ Միջանկեալ, երկրորդ կիրակիէն առաջ. 19. Թղ. 40ա1. «Շաբաթին, որ է մի ի չորից եղանակացն»։ 20. Թղ. 73բ1. «Կիրակէի Սաղկագար 21. Թղ. 77բ2. «(Մեծի) Երկուշարաթին»։ 22. Թղ. 79ա1. «Մեծի Երեքշարաթին»։ 23. Թղ. 82ա2. «Մեծի Չորեքշաբաթին»։ 24. Թղ. 86ա1. «Մեծի Հինգշաբաթին»։ 25. Թղ. 87բ2. «Մեծի Ուրբաթին»։ 26. Թղ. 93ա1. «Մեծի Շաբաթին, որ է վինիլ Պասեքին»։ 27. Թղ. 99ա1. «Յաղագս պաշտաման քահանային ի պատարագն»։ 28. Թղ. 104ա2. «Սուրբ Զատկի աւուրն»։ Զատկին յաջորդող շաբթուան իւրաքանչիւր օրը ունի յատուկ կանոն, որոնց կը յաջորդէ «(Կանոն) Նոր Կիրակէին», ապա երրորդ եւ չորրորդ կիրակիներու կանոնները, որոնց աւարտին՝ թղ. 113ա2. «Երկուշաբթի աղաչանաց ընդդէմ ամենայն ցասմանց»։ 29. Թղ. 114ա1. «Չորեքշաբաթին, որ է վինիլ Համբարձման Տեառն»։ - Թղ. 114բ1. «Ի յօր տօնի Համբարձման Տեառն»։ - Թղ. 115բ1. «Կիրակէի որ ի մէջ ութօրէից Համբարձման Տեառն»։ 30. Թղ. 116ա1. «Ի վինիլի Գալառեանն սուրբ Հոգւոյն»։ - Թղ. 118բ1. «Ի յօր Գալըստեան սուրբ Հոգւոյն»։ Հոգեգալստեան յաջորդող շաբթուն վեց օրերու կանոնները աւարտելուն 31. Թղ. 125ա1. «Ի տօնի սուրբ Երրորդութեան»։ 32. Թղ. 125բ2. «Ի տօնի սուրբ մարմնոյ եւ արեան Տեառն, զոր տօնեն յառաջնում հինգշաբաթին յետ տօնի սուրբ Երրորդութեանն»։ 32. Թղ. 126ա1. «Կիրակէի որ ի մէջ ութօրէից մարմնոյն Քրիստոսի»։ 34. Թղ. 127ա2. «Առաջի կիրակէի յետ ութօրէի մարմնոյն Քրիստոսի»։ Կը յաջորդեն վեշտասան կիրակիներու կանոնները. 35. Թղ. 138ա2. «Աշնանա(յ)ին եղանակին չորեքշաբաթին, որ է յետ տօնի խաչին». կը շարունակուին եօթնեւտասներորդ կիրակիի կանոնէն մինչեւ քսաներորդ չորրորդ կիրակիներու կանոնները։ 36. Թղ. 147բ1. «Կանոն տարեւորական յօրհնութիւն եկեղեց(ւ)ոյ»։ 37. Թղ. 149ա1. «Ի վիճիլի Անդրէի առաքելոյն»։ - Թղ. 149բ2. «Ի յօր տօնի սուրբ Անդրէի առաքելոյն»։ Թղ. 150բ1-159բ1. կը յաջորդեն հետեւեալ սուրբերու կանոնները. Նոկօլա(յ)ոսի, Թոմայ առաքեալի, Ստեփաննոս նախավկայի, Յովհաննէս աւետարանչի, Մանկանցն Բեթլահեմի, Թոմա եպ.ի, Սեղբեստրոս պապի, Փէլիսի, Մավրոսի, Մարսելոս պապի, Անտոն անապատականի, Փրիսկեայ կուսի, Փարիանոսի եւ Սեբաստիանոսի, Անգնէթ կուսի, Վիսէնսիոսի, Դարձի Պօղոս առաքեալի, Տուլիանոսի, Անդնէթի, Իգնատիոս 38. Թղ. 159բ2. «Տեառնընդառաջին օրենութիւն մոմին»։ Թղ. 161ա2-164բ2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Ագաթայ կուսին, Վալէնդիանոսի, Սքօլաստիքայ կուսի, նստուցանելն Պետրոսի առաքելոյն յԱթոռն, Մատաթիայ, Ալբիանոսի, Թօմայ Աքինացու, Գրիգոր պապի։ Բէնէդիքթոսի, 39. Թղ. 165ա2. «Ի տօնի Աւետեաց Աստուածածնին»։ Թղ. 166ա1-168ա2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Ամբրոսիոսի, Տիբուրսիոսի, Գէորգ զօրավարին, Մարկոս աւետարանչի, Վիթալիոսի, Պետրոս մարտիրոսի, Փիլիպպոս եւ Յակոբոս առաքեալներու։ 40. Թղ. 169ա1. «Ի տօնի Գիւտի Խաչին»։ Թղ. 169բ1-176բ2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Ալեքսանդրի, Թագին փրկչին, Յովհաննէս աւետարանչի, Գորդիանոսի եւ Եպիմաքոսի, Ներէոսի, Փօթէնսիանայ կուսին, Դոմինիկոսի, Մեդարտոսի, Փրիմոսի, Ուրբանոս պապի, Մարսէլոսի եւ Պետրոսի, Բառնաբայ առաքելոյն, Բազիլիտոսի, Ձերվազոսի, Յովհաննէս Սկրտիչի, Յովհաննէսի եւ Պօղոսի, 41. Թղ. 177ա2. «Ի վինիլի առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի»։ - Թղ. 178ա1. «Ի տօնի սրբոց առաքելոցն Պետրոսի եւ ՊօԹղ. 180բ2-186ա2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Եօթն եղբարց մարտիրոսաց, Ալեքսիանոսի, Մարգարտի, Փրաքսիդի, Մարիամու եգիպտացւոյն, Ապօլինարի, Քրիստինեայ, Յակոբ առաքեալի, Մարթայի, նազարիոսի, Սիմփլիսիոսի, Աբդօնի։ Ջերմանոսի։ 42. Թղ. 186ա2. «Ի տօնի շդթա(յ)իցն Պետրոսի առաքելոյն»։ Թղ. 186բ1-189բ2. կը յաջորդեն հետեւեալ սուրբերու տօները. Մակաբայեցւոցն, Ստեփանոսի պապին, Գիւտի նշխարաց Ստեփանոսի նախավկային, Դօմինիկոսի, Շիքսթոսի պապի, Դօնաթոսի եպ.ի, Կիրակոսի, Լօրէնցիոսի, Տիբուրսիոսի, Իփօլիտոսի։ 43. Թղ. 189բ2. «Ի վինիլի Փոխման սըրբուհոյ կուսին Աստուածածնին»։ - Թղ. 190ա2. «Ի յօր տօնի Փոխման սրբուհոյ Աստուածածնին»։ Թղ. 191ա1-194ա2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Լօրէնցիոսի, Բեռնարդոսի, Ագապիտոսի, Տիմոթէոս մարտիրոսի, Բարթօլիմէոսի, Լօդօվիկոս թագաւորի, Ռուֆոսի, Օգոստինոսի, Յովհաննէս Մկրտիչի գլխատման, Սաբինեայ կուսին, Ֆէլիսի, Էջիդոսի, Մարսէլոսի։ 44. Թղ. 194ա2. «Ծննդեան Աստուածածնի ի ծնողաց իւրոց»։ Թղ. 195ա2-195բ1. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Գօրգօնոսի, Փրօդոսի։ 45. Թղ. 195բ1. «Ի տօնի վերացման խաԹղ. 196ա1-200ա2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Կուռնէլիոսի, Նիքօմէդոսի, Էուֆէմիայ կուսին, Լամբերտոսի, Մատթէոս առաքեալի, Մավրոսի, Կոզմայ եւ Դամիանոսի, Միքայէլ հրեշտակապետի, Ջերօնիմոսի, Ռէմիջիոսի, Լէօդէգարի, Ֆրանցիսկոսի։ 46. Թղ. 200ա2. «Սրբուհոյ կուսին Հռիփսիմեա(յ) եւ ընկերաց նորին մարտիրոսաց»։ Հետաքրքրական է լատին ծէսի տօնացոյցին մէջ տեսնել միայն Ս. Հռիփսիմեանց անունը, որոնց աղօթքին մէջ կը կարդանք. «Ամենակալ եւ մշտնջենաւոր Աստուած, որ ի տարաժամեալ երեկո(յ)ի յաւիտենիս այս, ծագեցեր մեզ արօսեակ յարեւմտից զերանելի կոյսն Հռիփսիմէ եւ զընկերս նորին, առ ի ճանաչել զարեգակն արդարութեան զՈրդի քո, շնորհեա՛ քաւիչ, զի զորոց զհանդէսն կատարեմք՝ նոցին բարեխօսութեամբն միշտ անմոլար հետեւեսցուք ճշմարիտ լուսոյն Տեառն մերոյ...»։ Թղ. 200բ2-201ա2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Մարկոս պապի, Մարսէլիոսի, Սարգսի եւ Բագոսի, Դիոնէսիոսի եպ.ի։ 47. Թղ. 201բ1. «Սրբոյն Գրիգորի Հա(յ)ոց Լուսաւորչին»։ Սուրբին ի պատիւ աղօթքը կըսէ. «Ամենեկալ եւ մշտնջենաւոր Աստուած, որ ի խաւար հեթանոսաց ծագեցեր մեզ լուսաւորիչ զերանելին Գրիգորիոս, առաջնորդել ի ճանապարհս արդարութեան, շնորհեա՛ մեզ, զի նորին բարեխաւսութեամբն ելցուք ի խաւարէ բնաւից մոլորութեանց եւ ճշմարիտ խոստօվանութեամբ ծառա(յ)եսցուք քեզ»։ Թղ. 202ա1-208ա2. կը յաջորդեն սուրբերու կանոնները. Քալիքսթոս պապի, Ղուկաս աւետարանչի, Սրբուհեացն մետասան հազար կուսանաց եւ մարտիրոսաց, Քրիստինոսի, Սիմէոնի եւ Յուդայի, Ամենայն սրբոց, Յիշատակ ամենայն ննջեցելոց, Չորից պսակաւորացն, Թէոդորոսի, Մարթինոսի, Մեննայի, Բրիսիոսի, Սիսիլիա կուսի։ ելէմէնդոս պապի, Երիզօգօնոսի, Կատարինէ կուսի, Վիթալիոսի։ 48. Թղ. 208բ1. «Հասարակաց միոյ կամ բազմաց առաքելոց»։ Թղ. 209ա2-215ա1. կը հետեւին հետեւեալ վերնագիրները. «Ի հասարակաց միոյ աւետարանչի», «Ի հասարակաց միոյ մարտիրոսի», «Բազմաց մարտիրոսաց», «Ի հասարակաց խոստօվանողաց», «Ի հասարակաց կուսանաց»։ 49. Թղ. 215ա1. «Հասարակաց պատարագեր որ ասեն յաւուրսն յայնոսիկ, որ ոչ ունին յատուկ պատարագս, ի լուր աւուրն»։ Թղ. 215ա1-226բ2. այս մասին մէջ նախատեսուած են կեանքի մէջ պատահած զանազան դէպքեր, առիթներ, պարագաներ, որոնց առիթով կը մատուցուի պատարագը։ 50. Թղ. 229ա1. «Օրհնութիւն աղի եւ ջրի յաւուրս կիրակէից»։ 51. Թղ. 227ա1-228բ2. «Կանոն ժամամուտ (կուսին?)», «Կանոն ԱյլակերպուԱյս մասը (§ 51) յետին դարու գրչութեամբ յաւելուած մըն է։

Content