708
2147
ՉՂ = 1301։
բոլորգիր, նոխ կերպով խազագրուած։
22, որոնցմէ բ՝ ինկած կորսուած է, ա ունի 10 թղ., գ եւ իբ՝ 11 թղ., մնացածները իւրաքանչիւրը 12 թղ.։
մագաղաթ։
փայտեայ կաշեպատ, դրոշմանիշ։ Առաջին կողքը ունի մետաղէ երես, ուր կը պատկերացուի Քրիստոսի Յարութիւնը։ Ունի գոցելու կաշին եւ զոյգ մետաղէ գամեր, ինկած է գոցելու առաջին ականջը։
լաւ, մաքուր եւ տոկուն վինակի մէջ է։
Տիրացու քահանայ եւ իր որդիները՝ Յովհաննէս, Անդրէաս, Միքայէլ։
չունի։
բազմաթիւ. բազմագոյն են՝ կիսախորաններուն հետ, իսկ միագոյն՝ գլխաւոր բաժանումներուն։
բազմագոյն՝ խորաններուն եւ կիսախորաններուն հետ, միագոյն՝ գլխաւոր բաժանումներուն. բոլորն ալ արուեստի գործեր եւ ճարտար գծողի աշխատանք։
չկան։
2ա, 89բ։
թղ. 11ա, 36բ, 55ա, 135բ, 166բ, 184բ, 205ա, բոլորն ալ բազմագոյն, ճոխ ոսկիով, կիլիկեան մանրանկարներու յատուկ ոճով. հնութեան պատնառով երբեմն գոյները վնասուած են։
կարմիր թանաքով են։
1ա-1բ, 247բ-248բ։
1. Թղ. 204բ. «Փառք սուրբ Երրորդութեանն եւ միաստուածութեանն. գրեցաւ տետրակս ի թվ. 2Ղ ( = 1301), Դեկտեմբերի ամսոյ, ի վայելումն Տիրացու քահանայի եւ աստուածատուր զաւակաց իւրոց»։ 2. Թղ. 247ա. «Տէր Աստուած վայելել տացէ զսա Տիրացու քահանային ընդ երկայն աւուրս, եւ զաւակաց իւրոց՝ Յովանէսին, Անդրէասին եւ Միքայէլին. ամէն»։
Ձեռագիրս պատկանած է Անտոնեան Միաբանութեան, որու կարմիր մեծադիր կնիքը կը գտնուի թղ. 3ա.ի վրայ։ Տիար ժագ Մաթոսեան գնած եւ 1963ին նուիրած է Մատենադարանիս»։ Մատեանս է Մանրուսմունք, որ հաւատարիմ կերպով կը հետեւի Բ. Մանրուսմունքին։ Ունի հետեւեալ կարգը. 1. Թղ. 2ա. «Տեառն Ներսէսի ասացեալ, Տէր եթէ շրթանցն. Յիշեսցուք» (հմմտ. Բ, Մնրուս. § 1)։ 2. Թղ. 4բ. «Կանոնագլխեր միահամուռ» (հմմտ. Բ. Մնրուս. § 2) 3. Թղ. 11ա. «Ալէլուք գիշերութեան» (հմմտ. Բ. Մնրուս. § 5)։ 4. Թղ. 29բ. «Առաւաւտ(ու) երգեր» (հմմտ. Բ. Մնրուս. § 7)։ «Հարցնափառեր ապաշխարութեան» (հմմտ. Գ. Մնրուս. § 8)։ 5. Թղ. 55ա. Կարգ ժամամտերոյ» (հմմտ. Բ. Մնրուս. § 9)։ 6. Թղ. 82ա. «Ճաշոյ մեսեդիք» (հմմտ. Բ. Մնրուս. § 10)։ 7. Թղ. 89բ. «Ալէլուք արուեստի» (հմմտ. Բ. Մնրուս. § 11)։ 8. Թղ. 124բ. «Սրբասացութեներ կարգաւ» (հմմտ. Բ. Մնրուս. § 12)։ 9. Թղ. 127ա. «Տեառն Ներսէսի ասացեալ ի խորհուրդ պատարագի» (հմմտ. Բ. Մնրուս. § 13)։ 10. Թղ. 135բ. «Խոնարհեցուք Աղուհացիցն»։ - Թղ. 142բ. «Մեսեդիք Աղուհացիցն»։ Թղ. 146բ. «Ստողոգիք Աղուհացիցն»։ - Թղ. 148ա. «Խոնարհեցուք հասարակաց» (հմմտ. Բ. Մնրուս. §§ 14-16)։ 11. Թղ. 150բ. «Փառեր մարտիրոսաց կիրակամտի» (հմմտ. Բ. Մնրուս. § 17)։ 12. Թղ. 166բ. «Մեսեդիք Ծնընդեան Տեառն» (հմմտ. Բ. Մնրուս. § 18)։ 13. Թղ. 184բ. «Ուղիցիք միահամուռ» (հմմտ. Բ. Մնրուս. § 19)։ 14. Թղ. 205ա. «Կացուրդ սուրբ Աստուածածնի. Սոսկացան վերնոցն դասքն...։ Կց. Առ որս անպատում...։ Կց. Այսաւր բազմութիւնք առաքելոցն...։ Կց. Անճառելի է տնաւրէնութիւնդ...։ Կց. Անհասանելի բանդ Աստուած...։ Կց. Այսաւր բազմութիւնք առաքելոցն.... մ. Խորան եւ առագաստ...»։ 15. Թղ. 229բ. «Կց(ուրդք) հանգստեան, (ԱԶ-Դկ)։ - Վերջ թղ. 243ա. «Ես ասացի վերանալ յինէն... եւ սրբոյ Լուսաւորչին Հայաստանեայց հայրապետին եւ սրբոց առաքելոցն եւ համաւրէն մարտիրոսաց. ող.»։