Other notices
— - Bibliographic notice
846
ՏՕՆԱՑՈՅՑ ԺԹ
ՌՃԻԸ = 1679 - ՌՃԻԸ = 1679

ID
Number
846
Old record number
667
Title
ՏՕՆԱՑՈՅՑ ԺԹ
Start date
ՌՃԻԸ = 1679
End date
ՌՃԻԸ = 1679
Date details

ՌՃԻԸ - 1679։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
187
Dimension
7,5x11
Layout
միասիւն (4,5x7)։
Writing details

բոլորգիր։

Codicology

16, որոնցմէ իւրաքանչիւրը ունի 12 թուղթ, բացի վերջինէն, որմէ թուղթ ինկած ըլլալով՝ ունի 7 թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
16։
Binding

շագանակագոյն կաշի, գեղեցիկ դրոշմանիշով, միջուկը տախտակ, աստառը տպածոյ ծաղկեայ կերպաս։ ինկած են զոյգ ականջները. կռնակի կողմը չորութենէ վնասուած է եւ վերի մասէն հատուածիկ մը պոկուած։

State of preservation

լաւ. կազմը տկար ըլլալով՝ շատ մը թերթեր կը շարժին. կը պակսի ամրութիւնը։ Թուղթ ինկած է ընդ մէջ թղ. 184-185։

Copyist
անյայտ։
Owner

առաջինն անյայտ, ապա 1713ին՝ Աստուածատուր երէց։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

Initials

կարմիր մելանով։

Marginal illuminations

Images

եւ այլ զարդեր չունի։

Canon tables 1

Canon tables 2

Title text

սեւ մելանով։

Blank pages

թղ. 2ա-բ, 187բ։

Colophon

Բնագրին գրչութեամբ. 1. Թղ. 185ա. «Ով տօնասէր եղբայրք, եւ մեք անպարտ եմք, փառք Աստուծոյ որ ճշմարիտն յայտնեցաւ, եւ այս Տօնացոյցս ՌՃԻԸ (1679) թուին գրեցաւ»։ Յետագայ դարու նօտը գրչութեամբ. 2. Թղ. 187ա. «Յիշատակ է Տօնացոյցս Աստուածայդուր իրիցուն, ի թիւականիս ՌՃԿԲ (1713), ի կեղն Նոսնիս, Մահիսի ԺԸն, որ առայ Ասդայպատցուն անից ժդ. շհի»։ 3. Թղ. 1բ. «Թվն ՌՃԿԳ (1714) էր, Փետրվարի ԻԵըն, աղույացից գ. շաբաթին եշպթ (Հինգշաբթի) գիշերն երազի տեսայ, բ. ատամս յանվեց, քիչ մին արընեցաւ, մնացին գարն։ «Յուլիսի ամ(ս)ին մին որն, օր շթ (շաբաթ) գիշերն երազի տեսա(յ) թէ Եղիայն Գ. զՏէր աղիր ետ մեզ մեր յուռումն, ուն տաչեց երետ մեր»։

Informations

կը Մատեանս է Տօնացոյց եւ Աւետարանացոյց, որ կը հետեւի ընկալեալ խմբագրութեան։ Ունի հետեւեալ կազմը. 1. ա. Թղ. 3ա. «(Տօնացոյց). Աստուածայայտնութեան ճրագալուցի գիշերն առաջի կանոնագլխի փառք Հաւատամ...»։ բ. Թղ. 33բ. «Դռնաբացէքն է, ով տօնասէր եթէ կամիս դռնբացէք առնել այսպէս...»։ գ. Թղ. 56բ. «Սուրբ Ձատկի գիշերն հսկումն է...»։ դ. Թղ. 90բ. «Եւթներորդ կիրակին Վարդավառ է...»։ ե. Թղ. 99ա. «Փոխման սուրբ Աստուածածնի գիշերն...»։ զ. Թղ. 109բ. «Սուրբ Խաչի վերացման գիշերն...»։ է. Թղ. 130բ. «Քաղոց ամսոյ Հայոց ի Ա.ն եւ Դեկտեմբեր Հռոմայեցոց ի Թ. եւ Քաղս եբրայեցոց ի Գ.ն Աւետիք է...» Լհմմտ. ծօնացոյց Ե. թղ. 2ա-4ա)։ 2. Թղ. 132բ. «Սաղմոս իսկման գիշերային պաշտմանց առաջի կանոն Երանեալն լինի...»։ 3. Թղ. 134ա. «Հանգստեան աւետարան այս է...»։ 4. Թղ. 134բ. «Խրատք իւղաբերից աւետարանիցն...»։ 5. Թղ. 135ա. «Դարձեալ խրատ պաշտօն առնելոյ. Յորժամ խաչի ուրբաթ լինի եւ կամ գիշերն տարաժամի...»։ 6. Թղ. 136բ. «Ժամամտեր կարգաւ. Որ ի հօրէ առաքեցար...»։ 7. Թղ. 150ա. «Թագաւորք ապաշխարութեան»։ «Թագաւորք մարտիրոսաց»։ 8. Թղ. 168ա. «Ալէլուք գիշերային» (ԱՁ-ԴԿ)։ 9. Թղ. 176ա. «Իւղաբերից աւետարանին. Եղիցի անուն տեառն աւրհնեալ...»։ 10. Թղ. 178ա. «Առաւաւտու երգ պահոց»։ 11. Թղ. 184ա. Մեսեդիք Ծննդեան, Յարութեան, մարտիրոսաց։

Content