— - Bibliographic notice
1627
ՅՈՎՍԵՊՈՍ ԵԲՐԱՅԵՑԻ Բ
ՌՃԿԵ = 1716 - ՌՃԿԵ = 1716

ID
Number
1627
Old record number
386
Title
ՅՈՎՍԵՊՈՍ ԵԲՐԱՅԵՑԻ Բ
Start date
ՌՃԿԵ = 1716
End date
ՌՃԿԵ = 1716
Date details

ՌՃԿԵ - 1716։

Copy place
«ի մայրաքաղաքս Ստամպօլ, Ղալաթիայ, ի թաղն Պէկօղլի»։
Reference
Type
Number of pages
448
Dimension
15,5x20,7
Layout
միասիւն (11x15,8)։
Writing details

նօտր մանր։

Codicology

Ա-ԺԹ։

Principal subject
Subject details

թուղթ տոկուն։

Number of lines
30։
Binding

դրոշմազարդ բաց շագանակագոյն կաշի, միջուկը տախտակ. կորսուած են երեք փականքները. առաջին կողքին վրայ մնացած է փականքի երրորդ գամը։

State of preservation

բաւարար։

Copyist
հաւանաբար Սարգիս եպս. Եւդոկիացի, որ կը յիշատակէ միայն «Սահէթնու» մականունը։
Owner

հաւանաբար գրիչը։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

սկիզբն ու վերջաւորութեան մէկական, որոնք իբր աստառ կպցուած են կողքերուն. երկսիւն, կլոր երկաթագիրով, բովանդակութիւնն է. Ա. Մթ. ԻԵ 37-40, ԻԵ 46 - ԻՁ Զ 2 («երբ տեսաք զքեզ... յայնժամ պատասխանի տացէ»). ԻԵ 46 - ԻԶ Զ 2 («տան)ջանս յաւիտենականս... յետ երկուց աւուրց զ»). ԻԶ 3-6 («քահանայապետին որում անուն...ի ժողովըրդ»). ԻԶ 7-9 («(թա)փեաց ի գլուխ... եւ տալ աղքատաց»)։ Բ. Մթ. ԻՁ 6-7 («իբրեւ եկն Յիսուս.. ծանրագնի եւ թա(փեաց)»). ԻԶ 10-11 («ցնոսա, զին աշխատ... ընդ ձեզ ու(նիք)»)։

Lettrines

կարմիր հանգուցագիրք։

Initials

կարմիր թանաքով։

Marginal illuminations

չունի։

Images

Canon tables 1

չունի։

Canon tables 2

նոր մասեր սկսելուն՝ սիւնակներուն գլխուն, կարմիր գրիչով, պարզ եւ անզարդ։

Title text

Blank pages

446-8։

Colophon

Բնագրին գրչութեամբ. Էջ 444. «Գրեցաւ պատմութիւնս Յովեսպոսի (իմա՛ Յովսեպոսի) ի լաւ եւ ընտիր օրինակէ, թվին հայոց ՌՃԿԵ (1616), ի Սահեթճուէ ումեմնէ անյիշելւոյ, սակայն խընդրեմ յիշել ի Տէր, զի թերեւս աղօթիւք ձեր ներումն շնորհեսցէ ինձ։ Եւ աւարտեցաւ սա Օգոստոսի ԻԵ, ի մայրաքաղաքս Ստամպօլ, Ղալաթիայ, ի թաղն Պէկօղլի, ի մենարանի իմում ի փառս Աստուծոյ ամենազօրի եւ փրկչին Յիսուսի. ամէն»։

Informations

կը պակսին։ Մատեանս է Յովսեպոս Եբրայեցիի՝ «Յաղագս պատերազմի հրէից ընդ Հռովմայեցւոց». բովանդակութիւնը նոյնը ըլլալով առաջին օրինակին հետ (Ձեռ. 1407), կը մշենք միայն գլխաւոր բաժանումները. 1. Էջ 1. «Յովսեպոսի Եբրայեցւոյ արարեալ պատմութիւն յաղագս պատերազմի հրէից ընդ հռօմայեցիս եւ աւերման Երուսաղեմին, թարգմանեալ ի լատինացւոց բարբառոյ ի հայոց լեզու, ի ձեռն ուրումն Իլովացւոյ Ստեփաննոսի բանին Աստուծոյ սպասաւորի, ի փառս Քրիստոսի Աստուծոյ յուսոյն բնաւից. Յառաջաբանութիւն գրոցս. Վասնզի պատերազմն զոր հրեայք ետուն ընդ հռովմայեցիս...»։ 2. Էջ 6. «Ցանկ առաջին դպրութեան պատմութեան Յովսեպոսի» (Ա-ԻԱ)։ 3. Էջ 105. «Դպրութիւն երկրորդ պատմութեան Յովսեպոսի» (Ա-ԼԲ)։ 4. Էջ 188. «3անկ երրորդ դպրութեան պատմութեան Յովսեպոսի» (Ա-Ի)։ 5. Էջ 237. «Ցանկ չորրորդ դպրութեան պատմութեան Յովսեպոսի» (Ա-է)։ 6. Էջ 267. «Ցանկ հինգերորդ դպրութեան պատմութեան Յովսեպոսի» (Ա-ԺԴ)։ 7. Էջ 298. «Յանկ վեցերորդ դպրութեան պատմութեան Յովսեպոսի» (Ա-ԺԷ)։ 8. Էջ 357. «Ցանկ եօթներորդ դպրութեան պատմութեան Յովսեպոսի» (Ա-ԺԸ)։ 9. Էջ 400. «Ցանկ ութերորդ դպրութեան պատմութեան Յով(ս)եպոսի» (Ա-ԺԴ)։ 10. Էջ 442. «Ի Յովսեպոսէ յաղագս քահանայապետութեան ազգին հրէից. Արդ ամենայն քահանայապետք...»։ 11. Էջ 444. Յիշատակարան Ստեփանոսի Լեհացւոյ. «Շնորհիւ եւ գթութեամբ...»։ Վերջ անդ։

Content