Other notices
— - Bibliographic notice
513
ՇԱՐԱԿԱՆ ԾԷ
ՌՃԳ = 1654 - ՌՃԳ = 1654

ID
Number
513
Old record number
1189
Title
ՇԱՐԱԿԱՆ ԾԷ
Start date
ՌՃԳ = 1654
End date
ՌՃԳ = 1654
Date details

ՌՃԳ( = 1654)։

Copy place
Յերապաւլիս։
Reference
Type
Number of pages
350
Dimension
11x15,3
Layout
միասիւն (6,5x10,5)։
Writing details

բոլորգիր։

Codicology

34. Ժ թերթը երկու անգամ կրկնուած է. ձեռագրիս թերթերը իւրաքանչիւրը 12 Թղ. ունի, սակայն մեծ մասամբ վերածուած են՝ բազմաթիւ թուղթերու անկումով, որով մնացած են հետեւեալ կերպով. ա թերթը ինկած է ամբողջութեամբ, բ, զ, լ՝ 8 թղ., գ՝ 6 թղ., դ, ժէ, իէ, իթ, լբ՝ 10 թղ., ե, ժզ, ի, իգ, իզ, լգ՝ 11 թղ., է՝ 7 թղ., ը, ժ (առաջինը) 9 թղ., լա, լդ 6 Թղ.։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
25։
Binding

փայտեայ կաշեպատ, կռնակի կողմը չորութենէ ճաթած. գոցելու զոյգ ականջները ինկած են։

State of preservation

ոչ լաւ, որովհետեւ բազմաթիւ թուղթեր ինկած են, այսպէս՝ բացի առաջին թերթէն, մէկ եւ աւելի թուղթեր ինկած են ընդ մէջ Թղ. 8-9, 14-15, 35-6, 39-40, 43-44, 50-1, 59-60, 71-2, 75-6, 168-9, 197-8, 242-3, 278-9, 310-1, 318-9, 324-5, 345-6, 347-8։ Յեցակիր եղած են զանազան թուղթերու ներքին լուսանցքները, այսպէս Թղ. 1-8, 334-340, 345-350։ Իսկ Թղ. 180-187, 228, 234, 262, 298-300 արտաքին եզերքի լուսանցքները նորոգուած են հասարակ թուղթերով։ Թղ. 12, 26, 173 պատռած են եւ թուղթին կէսը հազիւ մնացած է։

Copyist
Մարկոս երէց։
Owner

անյայտ։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

գլխաւոր կանոններու առաջին գիրերը, ոչ այնքան յաջող։

Initials

կարմիր են։

Marginal illuminations

բաւական շատ, սակայն խոնաւութեան պատճառով փնացած են, իսկ մաքուր մնացածները այնքան յաջող չեն։

Images

չկան։

Canon tables 1

Թղ. 99ա։

Canon tables 2

Թղ. 31ա, 73ա, 213բ, 304բ։

Title text

ինչպէս նաեւ

Blank pages

չկան։

Colophon

1. Թղ. 349բ. Փակագծի մէջ կը դնենք ցեցակիր եղած գիրերը կամ բառերը. «Փառք երից միակին եւ միակերպ ակին, որով անէքըն էացան յանէից, եւ էացեալն ձեւացաւ ըստ էացուցչին կամաց յորոց մի է եւ մարդ բանական կենդանիս, որ է տիպ եւ կերպ զինքն եւ (..)ս ընդ ինքեանն էացուցչին։ Եւ Ա(դամ) զի բարի ստեղծաւ միշտ ցանկացող բար(ւ)ոյն։ Եւ իմ առ ոտս անկեալ աղաչեմ զամենայն հանդիպողսդ յայսմ չընչին (գ)ծիս, մանաւանդ եւ որ ժառանգէքդ իսկ, սղալանացս որ ի սմա ներեցէք, եւ խոշորութեանս մեղ մի՛ դնէք, զի չէ ի կամաց, եւ բարի յիշատակի արժանի արարէք, եւ Աստուած որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ միչողացդ եւ զմեզ միչեցելոցս առհասարակ ողորմեսցի, եւ որ սրտի մտսք զամէն ասէ. Արդ գրեցաւ սա ի քաղաքն Յերապաւլիս, որ այժմուս ասի Արափ(..), ի դուռն սուրբ Տիկնա. ի հայրապետութեան տեառն տէր Փիլիպպոս կաթողիկոսին։ Արդ (գրե)ցաւ սայ ի լաւ եւ ընտիր աւրինակէ որ կոչի Խլկեցի, ձեռամբ Մարկոս իրից(ի)ս. աղաչեմ զձեզ որք հանդիպիք սմայ տեսանելով կամ աւրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր, եւ Աստուած զձեզ յիշէ իւր արքայութիւնն. ամէն։ Գրեցաւ ի թուականիս Ռ եւ հարիւր ու զ ( = 1654), Հոկտեմբեր ամսոյ ժա( = 11), աւրն չորեքլափտի. աւրհնեալ է Աստուած»։ 2. Թղ. 154բ. «Զմեղուցեալ դատապարտեալ ծառայս զՄարկոս գրիչս աղաչեմ յիշել ի Տէր, եւ դուք յիշեալ լիջիք»։

Informations

կը պակսին։ Մատեանս է Շարակնոց, սկիզբը եւ միջանկեալ ինկած են բազմաթիւ թուղթեր. կը պարունակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 1ա. (Կանոն Բ. օր Աստուածայայտնութեան)։ հԹղ. 1եա. (նանոր Խէոդոսի բոգաց. Թղ. 31ա. «Կանոն Բարեկենդանիո, 4. Թղ. 73ա. «Կանոն Ղազարու յարու5. Թղ. 99ա. (Կանոն Պասէքին)։ 6. Թղ. 168բ. «Կանոն ծնըն(դեան Յովհաննու Մկրտչին)»։ 7. Թղ. 189բ. «Կանոն սրբոյ Տապանակին»։ 3. Թղ. 234բ. «Կանոն սրթոց Մորգա9. Թղ. 268բ. «Նորաստեղծեալ բանն ...» եւ այլն։ 10. Թղ. 279ա. (Կանոն համաւրէն Մարտիրոսաց) սկիզբը թերի։ - Թղ. 304բ. (Կանոն համաւրէն ննջեցելոց) միջանկեալ չափազանց թերի։ 11. Թղ. 320ա. «Երգ Տեառն Ներսէսի ասացեալ յաղագս ննջեցելոց. Աստուած անեղ անժամանակ» (Ա-Ք)։ 12. Թղ. 325ա. (Աւրհնութեներ յարութեան) սկիզբը թերի։ 13. Թղ. 343բ. «Յայս յարկ նուիրանաց ...»։ - Թղ. 344բ. «Շարական սրբոյն Սարգսի եւ որդւոյ նորա Մարտիրոսի. Ամենասուրբ Երրորդութեան»։ - Թղ. 345բ. «Շարական սրբոց Առաքելոցն. Ի յանսահման ծովէն Հայր»։ - Թղ. 345ա. (Շարական եօթն Խոտանարակացն) սկիզբը թերի։ Թղ. 347բ. «Շարական յորժամ զգենու քահանայն. Խորհուրդ խորին» (վերջը թերի)։ - Թղ. 348ա. «Արարիչ եւ մարդասէր անոխակալ»։ - Թղ. 340բ. (Շարական Խաչի) «ԳԿ. Աւրհնեմք զքեզ փայտ խաչի աստուածընկալ սուրբ նշան»։

Content